Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Արաքսը Նախիջևանից Հայաստան աղտողված է մտնում

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակության դեկտեմբերի 24-ին կայացած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արաքս գետի աղտոտվածության խնդրին, որի կապակցությամբ օրեր առաջ հայ-իրանական համատեղ դիտորդական խումբը տեղում դիտարկել էր Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատում գործող ջրի շրջանառու համակարգը, ծանոթացել այդ ուղղությամբ կոմբինատում իրականացված և առաջիկայում տարվելիք աշխատանքներին, որոնք նվազագույնի կհասցնեն բացասական ազդեցությունը գետի վրա:

Ինչպես տեղեկացրին  ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով այցի համար և կարևորելով  բնապահպանական խնդիրների նկատմամբ իրանական կողմի ցուցաբերած ուշադրությունը, հավաստիացրել է, որ խնդիրը վերջնական լուծում կստանա մինչև  2016թ. ավարտը. «Կոմբինատի առջև դրվել են հստակ պահանջներ, որոնց կատարումը վերջինս խոստացել է ավարտին հասցնել մինչև 2016 թ . ավարտը, սակայն պետք է նշեմ, որ Արաքս գետը Հայաստան է մտնում Նախիջևանից արդեն իսկ աղտոտվածության որոշակի աստիճանով, ինչը ևս պետք է պարզել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ ևս»:

Կողմերը կարևորել են Արաքս գետի ջրի որակի համատեղ մշտադիտարկման հարցերը, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնապահպանական մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Համիդ Չիթչիանը բարձր է գնահատել հայ-իրանական համագործակցությունը և ողջունել բնապահպանության ոլորտում սերտորեն փոխգործակցելու երկու երկրների պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին Համիդ Չիթչիանը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանի և ողջ հայ ժողովրդի գալիք Ամանորը՝ մաղթելով կայունության, զարգացման և նորանոր հաջողությունների տարի:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan