Երևան, 24.Մայիս.2019,
--
:
--
,

«Հարկային արտոնություններ ստացած սահմանային համայնքներում ակտիվություն է նկատվում բիզնեսի ոլորտում». Արմեն Եգանյան

Հարկային արտոնություններ ստացած սահմանային համայնքներում ակտիվություն է նկատվում բիզնեսի ոլորտում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ արդեն կան առաջին ներդրումները:

«Արդեն ունենք ներդրումներ արտադրության ոլորտում: Մասնավորապես, Տավուշի մարզի Չորաթան համայնքում հիմնվել է ձեռնոցների արտադրություն, իսկ արտադրանքն արտահանվում է: Առաջիկայում նախատեսվում է Տավուշի մարզի այլ համայնքներում ևս նույն արտադրության մասնաճյուղերը հիմնել: Այդ դեպքում լրացուցիչ շուրջ 2 հազար աշխատատեղ կունենանք»,-ասաց Արմեն Եգանյանը: Նրա փոխանցմամբ,  Տավուշի մարզում գարեջրի արտադրություն կազմակերպելու ուղղությամբ նույնպես գործընթացներ են գնում: Գործարարների շրջանում ակտիվություն կա, նրանք հետաքրքված ե ն սահմանամերձ շրջաններում գործելու պայմաններով: Նախարարությունն արդեն գործնական առումով առավել ակտիվություն է ակնկալում 2016-ին: 

Սահմանամերձ շրջաններում գործող բիզնեսին հարկային արտոնություններ տալու  Կառավարության նախաձեռնությունը կյանքի է կոչվել 2015թ. հունվարից:  Արմեն Եգանյանը տեղեկացրեց, որ սպասվող փոփոխություններով, բացի գյուղականից,  նախատեսվում է, որ որոշ  քաղաքային համայքներ նույնպես կարող են ընդգրկվել արտոնությունների ցուցակում:

«Պետությունը ստեղծում է պայմաններ, իսկ բիզնեսը, ելնելով այդ պայմաններից,  փորձում է կազմակերպել սեփական գործունեությունը: Եթե մենք նայենք կառավարության կողմից կիրառվող գործիքների դինամիկային, ապա  կտեսնեք, որ տարեց տարի պետական աջակցության գործիքների նկատմամբ պահանջարկն ավելանում է»,-հավելեց վարչության պետը:  

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan