Ереван, 24.Апрель.2018,
--
:
--
,

«CerTour» ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ ծրագիրը նպաստում է ագրոտուրիզմի զարգացմանը. Մեխակ Ապրեսյան

 «CerTour» ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ ծրագիրը նպաստում է ագրոտուրիզմի զարգացմանը, ոլորտում որակական չափանիշների ներդրմանը, միջազգային կառույցներին ինտեգրմանը, ինչը հնարավորություն է տալիս ագրոտուրիզմի ոլորտում Հայաստանի մատուցած ծառայությունները ներկայացնել միջազգային  համակարգի շրջանակներում: 

Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանում զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը պետական քաղաքականության հիմնախնդիրներից է և ագրոտուրիզմի զարգացումն այդ շրջանակներում խիստ կարևորվում է  այն իմաստով, որ նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, բացի գյուղատնտեսական աշխատանքներից նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման հնարավորությանը»,- նշեց Ապրեսյանը` հավելեով, որ «CerTour»  ծրագիրը գալիս է ի նպաստ այս խնդիրների լուծման: Աշխատանքներ են տարվում գյուղացիական տնտեսությունների  բնակիչների հետ, իրականացվում են վերապատրաստումներ, կարողությունների զարգացման դասընթացներ  և ստեղծվում է  միջազգային չափանիշների համապատասխանող  որակներով միջազգային շուկային ներկայանալու հնարավորություն:

 Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանն ասաց, որ Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ գյուղական տուրիզմը զարգացած չէր, և մտավախություն կար, որ դաշտը  ծանր կզարգանա, սակայն այսօր գյուղական հյուրատները բավականին լավ են աշխատում:

«Ընդհանրապես գյուղական տուրիզմը զարգանում է հարևան երկրների շնորհիվ, ինչը հասկանալի պատճառներով գյուղական տուրիզմը զարգանալ չի կարող: «CerTour» ծրագրի շրջանակներում ագրոտուրիզմը դիտարկվում է որպես տուրիզմ, որը հիմնված է գյուղական բոլոր հետաքրքրությունների վրա: Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է տուրիստի համար, և երբ վերջինս երկար ճանապարհ է անցնում , չի կարող շաբաթներով մնալ մի գյուղում, ուզում է տեսնել ամբողջ Հայաստանը»,- հավելեց ասոցիացիայի նախագահը:

 «CerTour» ծրագրի Հունաստանի ներկայացուցիչ Գեորգ Ստամպուլիսը նշեց, որ զբոսաշրջությունը մեծ կարևորություն  ունեցող ուղղություն է , տնտեսական աճ ապահովելու համար կարևոր հենասյուն:

«Տարածաշրջանների զարգացման տեսանկյունից անարդարացի կլիներ միայն սահմանափակվել խոշոր ընկերություններով: Որպեսզի ագրոտուրիզմը դառնա արդյունավետ` պետք է հասկանալ, որ կարևոր է հաճախորդներին բավարարելը:  «CerTour»- խնդիրն է  խթանել ագրոտուրիզմը գործընկեր երկրներում: Պետք է ստեղծել յուրատեսակ ստանդարտներ  ագրոտուրիզմի համար, քանի որ ISO 9000 ստանդարտը շատ ծանր է փոքր տուրիզմով զբաղվող գործընկերների համար»,-հավելեց Ստամպուլիսը` նշելով , որ ագրոտուրիզմի համար պետք են առանձնահատուկ ստանդարտներ, որոնք կկարգավորեն  ագրոտուրիզմի խնդիրներն առանձին -առանձին:

«CerTour» ծրագրի նպատակն է որակի միասնական յուարհատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոտուրիզմը գործընկեր երկրներում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:

 

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan