Yerevan, 18.July.2019,
--
:
--
,

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում էկոլոգիական թողքի գնահատման նոր մեթոդի մշակմանը

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է «Հայաստանում բնական՝ հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու բնապահպանական կառավարումը. խնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով աշխատաժողովին: Աշխատաժողովը կազմակերպվել  է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Կայուն զարգացման կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառմանը  մասնագետների կողմից վեր են հանվել ոլորտի առկա խնդիրները, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, քննարկվել և նախանշվել են լուծման ուղիներ:

Ողջունելով միջացառման մասնակիցներին` նախարար Արամայիս Գրիգորյանն իր խոսքում կարևորել է ընդերքօգտագործման գործընթացում բնապահպանական խնդիրները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը: ՀՀ բնապահպանության նախարարը մասնավորապես նշել է. «Ողջամիտ ընդերքօգտագործման, հանքային հումքի համալիր օգտագործման և շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ազդեցության խնդիրները սերտ փոխկապակցված են: Հանքային հումքի համալիր օգտագործումն ունի կարևորագույն բնապահպանական ազդեցություն: Մասնավորապես, մետաղական օգտակար հանածոների համալիր կորզումը կհանգեցնի շրջակա միջավայրի բնական բաղադրիչների վրա ազդեցությունների նվազեցմանը:

ՀՀ «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունմամբ սկիզբ դրվեց մի շարք բնապահպանական նորարարությունների, այդ թվում՝ բնապահպանական կառավարման, օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների պլանների, հանքի փակման ծրագրի մշակմանը: Նման մշտադիտարկումների իրականացումը հնարավորություն կընձեռի ժամանակին արձանագրելու փակված հանքի, արդյունահանման արդյունքում առաջաց ած արտադրական լցակույտերի տարածքի երկրաբանական միջավայրի, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմանների փոփոխությունը, միջոցներ ձեռնարկելու հնարավոր վնասը կանխելու, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Սահմանվել է նաև մշտադիտարկումների կատարման համար հատկացումների վճարման մեխանիզմը»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով ՓՀԷԿ-երի հարցին` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է. «Կարևորելով փոքր ՀԷԿ-երի նշանակությունը որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող գործոն, մեր խնդիրն է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը: ՀԷԿ-երի անբարեխիղճ գործունեության հետևանքով անբարենպաստ էկոլոգիական իրավիճակ է նկատվում հանրապետության գետերում, խախտվում են գետերի բնական հոսքի քանակական ցուցանիշները: Ներկայում, համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ հանրապետության գ ետերի բազմամյա տարեկան բնապահպանական թողքի հաշվման ընթացքում հաշվի է առնվում միայն գետերի հիդրոլոգիական բնական ռեժիմը:

Սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը գտնում է, որ էկոլոգիական թողքի ճշգրիտ արժեքի որոշման ժամանակ բացի հիդրոլոգիական բաղադրիչից անհրաժեշտ է հաշվի առնել մյուս բնութագրիչները ևս (հիդրոմորֆոլոգիական, հիդրոկենսաբանական և հիդրոքիմիական), ինչպես նաև գետերում հոսքի ձևավորման առանձնահատկությունները: Ուստի, մեր առաջարկությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ  մշակվում է էկոլոգիական թողքի գնահատման նոր մեթոդ, որտեղ կներառվեն նշված բոլոր բաղադրիչները»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան   Անդրեյ Սորոկինը: Բանախոսը կարևորել է բնապահպանական խնդիրների վերհանման և լուծումներ մշակելու գործում Կայուն զարգացման կենտրոնի ծավալած գործունեությունը:  ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի իրականացրած աշխատանքների արդյունքները ներկայացրել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

Աշխատաժողովի ընթացքում փորձագետները ներկայացրել են կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրությունները, որոնք ուղղված են ոլորտի կառավարման արդյունավետության և քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Մասնագետների կողմից քննարկվել են հանքային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու կառավարման համակարգի բարելավման, ինչպես նաև սողանքային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ թեմաներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել հանքավայրերի շահագործման արդի խնդիրներին, ՓՀԷԿ-երի շահագործմամբ պայմանավորված էկոլոգիա կան հիմնահարցերին, ընդերքաբանական և ՇՄԱԳ փորձաքննության անցկացման հարցերին: Մասնագետների կողմից նախանշվել են խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ:

 

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan