Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

ՀՀ տարածքում սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն

 ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ` ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, բնապահպանության նախարարը, ողջունելով նիստի մասնակիցներին,  նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2013թ. 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան և ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն իսկ սկսել է Կոնվենցիայի վավերացմանը նպատակաուղղված միջոցառումները: Ներկայում Կոնվենցիան ստորագրել է 128 երկիր և 19-ը` վավերացրել:

«Որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի կոնվենցիան, անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը երկրում, բացահայտել գերակայությունները և նոր միայն որոշում կայացնել կոնվենցիայի վավերացման վերաբերյալ: Այդ հիմնախնդրի ուսումնասիրմանը և քննարկմանը պետք է ուղղված լինեն ղեկավար խորհրդի անդամների և բոլոր շահագրգիռ մարմինների մասնագետների ջանքերը, որոնք պետք է ակտիվ մասնակցեն  սնդիկին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին»,-նշել է Արամայիս Գրիգորյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Ա. Ալեքսանդրյանը ներկայացրել է տեղեկատվություն սնդիկի վտանգավոր հատկությունների, ինչպես նաև դրա արտանետումների՝ միջազգայնորեն ընդունված հիմնական աղբյուրների մասին:

Այնուհետև ներկայացրել է տեղեկատվություն ՀՀ–ում սնդիկի հիմնական աղբյուրների և սնդիկ պարունակող ապրանքների և թափոնների ծավալների իրականացված նախնական հաշվառման վերաբերյալ:

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լ. Սահակյանը հանդես է եկել «Սնդիկը որպես ռիսկի գործոն Հայաստանի Հանրապետությունում» զեկույցով, որով ներկայացվել է 2005-2013թթ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից ՀՀ տարբեր շրջաններում իրականացված էկոլոգաերկրաքիմիական համալիր հետազոտությունների արդյունքները, որոնց ամփոփումից պարզ է դարձել է, որ ՀՀ տարածքում  սնդիկը հանդիսանում է ռիսկի գործոն: Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ  հետազոտություններն ամենևին ուղղված չեն եղել զուտ սնդիկով մոնոէլեմենտար աղտոտման բացահայտմանը, սակայն սնդիկի չափաքանակներ հայտնաբերվել են ՀՀ տարբեր շրջաններում, այդ թվում` հանքալեռնային, դրանց կից գյուղատնտեսական տարածքներում և քաղաքներում:

Ղեկավար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման հարցը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հնարավորություն կտա կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ստանալ ֆինանսական և տեխնիկական աջակցություն, մասնավորապես, ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, ստեղծել սնդիկ պարունակող թափոնների վերամշակման և վնասազերծման հզորություններ, վնասազերծել սնդիկով աղտոտված տարածքները:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan