Ереван, 18.Ноябрь.2018,
--
:
--
,

Հանրությանը հայտնի Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամ

«Եթե հիմա մի բամբասանք, մի հերյուրանք կամ մի աստղի հետույքի մեծության կամ այլ բարեմասնությունների վերաբերյալ գրառումներ լինեին, ապա ողջ սոցիալական ցանցերը, ողջ համացանցը կթնդար ու ամեոբանման մեծամասնությունը հորթային հրճվանքով կքննարկեր, երազախաբ կլիներ ու հաճույքից կթուլանար… Մինչդեռ լուրը, հրապարակումները մի հիասքանչ նախաձեռնության մասին, որը հայրենանվեր է, անգնահատելի ու կարևոր, բացարձակապես անցավ սովորական՝ նույնիսկ գրեթե աննկատ: Հանրությանը հայտնի Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամ, որը «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծ է, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվում է հայ ազգի՝ հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու: Հիմնադրամի, նախագծի նպատակն է մեկիկ-մեկիկ վերծանել, վերաձայնագրել, համախմբել հայկական, ազգային, ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ պահպանելով ու փոխանցելով մեր սերունդներին: Դա Մատենադարանի նման մի ինքնատիպ համացանցային երժշտադարան է, գրեթե նույն առաքելությամբ ու նույն սրտացավությամբ… Բնականաբար, այդ նպատակով ծրագրում ընդգրկված մասնագետների կողմից իրականացվում է ընտրված ավանդական երգերի նոտագրում և ձայնագրում, ինչպես նաև հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում ու հրապարակում: Արդեն իսկ աշխատանքային խմբի՝ պրոդյուսեր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի, գլխավոր երաժշտական խմբագիր, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի, համակարգող, արտ-մենեջեր Մարինա Սուլթանյանի կողմից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասախոսական կազմի, վաստակավոր ու արհեստավարժ, նվիրյալ երաժիշտների մասնակցությամբ և աջակցությամբ կատարվել ու կատարվում է տիտանական և աննկարագրելի կարևոր աշխատանք: Նախագծի շրջանակներում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգևոր երգեր և 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաև աշուղական երգեր: Ցանկում ընդգրկված են նաև Արևելյան և Արևմտյան Հայաստանների պատմական շրջանների երգերն ու նվագները: Շուրջ 200 տարի ընդմիջումից հետո ծրագրի շրջանակներում, համաշխարհային հանրությանը հասանելի ու մատչելի տեսքով, ըմբռնելի ձևակերպմամբ կրապարակվեն հայ հոգևոր երաժշտական գոհարները՝ մատյանները ( Շարակնոցը, Ժամագիրքը ): Ընդհանուր առմամբ, 600-ից ավել երաժշտական նմուշներ հասու կդառնան հանրությանը: Բնականաբար, այս աննախադեպ, կարևոր և հսկայածավալ աշխատանքների վերաբերյալ հիմնադրամը և նախագծի աշխատակազմը պարբերաբար, հետևողական տեղեկատվություն կտրամադրի ու այն կլուսաբանվի: Հիրավի անգնահատելի ու ազգանվեր խախաձեռնություն է… Կեցցե՛ք բոլորդ ու բարի երթ… Բարի, նվիրումով աշխատանք և նաև ըմբռնում ու գնահատական հանրության կողմից… Որն անկասկած նույնպես կարևոր է և ոգևորիչ…»: Ռոբերտ Մելքոնյան (Ֆեյսբուք)
loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan