Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Սեւանա լիճ բաց թողնվեց իշխանի 389 հազար 800 մանրաձուկ

 Ձկնագետ գետի  գետաբերանին` Ծովագյուղի հանրային լողափի տարածքում, Սեւանա լիճ բաց թողնվեց գեղարքունի եւ ամառային իշխան տեսակների մանրաձուկ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի եւ պատասխանատու այլ կազմակերպությունների աշխատակիցներ:

Սեւանա լիճ բաց թողնվեց 389 000 մանրաձուկ` 171 000 գեղարքունի եւ 218 000 ամառային իշխան: «Ծրագրով նախատեսված էր Սեւանա լիճ բաց թողնել 166,6 հազար հատ գեղարքունի եւ 200 հազար հատ ամառային բախտակ, սակայն փոխարենը լիճ ենք թողել 171 հազար 800 հատ գեղարքունի եւ 218 հազար հատ ամառային բախտակ»,-նշեց «Սեւան» ազգային պարկի գլխավոր մասնագետ Նորիկ Բադալյանը:

Բնապահպանական պետական տեսչությանը նախարարի կողմից հանձնարարվեց մանրաձկան բացթողնման աշխատանքներից հետո երեք օր ուժեղացնել հսկողությունը բացթողնման վայրի հարակից տարածքներում, իսկ «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվեց մանրաձկան բացթողնման տարածքում 3 օր կազմակերպել շուրջօրյա հերթապահություն:

«Այս տարվա ընթացքում, ներառյալ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից բաց թողնված մանրաձկան խմբաքանակները, մենք Սեւանա լիճ ենք բաց թողել մոտ 600 հազար մանրաձուկ: Եթե կարողանանք ձվադրման շրջանում ձկնորսությունն արգելել հիմնավորապես, ապա մոտակա երկու տարիների ընթացքում արդեն Սեւանա լճում կունենանք ձկան արդյունագործական պաշարներ: Ես գտնում եմ, որ հարկավոր է լճում բոլոր տեսակի ձկների որսը արգելել երկու տարով, որից հետո արդեն կունենաք արդյունագործական ձկնորսության վերականգնված պաշարներ»,- նշեց նախարար Արամայիս Գրիգորյանը:

Սեւանա լիճ բաց թողնված գեղարքունի տեսակի մանրաձկներից յուրաքանչյուրի միջին քաշը կազմել է 5, ամառային իշխանինը` 3 գրամ:

Սեւանի իշխանի պաշարների համալրման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ձկնապաշարների համալրման ծրագրի» շրջանակներում: Մանրաձուկը ձեռք է բերվալ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Արմենպրես

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan