Yerevan, 18.July.2019,
--
:
--
,

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 7.45 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1,15 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 2,12 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 174.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1,68 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում և հաշվարկվել է 125.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 31,5կգ (67հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի  լսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10,5կգ (15հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 3.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 104.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 27.9 գծամետր ձկնորսական ցանց: Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 7.45 մլն դրամ:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan