Widgetized Section

Go to Admin » Appearance » Widgets » and move Gabfire Widget: Social into that MastheadOverlay zone

Գլխավոր » Առողջություն

Առողջապահության նախարարությունում հաշմանդամություն ունեցող 5 անձ է աշխատում

16:17 / 30.07.2013
Առողջապահության նախարարությունում հաշմանդամություն ունեցող 5 անձ է աշխատում

hashmandam (Mobile)Մեր կողքին ապրող հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը սոցիալապես ծանր պայմաններում գոյատևող ընտանիքներում են ապրում: Շատ հաճախ այդ ընտանիքների անդամներից և ոչ մեկը չի աշխատում: Այսօր հաշմանդամների աշխատանքի տեղավորման հարցը ամենադժվարն է, հատկապես մարզերում: Աշխատանք գտնելն առհասարակ շատ բարդ խնդիր է, առավել ևս հաշմանդամություն ունեցող անձի համար, երբ գործատուներից շատերը աշխատող ընդունելիս փորձում են առաջնահերթությունը տալ ոչ հաշմանդամներին` հետագայում հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար:

Բայց, ինչպես նշում է ՀՀ Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, Առողջապահության նախարարությունը մեծապես կարևորում է հաշմանդամների ներգրավվածությունը հասարակական կյանքին և գործունեությանը և, եթե որևէ մրցույթի կամ թափուր աշխատատեղի համար դիմում են հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդիկ, հավասար պայմանների դեպքում իրենք նախապատվությունը տալիս է հաշմանդամություն ունեցողին:

«Ներկայումս առողջապահության նախարարությունում հաշմանդամություն ունեցող 5 մարդ է աշխատում: Նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ սահմանված աշխատատեղեր չկան, որովհետև մեզ մոտ մեծ մասամբ քաղծառայություն է, իսկ քաղծառայողների առաջ դրված պայմանները սահմանվում են քաղծառայության մասին օրենքով: Մենք այստեղ այդքան էլ շատ անելիքներ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սողոմոնյանը՝ նշելով, որ հնարավորության դեպքում նախարարությունը փորձում է առաջնահերթությունը տալ հաշմանդամություն ունեցողին, քանի որ նրանք մեծ ներուժ ունեն, որը պետք է ճիշտ օգտագործել:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկել էր հանրապետության մյուս նախարարություն-գերատեսչություններում պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ապահովման, ինչպես նաև ազատ տեղաշարժի հնարավորության համար: ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն ստեղծվել է 30 աշխատատեղ, նախարարությունում ներկայումս 15 մարդ է աշխատում, շարունակվում է նոր աշխատատեղերի ընտրությունը:

Մյուս նախարարություններում աշխատող հաշմանդամների մասին տեղեկատվությունը կարդացեք առաջիկայում:

Nyut.am

ԶԼՄ-ները կարող են մեջբերել nyut.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Կիսվել

Google1GoogleYahooMyspaceRSS
Print Friendly