Երևան, 18.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

NYUT.am-ի անակնկալ հյուրը՝ Գերման Ստերլիգով. ռուս գործարարի առաջին մեծ հարցազրույցը հայկական մամուլին

Օրերս Արցախից Երևան էր ժամանել ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը: Ի ուրախություն մեր ընթերցողների՝ նա սիրով համաձայնեց հանդիպել NYUT.am-ի աշխատակիցներին: Ընդարձակ հարցազրույցը խիստ հետաքրքիր ստացվեց, քանի որ Ստերլիգովը բացառիկ անհատականություն է, և իրերին ու երևույթներին իրեն յուրահատուկ գնահատականներն է տալիս:

 

«Պետք է վերականգնվի հայերի պատմական արդարությունը»

 

«Ես, անկասկած, ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը, անգամ մասնակցել եմ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, երբ դեռ Հայաստանում
չէի ապրում»,-Nyut.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուս գործարար և մեկենաս Գերման Ստերլիգովը, ով վերջերս ընտանիքի հետ միասին Ռուսաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ:

Ինչպես նշեց Գ.Ստերլիգովը՝ ռուս ժողովուրդը շատ լավ է վերաբերվում հայերին: Նա գտնում է, որ հայերը հոգով պարզ են ու ավելի լավ են պահպանվել, քան ռուսները. «Հայերը պարզ ու հասարակ են վերաբերվում մարդկանց և իրադարձություններին: Ես շատ հայ ընկերներ եմ ունեցել, անգամ իմ իրավաբանը հայ է: Ռուսաստանում ապրող տարբեր ազգերից ամենահարազատը հայերն են, բայց մեկ անգամ չէ, որ ռուսները հայերին մատնել են. երբ ռուսներին ղեկավարում էր գերմանացին՝ չեղյալ են համարվել շատ
պայմանավորվածություններ, Բոլշևիկյան կուսակցությունն արել է ամեն ինչ, որ
թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը արվի հենց հայերի դեմ, հայկական
հողերը բաժանել են Թուրքիայի, Ադրբեջանի և մի փոքր էլ Վրաստանի միջև՝ այդ թվում
նաև Ղարաբաղը և այդ ամենը արել է Սովետական իշխանությունը՝ ուղղակի հայերին
մատնելով»,-նշեց Գ. Ստերլիգովը՝ շեշտելով, որ այս ամենի հետ միասին, զարմանալի է,
որ հայերը Սովետական միության վատ կողմերը չեն հիշում: Այնպես որ, Ռուսաստանն իր
այլազգի ղեկավարներով, ցարերից մինչև կոմունիստներ, բազմիցս վնասել է հայերին,
բայց հայերը զարմանալիորեն մոռանում են դա:

Նա նշեց, որ առիթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասելու, որ պատմական արդարությունը վերականգնվի, որ նա հրաժարվի հանցանք պարունակող պայմանավորվածություններից, որոնք արվել են 20-րդ դարում. «Եթե Պուտինը դրանք չեղարկի՝ միջազգային քաղաքականության մեջ կբացի նոր սահման, որովհետև դա կլինի շատ արդար և տղամարդկային քայլ: Հաշվի առնելով, որ նա ընդունում է հայերի Ցեղասպանությունը և համարվում է  հայերի բարեկամը, ես հայերին խորհուրդ եմ
տալիս, որ դիմեն նրան այդ խնդրանքով և վերադառնան Սևրի պայմանագրին»,-եզրափակեց Գ.Ստերլիգովը:

 

«Սերժ Սարգսյանը պետք է ընդունի ռուսների ցեղասպանությունը,
ինչպես Պուտինն ընդունեց հայերինը»

 

Գերման Ստերլիգովը, լինելով ՌԴ քաղաքացի, ընդունում է Հայոց ցեղասպանությունը և դիմում է ՀՀ քաղաքացիներին, որպեսզի նրանք էլ ընդունեն ռուսների դեմ իրականացված ցեղասպանությունը. «Այդ ցեղասպանությունը իրականացվել է քաղաքացիական պատերազմի, կոլեկտիվացման, ուղղիչ աշխատանքային ճամբարների, ինդուստարցման, թույլատրված աբորտների ժամանակ, որի պատճառով սպանվել են միլիոնավոր երեխաներ՝ 1917 թ-ից մինչև օրս, որովհետև մինչև հիմա այն թույլատրված է»,-ասաց Գ. Ստերլիգովը՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող ասել, թե այդ ցեղասպանության ժամանակ քանի միլիոն ռուս է մահացել. միգուցե 30 միլիոն:

Մեր հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ռուսների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը՝ Գ. Ստերլիգովը պատասխանեց, որ՝ ոչ ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս պարագայում կարող է օրինակ ծառայել. «Սերժ Սարգսյանը պետք է ընդունի ռուսների ցեղասպանությունը, ինչպես Պուտինն ընդունեց հայերինը: Պուտինը ևս չի ընդունում ռուսների ցեղասպանությունը և այս դեպքում
Սերժ Սարգսյանը կարող է ծառայել օրինակ՝ առաջինը ընդունելով ռուսների ցեղասպանությունը, որպեսզի դրանից հետո ընդունեն նաև ռուսները»,-եզրափակեց Գ. Ստերլիգովը:

 

«Գրել եմ պատմական գիրք, որի պատճառով էլ հիմա գտնվում եմ
Հայաստանում»

 

Գերման Ստերլիգովը, Nyut.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գրել է պատմական գիրք, որի «պատճառով» էլ հիմա գտնվում է Հայաստանում. «Դա պատմության դասագիրք է՝ «Իվան Ահեղից մինչև Վլադիմիր Պուտին». գիրքն իրականում կոչվում է «Ադամից մինչև Պուտին», պարզապես մինչև Իվան Ահեղ ես չեմ գրել, իսկ դրանից հետո այնպես ստացվեց, որ ես գրեցի»,-ասաց Գ. Ստերլիգովը՝ ընդգծելով, որ չնայած գիրքն ինքն է գրել, բայց ստացվել է վատ գիրք՝ քիչ ապացույցներով, որը, սակայն պարունակում է ճշմարտություն. «Կարելի է շատ վատ ասել իրականությունը, բայց շատ երևակայական պատմել սուտը, պարզապես ինձ մոտ ճշմարտությունը վատ է ներկայացված»,-ասաց Գ. Ստերլիգովը՝ պատմելով, որ մի քանի հազար հոգի գիրքն ընթերցել են, որից հետո սկսվել են բանավեճեր, դատական գործ է բացվել, իրեն ասել են, որ գիրքը վերացնի, ինքն էլ պատասխանել է, որ գրքում ներկայացված է ճշմարտությունը, այն, ինչ բոլորը գիտեն, ոչ մի գաղտնի ինֆորմացիա չկա. «Ես մեկ տեղում գրել եմ այն, ինչ տեղի է ունեցել այս 400 տարվա ընթացքում, որպեսզի բոլորն իմանան, ու ստացվեց մեկ այլ պատմություն. պարզապես այս խոսակցություններն ի հայտ եկան այն պատճառով, որ ես ամեն ինչ գրել եմ մեկ տեղում. ուրիշները ևս գրում էին, բայց հատված-հատված»,-եզրափակեց
Գ. Ստերլիգովը:

 

«Մարդու նպատակը կարող է միայն մեկը լինել. ընկնել դրախտ»

 

«Աստված մեկն է. նա կամ Աստված է կամ սատանա, չի կարող լինել հրեական կամ ռուսական: Հիսուս Քրիստոսը Աստված է, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, աստղերը, ով ստեղծել է ամեն ինչ, ինչպե՞ս կարող է նա ինչ-որ ազգից լինել»,- Nyut.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գերման Ստերլիգովը:

Նրա խոսքով՝ Աստվածաշնչում Հիսուսի մասին հազարավոր էջեր կան, բայց մարդիկ կարդում են ընդամենը մի քանի էջ՝ որպես օրինակ ներկայացնելով մուսուլմաններին, ովքեր գիտեն Ղուրանը:

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղում որտե՞ղ է աղոթում և արդյո՞ք այցելում է եկեղեցի՝ Գերման Ստերլիգովը պատասխանեց, որ հիմա տանն է աղոթում, և ինքը եկեղեցի
չի հաճախում:

Նա նշեց, որ ինքն ուղղափառ քրիստոնյա է. «Շատ ազգեր են եղել ուղղափառ քրիստոնյա՝ ինչպես հայերը, ռուսները, վրացիները և այլն, հետո խաբկանքի են ենթարկվել և տարբեր կրոններ են ընդունել: Ես քրիստոնյա եմ, իսկ մեկ ուրիշը՝ օրինակ հեթանոս, իր նպատակը ինչ-որ բան կառուցելը չէ, նա սատանայի կողմից է, իսկ ես՝ Աստծո»,-ասաց Գ. Ստերլիգովը՝ ընդգծելով, որ մարդու նպատակը, երբ ապրում է երկրի վրա, այն չէ, որ նա հասնի ինչ-որ բարձունքների, որովհետև կյանքը շատ արագ է անցնում և բոլոր նպատակներն անիմաստ են. մարդու նպատակը կարող է միայն մեկը լինել. ընկնել դրախտ. «Ինչքան շատ մարդ է ընկնում դրախտ, նշանակում է, որ երկրի ղեկավարների մոտ ամեն ինչ ավելի լավ է ստացվում և այդ դեպքում կայսրության չափերը կապ չունեն, որովհետև ինչքան մեծ է կայսրությունը, այնքան շատ վատ մարդ կա այնտեղ:
Օրինակ, Ալեքսանդր Մակեդոնացին մեծ կայսրություն ուներ, և ի՞նչ, նա մահացավ 28
տարեկանում ու ընկավ դժոխք և միլիոնավոր մարդիկ, ովքեր լսել են իրեն, ևս գնացել են
դժոխք»,-ասաց Գ. Ստերլիգովը:

 

«Ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որ ես Հայաստանում հավերժ մնամ»

 

«Ադրբեջանցիներն անում են ամեն ինչ, որ ես Հայաստանում հավերժ մնամ, որ ինձ մնացած բոլոր պետություններում ձերբակալեն»,-նշեց Գերման Ստերլիգովը, ի նկատի ունենալով Ադրբեջանի կողմից իրեն ինտերպոլով հետախուզում հայտարարելու փաստը:

Գ. Ստերլիգովի խոսքով՝ Ղարաբաղը յուրահատուկ է: Նա նշեց, որ արդեն հանդիպումներ
է ունեցել տարբեր գործարարների հետ. հիմա սկսել է հացի արտադրություն՝ բնական ալյուրով, որը Հայաստանում ընդհանրապես չկա, որովհետև, նրա խոսքով՝ ամբողջ ալյուրը քիմիական է. «Հացերը հիմնականում դրոժից են թխում և մենք հիմա՝ Միխայիլ Բաղդասարովի հետ այդ հարցերով ենք զբաղվում, որպեսզի մարդիկ բնական հաց ուտեն: Ես Ղարաբաղում արդեն ջրաղաց ունեմ»,-ասաց Գ. Ստերլիգովը՝ հավելելով, որ Հայաստան է եկել բոլորովին «մերկ» և իր բիզնեսը սկսել է զրոյից՝ ինչպես 20 տարեկանում:

Գ. Ստերլիգովն ասաց, որ հիմա պատրաստվում է տեղափոխվել Ստեփանակերտից ոչ այդքան հեռու՝ Շրլան, որը լեռների արանքում կորած մի վայր է, որտեղ ոչ ոք չի ապրում. միայն կենդանիներ են. «Այնտեղ հեռուստացույց չկա, բջջային կապ չկա, այսինքն այնտեղ կարելի է ապրել, երեխաներին նորմալ դաստիարակել, որովհետև չկա նմանատիպ աղբ»,-եզրափակեց Գ. Ստերլիգովը:

 

 

«Հայաստանի և Արցախի ղեկավարների հետ դեռ չեմ հանդիպել»

 

-Վերջերս արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը Ձեզ ձիեր նվիրեց: Դուք ճանաչո՞ւմ եք նրան:

- Լևոն Հայրապետյանի հետ ես ծանոթացել եմ բոլորովին վերջերս. մոտ մեկ ամիս
առաջ, երբ գնացել էի Մոսկվա. նա ինձ նվիրել է 2 հրաշալի ձի: Լևոն Հայրապետյանն ինձ
շատ ջերմ ընդունեց, բացեց ճոխ սեղան:

 

-Դուք դեռ չե՞ք հանդիպել ՀՀ և ԼՂՀ նախագահների հետ:

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ինձ հետ չեն հանդիպել և ես գտնում եմ, որ դա ճիշտ է. ինչո՞ւ պետք է նախագահը հանդիպի դրսից եկած հողագործի հետ. ես նույնպես այդպես կվարվեի:  Նրանք ինձ ազատություն են տվել. ես ունեմ հողատարածք՝ ջրաղացով, ալյուր եմ աղում, անում եմ այն, ինչ ուզում եմ: Նրանք, իսկապես ինձ ոչնչով չեն օգնում, բայց, և չեն էլ խանգարում: Միջին օղակի չինովնիկները ևս առանձնապես չեն օգնում, այլ սպասում են, որ ես՝ նախագահի հետ, ինչ-որ մի տեղ, տեսախցիկների առաջ ձեռքով անեմ. փոխարենը մնացած հասարակ մարդիկ, իրավապահ մարմինները, զանազան ոլորտների չինովնիկներ, ում հետ մենք առնչվել ենք ԼՂՀ ժամանելուց հետո, ամեն ինչով օգնել են մեզ, անկեղծ հյուրասիրությամբ և անշահախնդիր: Բոլոր այդ մարդկանց խորապես շնորհակալ եմ:

 

 

 

«Շուտով կսկսենք Ղարաբաղից մթերք տեղափոխել Ռուսաստան»

 

«Եթե Աստված կամենա, չնայած հիմա խանգարում են քաղաքական հարցերը, շուտով կսկսենք Ղարաբաղից մթերք տեղափոխել Ռուսաստան»,-ասաց Գերման Ստերլիգովը:

Նա նշեց, որ այդ ձևով ռուսները շուտ կհասկանան, որ Ղարաբաղն իրենց համար բնական մթերքի աղբյուր է և, եթե ղարաբաղցիների վրա ադրբեջանցիները հարձակվեն, այդ ժամանակ իրենք ռուսներին կզրկեն մթերքից. «Պետք է Ղարաբաղից մթերքը տեղափոխենք Ռուսաստան և ամեն ձևով տեղեկացնենք, որ դա Ղարաբաղից է տարված: Մոսկվայի և Ղարաբաղի միջև ապրանքների գների տարբերությունն այնքան մեծ է, որ կարելի է այդ աշխատանքով մեծ գումարներ աշխատել»,-ասաց Գ. Ստերլիգովը՝ ընգծելով, որ 3 շաբաթից առաջին բեռնատարը կգնա Ռուսաստան, որտեղ արդեն կառուցվել է ռուս-ղարաբաղյան առևտրի կենտրոն, արդեն պատրաստ է նույնիսկ պիտակը, որտեղ նշվում է, որ ապրանքները Գերման Ստերլիգովի կողմից են:

Գ. Ստերլիգովը նշեց, որ բացի այդ, օգոստոսի 29-ին, Ղարաբաղում կանցկացվի ցուցադրություն, որը կազմակերպում է իր կինը, որտեղ կներկայացվեն հայկական գորգեր. կլիեն շատ մարդիկ, տարբեր երկրներից:

 

Հարցազրույցը՝ Մերի Բալասանյանի

 

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan