Երևան, 24.Նոյեմբեր.2017,
--
:
--
,
Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Ուղիղ միացում. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում

Ջերմոցի կառուցման և շահագործման մասին նոր ձեռնարկ է ներկայացվել

 «Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ» ձեռնարկն առաջին անգամ ներկայացվել է նոյեմբերի 27-ին: Ձեռնարկը ստեղծվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում։ Այն մշակել է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը: 

Ձեռնարկը պարունակում է տեղեկատվություն ջերմոցների կառուցման, շահագործման և մշակության վերաբերյալ` տեխնիկական, տեխնոլոգիական և տնտեսական ուղղություններով: Ձեռնարկը սկսնակ ֆերմերներին և գյուղատնտեսական ոլորտի գործարարներին հնարավորություն կտա պատկերացում կազմել ջերմոցային տնտեսությունների հիմնադրման և շահագործման համար անհրաժեշտ պայմանների, քայլերի և միջոցների վերաբերյալ:

Այն հայերենով ներկայացվող առաջին ձեռնարկն է, որում ընթերցողին է ներկայացվում ամբողջական տեղեկատվություն և կիրառական գիտելիքներ ջերմոցային տնտեսությունների կառուցման, շահագործման և տարբեր բույսերի մշակության վերաբերյալ:  Ձեռնարկն օգտագործողներն իրենց ներդրումը կունենան գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղերի և հավելյալ եկամուտների աղբյուրների ստեղծման գործում:  Այն նախատեսված է ինչպես ջերմոցային տնտեսությունների ոլորտում փորձառուների, այնպես էլ սկսնակների համար: Ձեռնարկը կարող է օգտակար լինել ուսանողների, դասախոսների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ջերմոցային տնտեսությունների հիմնադրմամբ: 

Առաջին բաժինն անդրադառնում է ջերմոցային տնտեսությունների տեխնիկական բնութագրերին և հիմնադրման անհրաժեշտ քայլերին: Ներկայացված են ջերմոցների ձևերն ու տեսակները` ելնելով տարբեր հատկանիշներից` տեղանքի ընտրությունը և ջերմոցի ճիշտ տեղակայումը, ջերմոցների կառուցվածքի առանձնահատկությունները և կառուցման համար անհրաժեշտ նյութերը: Երկրորդ բաժինը նվիրված է ջերմոցների կառուցվածքին և հարակից համակարգերին: Քննարկվում են ջերմոցների կմախքի կառուցման և պոլիէթիլենային ծածկի ամրացման գործընթացները, ինչպես նաև ներկայացվում են և արդյունավետության տեսանկյունից նկարագրվում օդափոխության, ջեռուցման, լուսավորության, ոռոգման և հենակապային համակարգերը: Երրորդ բաժինը նվիրված է ջերմոցային պայմաններում բանջարային մշակաբույսերի աճեցմանը և խնամքին: 

 Գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի  է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքերում: 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

loading...
Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար Զիդանն իր աջակցությունն է հայտնել «Սևիլիա»-ի քաղցկեղով հիվանդ մարզչին Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց մոտ 6 ժամ ձգված պարտիան. Գրան Պրի Դաղստանում փոխհրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով ՊԵԿ-ը նոր մոտեցումներ կկիրառի Ուղիղ միացում. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը Իրանում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք- միջոցառումը Դոննարումային չի վախեցնում այն, որ իրեն համարում են Բուֆոնի փոխարինող Ճապոնիայի ԱԳ նախարարը ժամանել է Մոսկվա ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս կկառուցի Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Կառավարությունը Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի համար կիրառում է 50 տոկոս զեղչ Կառավարությունը ձեռնպահ մնաց «Ծառուկյան» խմբակցության առաջարկի ընդունումից Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում Ամանորին Թել-Ավիվից Երևան հետադարձով ավիատոմսը կարժենա 175 դոլար ԼՂ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի. Ստոլտենբերգ Հայաստանի կորուստը սարսափելի երազ է Ռուսաստանի համար. Վլադիմիր Սոլովյով Ռիո Ֆերդինանտը Մխիթարյանի չխաղալը կապում է Պոգբայի վերադարձի հետ Առողջապահության նախարարությունում ՀԿ-ների հետ քննարկվել է պապիլոմավիրուսի դեմ իրականացվող պատվաստումների թեման Պետական պարտքի մասին օրենքը մեղմացվում է Կառավարության նիստից հետո ճեպազրույց լրագրողների հետ. ուղիղ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan