Երևան, 18.Հուլիս.2019,
--
:
--
,

Սարգիս Հացպանյան. «Գարեգին Երկրորդ կաթողիկոսը մասոն չէ, նա, բարեբախտաբար, ապարանցի է…»


Հանրապետական Թուրքիայի ստեղծումից հետո Թուրքիայում գտնվող «Սեր» օթյակը 1924 թվականից դադարեցրել է իր գործունեությունը: «Սեր» օթյակի քարտուղար Արմենակ Սեմերջյանն այն բանից հետո, երբ այդ օթյակի մասոններն այլևս չեն իմացել ինչ անել (հայերը գրեթե բնաջնջվել էին, իրենք մասոնական օթյակը, այսպես ասած,  պահպանում էին մի կերպ, վախվորած էին, չգիտեին ինչ անել, իշխանության էր եկել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, հայության մեծ մասը բռնագաղթվել էր), հավաքել է իր ընկերներին, ասել` տղերք, մենք ենք մնացել, ուրիշ մարդ չկա, ի՞նչ անենք… Որոշել և օթյակի ամբողջ փաստաթղթերը պոլսահայկական թաղամասերից մեկից փոստով ուղարկել են Ֆրանսիա, իրենց հովանավոր Ֆրանսիայի «Մեծ Արևելք» օթյակին, հետն էլ նամակում գրել են, որ մենք լուծարում ենք հայկական «Սեր» օթյակը, այսու ձեզ հետ այլևս անելիք չկա:

Արմենակ Սեմերջյանը շատ բարձրաստիճան մասոն էր, նա հայ մասոնության պատմությունն է գրել «Հայրենիք» ամսաթերթում, այն 1954 թվականին սկսվել, 1956 թվականին ավարտվել է, շարունակաբար հրապարակվել է ամսաթերթի 17 համարներում: Այս տեղեկությունները մենք իմացանք տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, հրապարակախոս Սարգիս Հացպանյանից: Հիմա կարծում ենք հասկանալի է, թե ինչու Հայաստանի երրորդ հանրապետությունում հայտնված, այստեղ գրանցված, գործող մասոնական օթյակներից մեկի անունը հենց «Սեր» է:

«Մեկը չէ, չորս օթյակ կա Հայաստանում,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Սարգիս Հացպանյանը:- Այստեղ կա նաև «Մեծ Արարատ» օթյակը, որն Արգենտինայի «Գրանտ լոժ Արարատ»-ի (Բուենոս Այրես) հովանավորության տակ է գործում: Այստեղ կա նաև Մարսելի օթյակի հովանավորության տակ գործող օթյակ, դրանց բոլորի զինանշանն էլ գիտեմ, գրանցման թիվն էլ, պետռեգիստրում գրանցման համարն էլ»:

Ի տարբերություն Չարին ծառայող աշխարհի տարբեր աղանդների, մասոնությունը, ըստ մեր զրուցակցի, ունիվերսալ է: Օրինակ, Կորեայում գտնվող աղանդն ունիվերսալ չէ, կորեացու համար է, քրիստոնյաների համար օգտագործվող աղանդներն ունիվերսալ չեն, քրիստոնյաների դեմ են օգտագործվում, դրանք հաշվի են առնում տվյալ ազգի ազգային, պատմական, պատմամշակութային առանձնահատկությունները, Թուրքիայում աղանդներն այլ կերպ են գործում: Սակայն մասոնությունն ունիվերսալ է, այն ամեն տեղ է գործում և գործում է նույն կերպ, նույն կանոններով, ինչպես, ասենք, ֆուտբոլը: Նրանց նպատակը, փորձագետի հավաստմամբ, տարբեր երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային և մյուս շերտերին իրենց ենթարկեցնելն է: Օրինակ, աշխարհի տարբեր երկրներում կան ակադեմիաներ, եթե նրանք կարողանում են յուրաքանչյուր կամ գրեթե յուրաքանչյուր գիտնականի իրենցից կախյալ դարձնել և իրենց անել տալ այն, ինչ իրենց է ցանկալի, իրենց է պետք, ոչ թե այդ գիտնականին, նշանակում է հարցը լուծած են արդեն:

«Դրա համար երեք շատ կարևոր թիրախ ունեն` տվյալ ժողովրդի ազգային բաղադրիչի ամենակարևոր ողնաշարը հանդիսացող հավատամքը,- ասաց Սարգիս Հացպանյանը:- Օրինակ, մեզ մոտ դա եկեղեցին է, այն ոչ թե մարդու, այլ երկրի անունն է կրում` Հայաստանյաց Առաքելական Եկեղեցի, ուրեմն Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին իրենք պետք է ենթարկեցնեն իրենց ցանկություններին: Եթե Եկեղեցում իրենք կարողացան այդ ցեցը գցել և այն վերցնել մեր ձեռքից, մեր բոլոր առաջնորդները կամ այդ աստիճանակարգությունը մի տեղից հրահանգ կստանա ու կկատարի: Հիմա իրենք մեր եկեղեցին գրեթե (ամբողջությամբ չեմ կարող ասել, որովհետև թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, թե՛ Արցախում մարդիկ գիտեմ, որ դրանց հետ որևէ առնչություն չունեն և առողջ հոգևորական մարդիկ են, ցավոք, իմ այդ ծանոթների հատվածը շատ թույլ է, իրենք փոքր հատվածն են, որակ են ներկայացնում, բայց քիչ են, քանակ չեն ներկայացնում եկեղեցում) իրենց ձեռքում են վերցրել: Համենայն դեպս, Կիլիկիան կաթողիկոսություն կոչվածում բարձրաստիճան շատ հոգևորականներ` Արամ Առաջին կաթողիկոսից սկսած, մասոններ են, Կիլիկիո կաթողիկոսն իրենց ձեռքում է և դա շատ կարևոր դեր ունի… Մասոն էր նաև Գարեգին Առաջին կաթողիկոսը, սակայն Գարեգին Երկրորդ կաթողիկոսը մասոն չէ, նա, բարեբախտաբար, ապարանցի է…

Շատ կարևոր է նաև ուսումնական հաստատությունների նվաճումը, որի վերաբերյալ դեռ կխոսենք»:

Ըստ Սարգիս Հացպանյանի, ամբողջ աշխարհի մասոնների գլխավոր նպատակը Իսրայելում, Երուսաղեմում Սողոմոնի տաճարի խորհրդանշական վերակառուցումն է, այսինքն` համաշխարհային տիրապետության հասնելը, և դրա համար լավագույն նպաստավոր միջոցը, գործիքը ֆրանկմասոնությունն է: Ինչո՞ւ…

«Ասում են` ի՞նչ ազգություն, ի՞նչ կրոն, ի՞նչ բան, բոլորս եղբայրներ ենք, եղբայրություն է սա, մեկս մյուսիս պետք է օգնենք, աջակցենք, սա նոր, ունիվերսալ միտք է, հումանիզմի գագաթնակետը, մենք աշխարհի ճարտարապետ ենք, դու այդ աշխարհի ճարտարապետության մաս պետք է կազմես, դու պետք է ցույց տաս մի աղյուս քեզանից, այս լոլոներով աշխարհի տարբեր ծագերում փառասեր, կարիերիստ, անսկզբունք, բարոյական կողմնորոշումներ չունեցող շատ անձանց խաբել, քաշել են իրենց կողմը, մինչդեռ ի՞նչ է նշանակում ազգություն չկա, ի՞նչ է նշանակում մշակույթ չկա, ի՞նչ է նշանակում պատմություն չկա, ի՞նչ է նշանակում կրոն չկա, չհասկացա, բա էդ բոլորը չկա, ի՞նչը կա, այդ ինչպե՞ս է, որ այդ ամբողջը նրանց համար կա` իրենց կրոնը, իրենց ազգությունը, իրենց պետությունը, իրենց Սողոմոնը, ինձ համար չկա, եկել, այդ լոլոն ո՞ւմ են պատմում, պատմում են աշխարհի ամենահին ժողովրդի զավակի՞ն, մարդկության բնօրրանը հանդիսացող երկրի բնակչին` հայի՞ն, այդ բանը մեզանից քաղաքակրթություն սովորած այդ ապուշները թող գնան պիգմեններին պատմեն, Զիմբաբվեում պատմեն կամ այլ տեղ, այդ ո՞վ են նրանք ընդհանրապես, ո՞ւմ, այսպես ասած, անտառն են մտել, թող ռադ լինեն, այստեղից գնան: Այդ համակարգը գործում է այնտեղ միմիայն և այն դեպքում, երբ տեսնում են, որ դիմացը մարդ չկա, դատարկ է, այդպես է ձևավորվել նրանց շա՜տ մեծ ուժի մասին պատկերացումը: Հավատացեք` իրական հզորությունը մարդու հոգու մեջ է: Իրենք ուզում էին և ուզում են, որ մենք Արցախ չունենանք, ձգտում էին դրան, բայց մենք Արցախ ունենք, 1000 մարդով կարողացանք հողը պահել, այդքան հերոսներ ունեցանք, ունենք, սա է հզորությունը, մենք ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մեր ամենախեղճուկրակ վիճակում եղած ժամանակ` Խորհրդային Միությունը փլուզված էր, երկրաշարժ էր եղել, երկիրը մի խայտառակ իրավիճակում էր, կատակլիզմի մեջ էր, համակարգերի, հասարակարգի փոփոխություն, այդ ընթացքում բանակ չունեցող մի հասարակության լավագույն տղաները ոտքի կանգնեցին, ասացին` ստո՛պ, չենք թողնելու ոչ մեկին, որ մեզ ցեղասպանության ենթարկի, և արդյունքում` Արցախ… Սա՛ է հայը, սա հայի տեսակն է, ինքս այս ընթացքին մասնակցել եմ` 1990 թվականին Ֆրանսիայից գալով, 1991-1995 թվականներին մշտապես Արցախում լինելով, որովհետև չէի ուզում կրկին անգամ ղարաբաղցի հայտնվի Մարսելում, ինչպես մերոնք են հայտնվել, ինչո՞ւ, ինչքա՞ն պետք է հող կորցնենք, չհասկացա…

Ասում են` մասոնները հզոր են, Ամերիկայի բազմաթիվ նախագահներ մասոններ են եղել, ես հիմա ցույց կտամ աշխարհին, Օբամային, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախորդած ու գալիք նախագահներին էլ հետը, որ թշնամին անգամ մեկ քառակուսի մետր հող չի վերցնի այստեղից, կվերցնեն, եթե իմ վրայից անցնեն, ես չեմ թողնի իմ վրայից անցնեն, եթե ես կամ, իրենք չկան, ես սա իմ կյանքով եմ, այսպես ասած, վկայել, գիտեմ, սա իմ մոտ ձեռքբերված կենսափորձ է, հենց այնպես, ուռա-հայրենասիրական լոզունգներ չեմ ասում»:

Արթուր Հովհաննիսյան

Խմբագրության կողմից. Պատրաստ ենք տպագրել նաև Սարգիս Հացպանյանի ներկայացրածին հակառակ տեսակետներ:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan