Երևան, 28.Մայիս.2017,
--
:
--
,
«Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի չեմպիոն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար Բունդեսթագի պատգամավորը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով ՀՀ Նախագահը Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով Ռուբեն Գևորգյանը պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն (ֆոտոշարք) «Ավրորա» մրցանակաբաշխություն. ուղիղ միացում Թուրքական դատարանը Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել

ՃՇՀԱՀ-ում շահագործման են հանձնվել արդիականացված նոր արվեստանոցներ և լաբորատորիաներ

Առաջնորդվելով կրթության բարձր որակն ապահովում են նաև պայմանները կարգախոսով` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ձեռնամուխ էր եղել կապիտալ շինարարության: Ինչպես
տեղեկացնում են ՃՇՀԱՀ-ի մամուլի ծառայությունից, բուհում 2015-ի սեպտեմբերի 11-ին շահագործման են հանձնվել հիմնանորոգված և արդիականացված նոր արվեստանոցներ և լաբորատորիաներ՝ հագեցված նորագույն տե խնոլոգիաներով։

«Աշխարհի շարժիչ ուժը գիտությունն է, որը սկիզբ է առնում բուհական համակարգից: Մեր խնդիրն է ապահովել ոչ միայն կրթական բարձրակարգ ծրագրեր, այլ նաև ստեղծել պայմաններ այդ ծրագրերը պատշաճ կերպով իրականացնելու համար։ Այդ պատասխանատու և կարևոր գործում մենք մենակ չենք եղել։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և իհարկե մեր համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև մեզ աջակցող բոլոր կազմակերպություներին` իրենց ներդրած ավանդի համար»,- իր ելույթի խոսքում նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը։

Աշխատանքներն իրականացվել են 2 փուլով։ Առաջին փուլում կիսանկուղային աջ հատվածի հարկում կառուցվել է միջնահարկային ծածկ` այն վերածելով 2 հարկանի շինության։ Կապիտալ հիմնանորոգվել և փոխվել են էլեկտրամատակարարման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերը։ Ավելացել է նոր փայտե աստիճանավանդակ։ Հատակները երեսպատվել են կերամիկական սալիկներով։ Ներդրվել են նոր գույք և անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Այս հատվածում ձևավորվել են քանդակի և դիզայնի նոր արվեստանոցները։

Երկրորդ փուլում կառուցվել են քիմիայի, նյութերի դիմադրության և ՋԳՄՕ-ի նոր լաբորատորիաներ, կից ավելացվել են նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած լսարաններ։ Այս հատվածում սեսմակայունության ապահովման նպատակով իրականացվել են պատերի, սյուների, առաստաղների ամրացման աշխատանքներ։ Հատակներն ամբողջությամբ երեսպատվել են բնական գրանիտե սալիկներով: Համալսարանի ձախ թևի երկրորդ աստիճանավանդակն ամրացվել է մետաղական կոնստրուկցիաներով: Ամբողջությամբ վերանորոգվել է աստիճանավանդակը։ Ընդհանուր առմամբ` շինարարական աշխատանքներն իրականացվել են  500 քմ մակերեսով տարածքում։

Կապիտալ շինարարությունը, նոր արվեստանոցները, լաբորատորիաները, լսարանների ստեղծումը, գույքով և սարքավորումներով հագեցումը և վերանորոգումն իրականացվել են «Ճարտարապետության և շինարարության կրթության աջակցության» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Շինարարների միության  անդամ կազմակերպությունների աջակցությամբ։ Հատկանշական է, որ աշխատանքներում իրենց ավանդն են ներդրել համալսարանի վաղեմի շրջանավարտները` ի դեմս անհատ բարերարների և «Հայկապալ», « Հորիզոն» շինարարական կազմակերպություների:  

Աշխատանքներում ներդրում է իրականացրել նաև ՃՇՀԱՀ-ը։

Կարևորելով բարձր տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում` համալսարանը ձեռք է բերել Trimble UX5 սարքը, որը կիրառական է ոչ միայն ուսումնագործնական ժամերին, այլև լայն կիրառություն կարող է ունենալ տնտեսության մի շարք ոլորտներում: Trimble UX5 սարքը նախատեսված է օդային տվյալների և նկարների արագ և անվտանգ հավաքագրման համար։ Այն թույլ է տալիս բարձր մակարդակով կազմակերպել ուսումնադասախոսական պրոցեսները, որի ընթացքում ուսանողը հնարավորություն է ունենում կրթություն ստանալ նորագույն տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների կիրառման միջոցով:

Սարքավորումը հնարավորություն է տալիս կատարել լուսանկարահանում տարբեր բարձությունների ընթացքում, իրականացնել օբյեկտի մանրամասն ուսումնասիրություն` անկախ նրանից` օբյեկտը գծային է, թե լոկալ, կատարում է ուսումնասիրություններ մեծ մակերեսներում և խնայում է աշխատաժամանակը։ Սարքի քաղաքացիական օգտագործման ոլորտները խիստ բազմազան են. տարածքների մոնիթորինգ (անտառային և գյուղատնտեսական հողատարածքներ), քարտեզագրում, հնագիտական պեղումների բնութագրում,շինարարության հետազննում:

Սարքի կիրառումն անհրաժեշտ է նաև բնապահպանական գործընթացի ժամանակ։ Բարձր արտադրողականությամբ և միջոցների խնայմամբ հնարավոր է պարզել աղակալված, ոռոգվող հողերի մակերեսները, ճշտել անտառների և աղտոտված տարածքների եզրագծերը։ Ունենալով մեծ գրաֆիկական սենսոր` ֆոտոգրամետրիկ առավելագույն ճշտության առկայության դեպքում UX5 ապահովում է բարձր որակ, հարուստ երանգներ, պատկերների պարզություն` անկախ եղանակային պայմաններից։ Օժտված լինելով 16․1 մեգապիկսել թույլտվության տեսախցիկով և հատուկ մասնագիտացված օբյեկտիվով, այն հնարավորություն է տալիս ստ անալ տվյալներ 24սմ թույլատվությամբ։

Սարքի հետ օգտագործվող ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս ստեղծել 3D քարտեզներ, որոնք կարող են օգտագործվել  ծավալների որոշման, հողային աշխատանքների պլանավորման, գծային օբյեկտների հանութագրման և մի շարք այլ գործողությունների իրականացնելու համար։ Trimble Bussines կենտրոնը թույլ է տալիս ստեղծել տեղանքի օրթոֆոտոպլան, որն օգտագործվում է անտառային տարածքների նախագծման, հողային սեփականությունների սահմանների տրման և շինարարական աշխատանքների հետազոտման նպատակներով։ Սարքը մեծ կիրառություն ունի նաև տարբեր տեսակի խոշորամասշտաբ նախագծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ։

loading...
«Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի չեմպիոն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար Բունդեսթագի պատգամավորը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով ՀՀ Նախագահը Արմեն Երիցյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով Ռուբեն Գևորգյանը պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն (ֆոտոշարք) «Ավրորա» մրցանակաբաշխություն. ուղիղ միացում Թուրքական դատարանը Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջող մեկնարկ է ունեցել Մոսկվայի Grand Prix-ում Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 անձի են ձերբակալել Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3 անդամները հաղթանակ են տոնել պրոֆեսիոնալ ռինգում ՀՀ Նախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին «Ավրորա»-ն աջակցելու է Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի եկեղեցու վերականգնմանը Կայացավ «Թատերական Սյունիք» փառատոնը Մոսկվայից դեպի Թուրքիա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ահաբեկչություն Իրաքում. կա չորս զոհ Սիրիական բանակը Հալեպում 13 բնակավայր է ազատագրել ԱԻՆ-ը խստորեն վերահսկելու է գազալցակայանների աշխատանքը. Դավիթ Տոնոյան Թուրքիայի զինուժը նոր հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում Սիրիահայ պղնձագործների աշխատանքները ցուցադրվում են Սարդարապատի թանգարանում Դավիթ Հարությունյանը խոստանում է առաջիկա օրերին ներկայացնել արդարադատության ոլորտի առաջնահերթությունները Բաբլոյանը հերքում է Ազգային ժողովում կադրային ջարդի մասին լուրերը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan