Երևան, 18.Նոյեմբեր.2017,
--
:
--
,

Պետական կամերային երաժշտական թատրոնն իր 27-րդ թատերաշրջանը սկսում է վերանորոգված և վերազինված շենքում (ֆոտոշարք)

Պետական կամերային երաժշտական թատրոնը նոր` 27-րդ թատերաշրջանն այսօրվանից սկսում է վերանորոգված թատրոնում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը խոսեց իրականացված ծրագրերի մասին` ընդգծելով, որ այսօր ունենք նոր կամերային երաժշտական թատրոն և այդ թատրոնին նոր հայացքով նայող հանդիսատես:

Տնօրենը տեղեկացրեց, որ այս տարվա հունվարի 29-ին թատրոնի և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստորագրված պայմանագրով թատրոնում իրականացվել է էներգախնայողության համալիր ծրագիր, որի արդյունքում թատրոնում կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, նորացվել է թատրոնի արտաքին տեսքը, դռներն ու պատուհանները փոխարինվել են եվրոդռներով ու եվրոպատուհաններով. «Ի պատիվ թատրոնի նախկին տնօրինության` պետք է ասեմ, որ էներգախնայողության ծրագիրը նրանց ջանքերով սկսվեց, ինչն ինձ ոգևորեց և, գալով թատրոն, մենք նրան նոր շունչ հաղորդեցինք ներդրման այս ծրագրի միջոցով»,- ասաց նա` հավելելով, որ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ թատրոնի ամբողջ լուսային համակարգի նորացումն ու արդիականացումն է եղել. «Լուսադիոդային լուսավորության շնորհիվ հնարավոր դարձավ բարձրացնել գործող և նոր բեմադրվելիք ներկայացումների գեղարվեստական որակը»:

Բացի դրանից` ամռանը կատարվել են նաև թատրոնի վերանորոգման աշխատանքներ` դերասանների համար 4 գրիմանոցներ են կառուցվել, որոնք կահավորման ընթացքի մեջ են, վերանորոգվել է կուլիսային երկհարկանի տարածքը, բացվել է լվացքատուն, հիմնովին վերանորոգվել են սանհանգույցները, նորացվել է դահլիճի հատակածածկը, կատարվել են մուտքերի և դահլիճի պատերի, բեմի գունային թարմացում, սալիկապատվել է շենքի դիմային հատվածը, կառուցվել են թեքահարթակներ, շենքի հետնամասում կառուցվել է դեկորների պահեստարան:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի խոսքով, այս տարի նախարարության գերակա ճյուղերից մեկն է եղել թատերարվեստին մեծ ուշադրություն հատկացնելը և ոչ միայն ստեղծագործական, այլև տեխնիկական վերազինման խնդիրների լուծման առումով. «Պետական կամերային երաժշտական թատրոնի ղեկավարության հետ փորձեցիքն լուծել թատրոնի մասնակի վերանորոգման և տեխնիկական վերազինման հարցերը, քանի որ դժվար է տեխնիկական հնարավորություններ չունեցող թատրոնում հետաքրքրական, ժամանակակից պահանջներին բավարարող ներկայացումներ բեմադրել: Արդյունքում բավական մեծ աշխատանք կատարվեց, և թատրոնից ստեղծագործական նոր հաջողություններ ենք սպասում»,- նշեց նա` հավելելով, որ թատրոնն իր ժանրային ուղղվածությունից բեկված էր, և անցած տարվանից խնդիր դրվեց նորից վերադառնալու երաժշտական թատրոնի ժանրին, ինչի արդյունքում թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Արմեն Մելիքսեթյանը:

Ա. Մելիքսեթյանն էլ հավատացրեց, որ վերանորոգումների ընթացքում աշխատել են ստեղծագործական ուղղությամբ և համարյա պատրաստ բալետային ներկայացում և վոդևիլ, նաև աշխատում են մյուզիքլի, մանկական օպերայի վրա. «Եթե մինչև տարեվերջ երկու ներկայացում հանձնենք հանդիսատեսի դատին, արդեն իսկ կլինի մեծ առաջընթաց: Վերջին տարիներին թատրոնը փոխել էր իր ուղղությունը` դառնալով դրամատիկ թատրոն: Իհարկե, կային երաժշտական համարներով համեմված ներկայացումներ, բայց դա հեռու է երաժշտական թատրոն կոչվելուց»,- ասաց նա` հավելելով, որ վերադառնալու են այն ժանրին, որով անվանված է թատրոնը:

 

loading...
Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ Շվեդիայի հավաքական Հայաստանում առաջիկա օրերն առանց տեղումների կլինեն Էրդողանը հայտարարել է թուրք զինվորներին Նորվեգիայից հետ կանչելու մասին Սամվել Կարապետյանն ընտրվել է Մոսկվայի «Արարատ»-ի նախագահ Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են Արոնյանը հաղթանակ տարավ ՖԻԴԵ-ի «Գրան պրիում» Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրենին Գեղարքունիքի մարզում կատարվել է 11 հազար հեկտար աշնանացան Էրդողանը հայտնել է Թուրքիայի, ՌԴ-ի եւ Իրանի գլխավոր շտաբների պետերի առաջիկա հանդիպման մասին Մեքսիկան աջակցում է ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ խնդրի ինտենսիվ բանակցություններին. Նալբանդյանն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում ՀՀ դեսպան Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց ԱԺ-ն ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծը Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը Ակնաշենը հայկական լեռնաշխարհի վաղագույն նստակյաց բնակատեղին է. պեղվել են օձաքարից զարդեր, ուլունքներ ՊԵԿ պատվիրակությունն ուսումնասիրել է ավտոմատացված համակարգերի կիրառման ոլորտում Չինաստանի փորձը «Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին Հայ ուսանողի ստացած գիտելիքը Հայաստանի ապագա ձեռքբերումների գրավականն է. Տարոն Մարգարյան Կառավարության որոշումը չի փրկի ընդդիմությանը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan