Widgetized Section

Go to Admin » Appearance » Widgets » and move Gabfire Widget: Social into that MastheadOverlay zone

Գլխավոր » Հասարակություն

Հաղորդավար Արամ Չախոյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության

10:53 / 23.08.2013
Հաղորդավար Արամ Չախոյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության

chakhՎրաստանում վթարի ենթարկված հաղորդավար Արամ Չախոյանի վիճակը, ով երեկ տեղափոխվել է  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, գնահատվում է միջին ծանրության:  Բժշկական կենտրոնից Nyut.am-ի հայտնեցին, որ Արամ Չախոյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ առկա է գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա, վնասվել է դեմքը:

Հիշեցնենք, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում բախվել էին «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 և «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Աննա Պողոսյանը տեղափոխվել էր Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը և Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց: Երեկ տուժածնեը տեղափոխվել են Հայաստան: Արամ Չախոյանն ու Էդվարդ Սարգսյանը գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Աննա Պողոսյանը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

55 ԴիտումNyut.am

ԶԼՄ-ները կարող են մեջբերել nyut.am-ի նյութերը` մեջբերվող նյութի հիպերհղումով: Հիպերհղումը պետք է տեղադրվի տեքստի առաջին պարբերությունում:

Կիսվել

Google1GoogleYahooMyspaceRSS
Print Friendly