Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձր է 9 սանտիմետրով

 

 Սեւան քաղաքում գործող հանրային երկու լողափերից բացի, առաջիկայում հանրային լողափեր կունենան եւս 5 գյուղական համայքներ` Ծովագյուղը, Լճաշենը, Ծովազարդը, Նորատուսը, Դրախտիկը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի վարիչ Համբարձում Համբարձումյանը, Ծովագյուղում 2015 թվականին հանրային լողափի համար հատկացվել է տարածք, պատվիրվել նախագիծ, իրականացվել են հարթեցման աշխատանքներ: Հանրային լողափի կառուցման համար տեղական բյուջեից եկող տարի կհատկացվի համապատասխան գումար:

Հանրային լողափերի քանակի ավելացումը բխում է այս տարվա սեպտեմբերի 23-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականներից: «Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար եւ հանրային լողափերի քանակն ընդլայնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ՀՀ Նախագահի կողմից հանձնարարվել է «Սեւան Ազգային պարկ»-ի տարածքում շահառու համայնքների վարչական տարածքներում նոր հանրային լողափերի ստեղծման հնարավորությունների քննարկման հիման վրա համապատասխան առաջարկությ ուն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը համարժեք ուսումնասիրությունից եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ կայացած քննարկումներից հետո նախապատվությունը տվել է Լճաշեն, Ծովազարդ, Նորատուս եւ Դրախտիկ համայքներին: Առաջարկությունը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը»,-նշեց Համբարձում Համբարձումյանը:

Իսկ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 2-ի համեմատ բարձր է ինը սանտիմետրով: Ըստ Գավառի Օրհուս բնապահպանական կենտրոնի տվյալների, 2015 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 23 սանտիմետր բարձրության վրա:

Խոսրով Խլղաթյան



loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan