Widgetized Section

Go to Admin » Appearance » Widgets » and move Gabfire Widget: Social into that MastheadOverlay zone

Գլխավոր » Իրավական

«Գևորգ Սարուխանյանի տեսողությունն ընկել է ոչ թե կնոջս հարվածից, այլ վիրուսներից». Ազատ Խաչատրյան

12:30 / 03.09.2013
«Գևորգ Սարուխանյանի տեսողությունն ընկել է ոչ թե կնոջս հարվածից, այլ վիրուսներից». Ազատ Խաչատրյան

xifu7wzafdrnray_1375626858Մարտ ամսին Դարակերտի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց: 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանի ծնողները պնդում են, որ նույն դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը հարվածել է Գևորգի աչքին և հարվածի հետևանքով երեխան90 տոկոսով կորցրել է տեսողությունը: Սուսաննա Գալոյանը Մասիսի Դարբնիկ գյուղի գյուղապետի՝ Ազատ Խաչատրյանի կինն է:
Սուսաննա Գալոյանի փաստաբան Արմեն Օհանյանի խոսքով՝ երեխայի ծնողների կողմից ներկայացվող մեղադրանքը շինծու է, դա փաստել են նաև աշակերտներն ու ուսուցիչները:
«Սուսաննա Գալոյանը շատ լավ բնութագիր ունի նաև նախորդ աշխատանքի վայրից: Մեղադրանք ներկայացնող երեխայի ծնողները պնդում են, որ ուսուցչուհին երեխային ծեծի է ենթարկել մարտ ամսին, բայց, չգիտես՝ ինչո՞ւ, ծնողները երեխային ստուգման են տարել հունիսին: Երեխայի տեսողության անկման հարցում ուսուցչուհու մեղքի բաժինը չկա, դա չի եղել ուսուցչի հարվածի պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Օհանյանը:
Սուսաննա Գալոյանի ամուսինը՝ Ազատ Խաչատրյանը նույնպես պնդում է, որ կինը չի հարվածել Գևորգին: Այս միջադեպի արձագանքները ամուսնու խոսքով՝ լուրջ հետևանքներ են թողել կնոջ առողջական վիճակի վրա: Ներկայումս նա հիվանդանոցում է և բուժում է անցնում:
«Սա շանտաժ է, Գևորգի ծնողները ցանկանում են ինչ-որ ձևով գումար կորզել մեզանից: Երեխայի հայրը նաև ինձանից է գումար պահանջել: Մոտ ժամանակներս ամեն ինչ պարզ կլինի, մեղավորներն էլ ջրի երես դուրս կգան: Գևորգի ծնողներն այս աղմուկներով փորձում են գործի ընթացքին խանգարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազատ Խաչատրյանը՝ հավելելով, որ իր կինը երբեք ծեծի մեթոդով երեխաներին չի կրթել, երեխայի տեսողության անկման պատճառը տարբեր վիրուսների հետևանք է:

Nyut.am

ԶԼՄ-ները կարող են մեջբերել nyut.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Կիսվել

Google1GoogleYahooMyspaceRSS
Print Friendly