Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

«Եթե ակումբները բնականոն կարգով աշխատեն, մենք կունենանք զարգացող ֆուտբոլ». ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հարցազրույցը


Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Գաբրիել Ղազարյանը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է, բայց կարծես թե նրա գործունեությունն այնքան էլ տեսանելի չէ հասարակությանը: Փորձեցինք նախարարից ճշտել, թե որոնք են իր գերատեսչության գործունեության ոլորտում գտնվող հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ինտենսիվ աշխատում են:

Նախարարի խոսքով, այժմ աշխատում են մանկապատանեկան սպորտի զարգացման և Հայաստանի ողջ տարածքում ֆիզկուլտուրայի նկատմամբ հետաքրքրության ավելացման ուղղությամբ. «Այս առումով շատ կարևոր գործընթաց ենք սկսել, որտեղ ընդգրկված են նախադպրոցական հիմնարկները` դրանք մրցել են ՀՀ նախագահի մրցանակի համար: Ի դեպ, այս տարի մի շարք ծրագրեր ենք ավելացրել, որոնք ուղղված են հաշմանդամային սպորտի զարգացմանը, այդ թվում նաև ՀՀ նախագահի մրցանակի համար»,- մեզ հետ զրույցում նշեց Գ. Ղազարյանը:

Մեր հարցին, թե արդյոք հեծանվային սպորտի զարգացման հետ կապված հստակ ծրագիր կա՞, մանավանդ որ վերջերս քաղաքի կենտրոնական հատվածներում հեծանիվների համար կանգառներ են տեղադրվում, նախարարը պատասխանեց. «Այո, կա: Նշեմ, որ ֆեդերացիայի նախագահ է փոխվել, ով ունի շատ լուրջ և հստակ ծրագիր: Նախարարությունը համագործակցում է ֆեդերացիայի հետ և այդ աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են: Նշեմ նաև, որ հեծանվային սպորտում մեծ հաջողություններ ունենք, այսօր արդեն աշխարհի առաջնությունից երրորդ տեղ ունենք. Էդգար Ստեփանյանը, ով նաև Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի մրցանակակիր դարձավ 2015թ.»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հատկապես վերջին շրջանի անհաջողություններին, նախարարը գտնում է, որ եթե ակումբները բնականոն աշխատեն, մենք կունենանք զարգացող ֆուտբոլ, չէ՞ որ այդ ակումբների մարզիկներն են գալիս հավաքական. «Մենք հիմա դրսից ենք բերում ֆուտբոլիստներ, ինչը, իհարկե, նորմալ է, բոլոր երկներում է այդպես, բայց մենք նախևառաջ պետք է մտածենք մեր երեխաների մասին՝ լավ երեխաներին պետք է ակումբը վճարի ու պահի, իսկ ակումբը կարող է անել դա»,- նշեց նա` չանդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք այդ անհաջողությունները պայմանավորվա՞ծ են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործունեությամբ:

Մեր այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայաստանում գեղասահքի զարգացման ուղղությամբ, նախարարը պատասխանեց, որ դեկտեմբերին տեղի կունենան Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Իրինա Ռոդնինայի անվան մեծ սահադաշտի բացումը. «Սահադաշտն արդեն կառուցված է, մի քանի մանր-մունր աշխատանքներ են մնացել: Այս սահադաշտի բացումը մեծ խթան կդառնա Հայաստանում գեղասահքի զարգացման համար»,- համոզմունք հայտնեց նա:

Անի Ռափյան

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan