Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

«Կարողացել ենք ստեղծել առողջ թիմ, որի արդյունքում ունենում ենք լավ շրջանավարտներ». «Օհանյան» կրթահամալիրի տնօրեն

Հայաստանում գործող դպրոցների ցանկում կարելի է առանձնացնել «Օհանյան» կրթահամալիրը, որը տարբերվում է թե՛ իր կազմով, թե՛ մատուցած գիտելիքներով:

Ինչպես Nyut.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Օհանյանը՝ կրթահամալիրը Հայաստանում առաջինն է, որ ապահովում է շարունակական կրթություն. այն սկսվում է «Նյուտոնիկ» նախակրթարանով և հասնում մինչև Եվրասիա համալսարան: Կրթահամալիրը հիմնել է Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիա  միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

Ինչպես պատմեց Սուսաննա Օհանյանը, սկզբում ստեղծվել է Եվրասիա միջազգային համալսարանը, բայց տեսել են, որ ընդունված երեխաների կրթության որակն այն չէ, ինչ իրենք էինք ուզում, որից հետո որոշել են անցնել դպրոցի մակարդակի կրթության և հիմնել են ավագ դպրոց, սակայն, կրկին չգոհանալով արդյունքից, 1997 թ-ին հիմնել են «Օհանյան» կրթահամալիրը, որից հետո էլ՝ 2005 թ-ին հիմնել են «Նյուտոնիկ» նախակրթարանը, որպեսզի լավ կրթությունն ապահովեն հիմքից. «Արդյունքը հրաշալի է, որովհետև արդեն գիտենք, թե որ տարիքից ինչ ուսուցանենք, որ լավ արդյունք ստանանք: Իհարկե, դժվարությունները շատ էին, հատկապես ծնողին հավաստիացնելը, որ իրոք, մենք լավ կրթություն ենք տալիս, այդ խոչընդոտները հաղթահարելու համար երկար տարիներ էին անհրաժեշտ: Երեխային գիտելիք տալուց զատ մենք կարևորում ենք նաև ճիշտ դաստիարակությունը, որպեսզի կյանքում պետքական մարդ լինի»,- ասաց Ս. Օհանյանը՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում անընդհատ նոր ծրագրեր են ներմուծել, ապահովել են շփումը արտերկրի կազմակերպությունների հետ, անընդհատ ուժեղացրել և շարունակում են ուժեղացնել միջազգային կապերը, մասնակցել են միջազգային ծրագերի, Microsoft-ի կողմից կազմակերպած մրցույթում աշխարհի մակարդակով ճանաչվել են լավագույն դպրոց:

Տնօրենի խոսքով՝ իրենց հիմնական ձեռքբերումը «Գիտություն» առարկայի ներդրումն է, որի շնորհիվ երեխաները փոքր տարիքից փորձերի միջոցով ձեռք են բերում տեսական գիտելիքներ. ««Նյուտոնիկ» կրթահամալիրում երեխաները նույն փորձը անում են ու զարմանում, թե ինչ կատարվեց, իսկ դպրոցում արդեն սկսում են հասկանալ, թե ինչու այդպես եղավ, հարցադրումը քիչ-քիչ փոխվում է: Դրա միջոցով մենք երեխայի մեջ սեր ենք արթնացնում դեպի բնական գիտություններ, որովհետև հիմնականում երեխաները քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն առարկաները չեն սիրում, ինչի համար կան տարբեր պատճառներ, բայց, եթե երեխաներին փոքր հասակից մղում ես բնության հրաշալիքների բացահայտման ուղղությամբ, երեխան ոգևորում է  և հենց ինքն է ցանկանում փորձեր անել»,- ասաց Ս. Օհանյանը՝ հավելելով, որ գիտություն առարկայի ծրագիրն իրենք ներկայացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որտեղից այն ուղարկել են Կրթության Ազգային Ինստիտուտ, որտեղ էլ տվել են դրական կարծիք, որից հետո էլ «Օհանյան» կրթահամալիրը իրավունք  է ձեռք բերել իր ծրագրում ներառել գիտություն առարկան: Ս. Օհանյանը նշեց, որ հիմա իրենք աշխատում են այդ առարկայի գրքերի ստեղծման ուղղությամբ, որոնցով հետաքրքրվում են նաև այլ դպրոցներից:

«Օհանյան» կրթահամալիրի մյուս կարևոր ծրագրերից է լեգո-կառուցողական ծրագիրը, որը սկսում են նախակրթարանից, մինչև ավագ դպրոց, որտեղ այն դառնում է արդեն ռոբոտաշինություն. «Դա կրկին մեր ծրագիրն է, որը հիմքից զարգացնում է երեխաների ինժեներական մտածողությունը և այս ծրագրերի արդյունքում ունենում ենք շատ ավելի բազմակողմանի զարգացած շրջանավարտներ»,-նշեց կրթահամալիրի տնօրենը:

Կրթահամալիրի կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ իրականացնում են անգլերենի և ռուսերենի խորացված ուսուցում, ինչը փաստում է երեխաների անկաշկանդ շփումը օտարերկրացի հյուրերի հետ. «Անցյալ տարի Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստան էր եկել Հենրի Մորգենթաուերի ծոռնուհին, ով այցելեց նաև մեր կրթահամալիր: 8-րդ դասարանի աշակերտները Ցեղասպանության թեմայով կոնֆերանս էին կազմակերպել և այնքան լավ էր ստացվել, որ անգամ մեր հյուրն էր զարմացել, թե ինչպես են երեխաներն այդքան լավ անգլերենով շփվում»,-նշեց նա:

Ս. Օհանյանը կարևորում է կրթահամալիրում աշխատանքային լավ թիմ ունենալը, ինչն էլ իրենք իրականացնում են. «Կարողացել ենք ստեղծել առողջ թիմ, որի արդյունքում ստացվում է լավ դպրոց, ունենում ենք լավ շրջանավարտներ ու լավ աշխատանք»,-եզրափակեց «Օհանյան» կրթահամալիրի տնօրենը:

loading...
Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan