Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1.8 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից դեկտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 850.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել է 3.64 մլն դրամ ընդհանուր գում արի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 2.85 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գում արի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 793.5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 41,5կգ (99հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց և «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 16.0կգ (31հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 13.3կգ (19հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 11 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլն դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan