Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր Սասուն Գրիգորյանը

 Հայ գրականությունը ցավալի կորուստ է կրել. կյանքի 79-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, 1974 թ.-ից ՀԳՄ անդամ Սասուն Սերոբի Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի գրողների միության վարչությունից, Սասուն Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 13. 00-ին, «Լուար» սգո սրահից (հասցեն՝ Հասրաթյան 29/6, Շահումյան գերեզմանոցի ճանապարհին):

Սասուն  Գրիգորյանը ծնվել է 1937 թ. հունվարի 15-ին, Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ): Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ‎ֆակուլտետը։ Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիոպետկոմում։ 1996 թ. հիմնել է Մեծ եղեռնի և Հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտը, որտեղ գիտականորեն ուսումնասիրվում, հրատարակության են պատրաստվում Մեծ եղեռնի, ստալինյան բռնությունների, Մեծ հայրենական և ա‎‎ֆղանական պատերազմների, Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանությ ան ժամանակ զոհված, անհայտ կորած, գերված՝ ոչ միայն գիտության, գրականության, մշակույթի, ռազմարվեստի, հասարակական-քաղաքական, պետական գործիչների, այլև շարքային զինվորների մասին փաստավավերագրական նյութեր, որոնք ամփոփված են գրքերում։ Նա Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության փոխնախագահն էր, «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի տնօրենն ու գիտական խորհրդի նախագահը, նույն կազմակերպության հայկական վարչության նախագահը:

Ս. Գրիգորյանի գրիչը բեղմնավոր էր և բազմաժանր:   Նա հեղինակ է բանաստեղծական, պատմագիտափաստագրական, դիմանկարային ակնարկների  շուրջ 25 գրքի, այդ թվում՝ «Սասնա պար» (1981), «Կարմիր պանթեոն» (1996), «Դեպի Էրգիր» (2000), «Հավերժախոս պանթեոն» (2004), «Քոնն եմ, հայրենիք» (2004), «Գեներալները» (մատենաշար), «Մուսաները չլռեցին» (եռահատոր), «Հավերժության լուսամատյան (հանրագիտարան)» և այլն:

Ս.  Գրիգորյանը պարգևատրվել է Մ. Խորենացու անվան մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, մարշալներ Հովհ. Բաղրամյանի, Գ. Ժուկովի, Գ. Նժդեհի, ինչպես նաև Ֆ. Նանսենի, Հ. Մեղապարտի անվան  հուշամեդալներով, «Արծիվ մահապարտներ» ՀՄ պատվոգրով, բազմաթիվ այլ պատվոգրերով և շնորհակալագրերով:

Սասուն  Գրիգորյանի՝ վաստակաշատ գրողի, հրապարակախոսի, նվիրյալ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա նրա մտերիմների, գրչակից ընկերների, բազմաթիվ ընթերցողների սրտերում:

 

loading...
Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է Հայաստանը զոհից վերածվել է առաջնորդողի և ցեղասպանությունները խստորեն մերժելու ազդակ է հնչեցնում. Վարդան Արամյան Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին սպանել են Ճոյտի մարդիկ. էջմիածնի քաղաքապետարանի հայտարարությունը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին. Մակրոնի ուղերձը ՀՀ նախագահին Ստամբուլում կոգեկոչեն Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը Մեծ եղեռնը պարտավորեցնում է անել հնարավորը պետականության զորացման ուղղությամբ. Բակո Սահակյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan