Ереван, 17.Декабрь.2017,
--
:
--
,

Արթուր Էլբակյանի «շեքսպիրյան» հաջողությունը շարունակվում է

Առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ անցած տարի հոկտեմբերին Նյու Յորքում կայացած մենակատարների աշխարհի խոշորագույն United Solo թատերական փառատոնի ժամանակ հաղթել է բեմադրիչ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, թատերագիր Արթուր Էլբակյանի «Իմ խելագար Շեքսպիրը» ներկայացումը` արժանանալով փառատոնի և «Backstage» հանրաճանաչ ամսագրի համատեղ մրցանակին:

Նման հաջողությունից հետո Ա. Էլբակյանը փառատոնի ղեկավարների կողմից հաջորդ տարի ևս United Solo-ին մասնակցելու հրավեր էր ստացել, և այս տարի` նոյեմբերի 12-ին, Theatre Row-ում նա կրկին հանդես է գալու իր մոնոներկայացմամբ:

«Իմ խելագար Շեքսպիրում», որի պրեմիերան կայացավ 2014թ. հոկտեմբերի 13-ին, Ա. Էլբակյանը հանդիսատեսին ներկայացավ նաև նոր տեսանկյունից` ցուցադրելով հատուկ ներկայացման համար ստեղծած իր նկարները: Ա. Էլբակյանը սկսել է նկարել այս մոնոներկայացման բեմադրության ընթացքում` ստեղծելով մի քանի յուրօրինակ յուղանկարներ, և այն տպավորությունն է, կարծես դրանք ստեղծվել են հենց իր հերոսի կողմից, ով իր կամքին հակառակ հայտնվել էր հոգեբուժարանում:

Մեր հայրենակցի ներկայացմանը և նկարներին անդրադարձել է նաև ամերիկյան հեղինակավոր «Բրոդվեյ» կայքը` տեղեկացնելով, որ Արթուր Էլբակյանը նոյեմբերի 12-ին կայանալիք բեմադրության ժամանակ կներկայացնի իր նոր նկարները:

«Ես իմ հերոսի ճշմարիտ պատմությունը պատմում եմ իմ նկարների միջոցով: Դուք կարող եք ասել, որ նա է դրանք նկարել: Կտրված լինելով հասարակությունից և արտաքին աշխարհից` նա պատասխաններ է փնտրում, և պայքարի ու միայնության կիզակետում, վերաբացահայտում է իրեն և սկսում է գրել, նկարել և արարել»,- «Բրոդվեյին» ասել է Ա. Էլբակյանը:

Բայց ներկայացումից հետո էլ Ա. Էլբակյանը չի դադարել նկարել և այս ընթացքում ստեղծել է 70-ից ավելի գործեր: Ա. Էլբակյանից տեղեկացանք, որ նա հրավերներ է ստացել Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Տոկիոյի, ինչպես նաև ԱՄՆ-ի հեղինակավոր թանգարաններից` իր նկարների անհատական ցուցադրությունը կազմակերպելու համար: Այժմ Ա. Էլբակյանն ուսումնասիրում է հրավերները. ցուցադրություններ կազմակերպելու գործընթացը բանակցային փուլում է:

Նշենք նաև, որ «Իմ խելագար Շեքսպիրի» ցուցադրության օրը հայտնի գալերիստներ են ժամանելու Նյու Յորք` ներկայացումը դիտելու և ցուցահանդեսների անցկացման շուրջ պայմանավորվելու համար:

Ա. Էլբակյանի խոսքով, նկարչությունն ինքնաարտահայտվելու յուրահատուկ ձև է իր համար. «Ես ամեն օր նկարում եմ իմ աշխարհը: Լուսանկարները փոխանցում են կյանքի ցանկացած պահ: Սա է պատճառը, որ ես նկարում եմ այն, ինչ լուսանկարչական ապարատը չի կարող փոխանցել: Ես նկարում եմ իմ զգացմունքները, ներաշխարհը, իմ երազանքներն ու երևակայությունը: Ես սիրահարված եմ ներկի հոտին. ամեն գույն իր հոտն ու բնավորությունն ունի, և միասին նրանք կատարյալ սիմֆոնիա են ստեղծում»,- նկարագրել է Ա. Էլբակյանը:


Անի Ռափյան


loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan