Երևան, 25.Մայիս.2018,
--
:
--
,

«Օհանյան» կրթահամալիրը հերթական անգամ իրականացրեց «Միջմշակութային կամուրջ» փառատոնը (ֆոտոշարք)



«Օհանյան» կրթահամալիրում իրականացվող նախագծահենք կրթությունը չի սահմանափակվում միայն առարկաների կամ թեմաների շրջանակներով. իրականացվում են ավելի ծավալուն և համակողմանի նախագծեր, որոնցից է օրերս կայացած և արդեն ամենամյա դարձած «Միջմշակութային կամուրջ» փառատոնը, որը համախմբում է տարբեր երկրների ներկայացուցիչների, կրթօջախների, կազմակերպությունների, հյուրերի թվում լինում են դեսպաններ, պատգամավորներ, կրթության, մշակույթի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:
Փառատոնի նպատակն է աշակերտների մեջ զարգացնել համերաշխություն և հանդուրժողականություն, նպաստել մշակութային բազմազանության պահպանմանը, խթանել միջառարկայական համագործակցային եղանակով և թիմային աշխատանքով ուսուցման զարգացումը, կազմակերպել կրթական մշակութային մեկ գաղափարի շուրջ տարբեր կրթօջախների և կազմակերպությունների համատեղ աշխատանք:

Նախապես սովորողները բաժանվում են խմբերի, և, յուրաքանչյուր թիմ, ընտրելով որևէ երկիր, կատարում է հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով այդ երկրի մշակույթը, սովորույթները, խոհանոցն ու տարազը:

Փառատոնի շրջանակում թիմերը ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքները` ուղեկցված ելույթներով, թատերական ներկայացումներով՝ համեմված կոլորիտային երգ ու պարով, հյուրասիրությամբ ու ջերմ մաղթանքներով:

Հյուրերի կազմում այս տարի ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպանն ու Շվեդիայի թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարը, ովքեր կարևորեցին միջոցառումն ու ողջունեցին հայ երեխաների հետաքրքրությունն օտար լեզուների նկատմամբ:

loading...
Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Բնապահպանները կազմել են Եվրոպայի քաղաքների Էկոշարժունակության վարկանիշը Մանե Թանդիլյանը կառավարությանն առաջարկել է կուտակային համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը Հերթական անգամ կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրումը Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ՊԵԿ նախագահը կոչ արեց դրական տեղաշարժերը չպայմանավորել պաշտոնյաների անձերով Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին Ֆրանսիան ապօրինի Է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ Օրական մեկ հավկիթ` երկարակեցության համար Կարող ենք պայքարել ամեն թիմի դեմ էլ. Էրիկ Վարդանյան Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP Ցուկերբերգի հետ հանդիպումը հուսախաբ Է արել Եվրախորհրդարանի պատգամավորներին Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan