Երևան, 25.Ապրիլ.2019,
--
:
--
,

«ԶԼՄ-ները բոլորովին չեն զբաղվում պոեզիայի, գրականության պրոպագանդայով». Հրաչյա Սարուխան

Քաղաքական, տնտեսական ու սոցիալական թոհուբոհի մեջ, կարծես, ետ են մղվում գրական կյանքն ու գրական կյանքի խնդիրները: Քիչ ենք խոսում գրողների ու նրանց ստեղծագործությունների մասին: Թերևս, նոր սերնդի ընթերցանության հանդեպ անտարբերության պատճառներց մեկն էլ սա է: Այսօրվա գրական կյանքի, հասունացող խնդիրների մասին խոսեցինք բանաստեղծ Հրաչյա Սարուխանի հետ: -Պարոն Սարուխան, բանաստեղծի հայացքով` ինչպիսի՞ն է այսօրվա գրականությունը, դուք կարդո՞ւմ եք երիտասարդ գրողների գործերը: -Համաշխարհային արդի գրականությունից կադում եմ նրանց, ում մասին լսում, տեղեկանում եմ: Ժամանակակից հայ գրականություն էլ եմ կարդում, չնայած մեր գրողների մոտ սովորություն կա իրար չկարդալու, ես դա նկատել եմ, բայց ես, համենայդեպս, եթե արձակն ամբողջությամբ չեմ կարդում, բանաստեղծներին գոնե կարդում եմ` թե իմ սերնդակիցներին, թե ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին: Ինչքան որ հնարավոր է, ինչքան որ հասցնում եմ, անպայման կարդում, ուսումնասիրում եմ: Կան հետաքրքիր բանաստեղծներ, ում գործերի մեջ հետաքրքիր, խորը բանաստեղծություններ կամ քառատողեր հադիպում են: Բայց ամբողջական վերցրած` նորագյուն պոեզիան այնքան էլ ինձ դուր չի գալիս: -Ինչու՞ այսօր հայ ժամանակակից գրողը մեծ ճանաչում չունի: Սևակին, Շիրազին ու էլի շատերին հենց կենդանության օրոք էին սիրում ու մեծարում: Ո՞րն է խնդիրը: -Շատ բան հեռուստատեսությունից ու մամուլից է կախված: ԶԼՄ-ները բոլորովին չեն զբաղվում պոեզիայի պրոպագանդայով, անգամ հայտնի գրողներին հաղորդման հյուր չեն կանչում, չեն գրում նրանց մասին: Նաև` գրքերը լույս են տեսնում 500 օրինակով: 500 օրինակով գրող չեն ճանաչի: Բայց ասենք` սերիալի դերասանին ամբողջ հասարակությունը ճանաչում ու մատնացույց է անում: Նախանձից չի, որ դա ասում եմ, ուղղակի համամասնությունը կարելի է պահել: Քիչ տպագրություն և քիչ գովազդ` սա է գլխավոր խնդիրը: -Գրողների միությունը ի՞նչ է տալիս ստեղծագործող մարդուն: Պագևատրումներ, մրցանակներ, կոչումներ` սրանք օգնում, թե՞ խանգարում են: -Գրողների միություն հայտնվում ես այն ժամանակ, երբ արդեն կայացած գրող ես, առաջներում, գոնե, գրողների միության անդամ դառնալու չափանիշները շատ խիստ էին: Հիմա, իհարկե, մի քիչ հեշտացել է այս գործընթացը: Գրողների միությունը ստեղծագործական առումով ոչինչ չի կարող տալ գրողին: Այս միությունը կոչված է, որպեսզի նպաստի գրողի ասենք` սոցիալական պայմանները բարելավելուն, աջակցի հանգիստը կազմակերպելուն և ալն: Նման աջակցություններ ես զգացել եմ Խորհրդային Միության տարիներին, ու բոլորն այս հարցին այսպես կպատասխանեն: Այն տարիներին դիմել ու ստացել եմ, վերջին տարիներին իսկի չեմ էլ դիմել: -Ու՞մ կուզեք տեսնել Գրողների միության նախագահի պաշտոնում: -Կուզեմ տեսնեմ նրան, ով կընտրվի: Թող առաջադրվեն, առաջադրվածների մեջ կընտրենք արժանագույնին: Ես միշտ մասնակցել եմ Գրողների միության նստաշրջաններին, ընտրություններին, վերջին անգամ էլ իմ ձայնը տվել եմ լուսահոգի Լևոն Անանյանին:
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan