Երևան, 23.Մայիս.2019,
--
:
--
,

«Էրդողանին հաջողվեց քաոսի, բռնությունների և շանտաժի միջոցով ստանալ իրեն անհրաժեշտ արդյունքը». թուրքագետ

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամսից ավել աշխատեց, որպեսզի հունիսի 7-ի ընտրությունների պատկերը նոյեմբերի 1-ին կայացած ընտրությունների ժամանակ չկրկնվի: Այդ նպատակին հասնելու համար նա անգամ երկրի արևելյան` քրդաբնակ, շրջաններում պատերազմ հրահրեց` քաոսային վիճակ ստեղծելով: Այսօր մեզ հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը` ընդգծելով, որ Էրդողանի ծրագրերն իրականացան. «Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանին հաջողվեց քաոսի, բռնությունների և շանտաժի միջոցով ստանալ իրեն անհրաժեշտ արդյունքը»,- նշեց նա:

Թուրքագետի տեղեկացմամբ, երկրի արևելյան նահանգներում անպիսի իրավիճակ էր ստեղծված ընտրությունների օրը, որ ընտրողները` քուրդ բնակչությունը, որը նախորդ ընտրություններին 90-95 տոկոսով քրդական կուսակցությանն էր իր ձայնը տվել, չկարողացավ մասնակցել ընտրություններին, ինչի պատճառով Էրդողանի` Արդարություն և զարգացում կուսակցության ձայներն ավելացան. «Երկրի արևելյան նահանգներում ընտրությունները տեղի են ունեցել ոստիկանության խիստ ճնշումների ներքո: Բազմաթիվ ընտրատեղամասերում մարդիկ նկարահանել են, թե ինչպես են վստահված անձինք մի քանի անգամ քվեարկել, քվեաթերթիկներով պարկեր են բերել, մեծ թվով առանց պետհամարանիշների մեքենաներ են շրջել ընտրատեղամասերի շրջակայքում, Էրդողանն ու Դավութօղլուն էլ ժամանակ առ ժամանակ թաղապետերի հետ շրջել են տեղանքում` ցանկալի արդյունք ապահովելու համար»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Ընտրությունների արդյունքները չեղարկելու հույսեր, թուրքագետի կարծիքով, ընդդիմադիրները չունեն, քանի որ դատական համակարգն իշխանությունների վերահսկողության տակ է, և ընդդիմությունը գիտակցում է, որ հաջողության հասնելու շանսեր գրեթե չկան. «Իհարկե, կլինեն հայցեր, բողոքներ, բայց ամեն ինչ բավականին խելացի կերպով է արվել: Անկարայի քաղաքապետի ընտրություններից հետո ընտրակեղծիքների հետ կապված հայցեր եղան, բայց ոչ մի արդյունք, քանի որ դատարններն ուղղակի հրաժարվեցին հայցերն ընդունելուց»,- ասաց նա:

Ա. Իսպիրյանը գտնում է, որ Էրդողանի կուսակցության հաղթանակը նաև պայմանավորված էր քրդերի նկատմամբ սերմանած ատելությամբ. «Էրդողանը հասավ այն բանին, որ քրդական կուսակցությունը սկսեց ասոցացվել ահաբեկչական միավորման հետ: Արևմտյան այն քաղաքներում, որտեղ հենց թուրքեր են ապրում, բայց նախորդ ընտրություններին քվեարկել էին քրդական կուսակցության օգտին միայն Էրդողանին դեմ լինելու պատճառով, այս անգամ չընտրեցին Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը»,- նշեց նա:

Անի Ռափյան

 

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan