Երևան, 18.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների քառահատորյակի առաջին երկու հատորներն արդեն ընթերցողի սեղանին են (ֆոտոշարք)

Էս տկլոր, անվարտիք քաղաքում
Հասնաբույր մի ճերմակ ժապավեն
Խունացած մեր մարմինն է փակում.
Որ սիրուն պատկերով մեզ թաղեն:

«Խաչիկ Մանուկյանն իր ստեղծագործությամբ և ապրած կյանքով նույնացած է. երբ խոսում ենք Խաչիկ Մանուկյանի մասին, խոսում ենք ոչ միայն իր գրականության, ստեղծագործության, այլև իր անձի մասին»,- իր բանաստեղծ ընկերոջ մասին խոսելիս մեր զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` ընդգծելով, որ դա իր համար բացառիկ, բացարձակ հատկանիշ ու արժեք է. «Դրանք արհեստածին խոսքեր չեն, որ դուրս են գալիս Խաչիկի գրչից, դրանք իր ապրածն են, իր էությունն ու կերպը. նա ապրում և գործում է այնպես, ինչպես մտածում է` պարզության մեջ հասնելով բարձունքների»:

Նոյեմբերի 24-ին «Զանգակ» հրատարակչությունում կայացավ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունների քառահատորյակի առաջին երկու հատորների շնորհանդեսը: Սրահը բազմամարդ էր. գրականագետները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները, բանաստեղծի ընկերներն ու պարզապես նրա ստեղծագործությունները սիրող և գնահատող մարդիկ հավաքվել էին շնորհավորելու նրան հերթական, բայցև բացառիկ ծնունդի կապակցությամբ:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր ելույթը վերնագրեց «Բանաստեղծության վերադարձը»` ընդգծելով, որ Խաչիկ Մանուկյանը վերականգնում է բանաստեղծության հանդեպ հավատը. «Սուտը, ձևը եկան խեղդեցին ու խեղդեցին գրականությունը` ընթերցողին կտրելով գրականությունից: Բայց երբ ընթերցողը լավ գրականության հոտ է առնում, լավ էլ կարդում է: Խ. Մանուկյանն իսկական բանաստեղծի տեսակ է, հաղթող տեսակ, և հաղթող է նաև նրա ստեղծած պոեզիան»,- նշեց նա:

«Զանգակ» հրատարակչության խմբագիր, գրականագետ Հայկ Համբարձումյանը մեր զրույցում նշեց, որ թեև «Զանկագ» հրատարակչությունն ավելի հայտնի է ուսուցողական, մանկապատանեական գրականության հրատարակմամբ, բայց վերջին շրջանում նաև թարգմանական գրքեր են հրատարկվում, իսկ ժամանակակից հայ հեղինակների գործերի հրատարակումը ևս «Զանկագ» հրատարակչության ծրագրերի կարևոր մաս է կազմում:

«Հատորների հրատարակման առաջարկությունը եղել է հենց բանաստեղծից, մեզ համար էլ մեծ ուրախություն է սիրված բանաստեղծի ստեղծագործությունները հրատարակելը: «Զանգակ»-ը բաց է համագործակցության համար հատկապես ժամանակակից բանաստեղծների առաջ, որովհետև շատ կարևոր է ժամանակակից ընթերցողին դեպի պոեզիա ուղղորդելը, հատկապես որ այսօր աշխարհում ավելի շատ արձակ են նախընտրում` երկրորդ պլան մղելով պոեզիան»,- նշեց Հ. Համբարձումյանը` հավելելով, որ բանաստեղծի ստեղծագործությունները հատորների մեջ հավաքելը հեշտացնում է նաև ընթերցողի «գործը». «Գրքի շնորհանդեսը ցույց տվեց, որ իսկապես հետաքրքրություն կա այս բանաստեղծի նկատմամբ: Կարծում եմ, որ Խաչիկ Մանուկյանի գաղտնիքն այն է, որ նա իր մարդկային անիմջականությունն ու անկեղծությունը տեղավորում է պոեզիայի մեջ: Բացի այդ, ժամանակակից գրականությունը, կարծես, վախենում է հայրենասիրության թեմայից` փորձելով հեռու մնակ պաթետիզմի շրջանակից կամ չկրկնելու համար դասականներին: Խ. Մանուկյանի գրչից չի վրիպել նաև այդ թեման` արտահայտվելով անկեղծ, անմիջական, ապրված զգացմունքների միջոցով, որը բացարձակ պաթետիկ չէ»:

Գրողի և հրատարակչի միջև այս համագործակցությունը, ըստ Խաչիկ Մանուկյանի, աննախադեպ էր. «Իմ 50-ամյակին կար նման խոսակցություն, որ երկու հատորով տպագրեինք ստեղծագործություններս, բայց ինչ-ինչ պատճառներով պետական աջակցությունը ձգձգվեց, և ի վերջո հասկացանք, որ առանց դրա էլ է հնարավոր»,- մեր զրույցում նշեց բանաստեղծը` տեղեկացնելով, որ 4 հատորներում ամփոփված են իր տարբեր տարիների գրված ստեղծագործությունները. «Սա ժամանակին հրատարակած իմ 14 գրքերի հանրագումարն է, որովհետև բոլոր այդ գրքերից ստեղծագործություններ կան ներառված չորսհատորյակում` իհարկե շտկումներով, խմբագրմամբ. գրողը, քանի կա, փորձում է հղկել, կայացնել իր ստեղծագործությունները: 3-րդ հատորում հիմնականում նոր ստեղծագործություններ են լինելու, 4-րդում էլ` արձակ ստեղծագործություններ, հոդվածներ, այնպես որ` ընթերցողին հետաքրքիր բացահայտումներ են սպասվում»:

3-րդը և 4-րդ հատորները դեռևս պատրաստման փուլում են. 3-րդ հատորը հավանաբար գարնանը լույս կտեսնի, 4-րդը` մի փոքր ավելի ուշ:

«Ես ուզում եմ, որ ընթերցողը ճիշտ գրականության հետ հարաբերվի, որովհետև այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ կեղծ արժեքներ են նաև շուկայում հայտնվել, որոնք վանում են ընթերցողին: Ես իքնս էլ հաճախ զոհ եմ դառնում էժան արժեքների, որ պղպջակի պես կարող են փայլփլել, հետո պայթել` չկիսելով քեզ հետ քո կյանքի ճանապարհը: Դրանք անարժեք գոյություններ են, որոնք բոլոր ասպարեզներում էլ կան, իսկ առողջ արվեստը պետք է գա այդ ամենը մաքրելու, սրբելու»,- ասաց բանաստեղծը` ընդգծելով, որ մարդու որոնումներն այս մոլորակի վրա նույնն են լինելու, մենք երազի նույն շառավիղի մեջ ենք մնում, այլ բան է, որ միջոցները, ձևերը փոխվում են, իսկ պոեզիան շատ դժվար է արձագանքում այդ փոփոխություններին:

Ինչ վերաբերում է հայրենասիրությանը, ապա, Խ. Մանուկյանի խոսքով, դա ուսուցանվող արժեք չէ. հայրենասիրությունը փոխանցվում է արյան, դաստիարակության միջոցով. «Այնպես չէ, որ եթե մոլորակի մի հատվածում մի դղյակ գտար, արդեն հարուստ ես… Հիմա հեշտ են բաժանվում հողից, բայց ինքնությունը կորցնելով` կորցնում ես ամեն ինչ»,- համոզմուքն հայտնեց նա:

Բարձունքը մերն է, տղերքը չկան,    
Տղերքն ավելի բարձրում մնացին,   
Դիպան աստղերին, աստղերը հանգան,
Եվ մրմուռ քսվեց մեր ցամաք հացին…    
Շահեցի՞ր, երկիր, թե՞ կորցրեցիր.             
Բարձունքը մերն է, տղերքը չկան…

Անի Ռափյան

 

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan