Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Ո՞վ կամ ովքե՞ր են ոճրագործության կազմակերպիչները, ո՞ր ուժն է կանգնած դրա հետևում

Փորձենք հասկանալ, թե Գյումրիում ինչու է կատարվեց հունվարի 12-ի հանրահայտ ոճրագործությունը` հերքելով ասպարեզում եղած այն վարկածները, ենթադրությունները, որոնք հնարավոր է հերքել` դրա համար ունենալով հիմքեր, և այս ամենից հետո տեսնենք, թե տակն ինչ է մնում: Ինչպես արդեն հիմնավորել ենք, ոճրագործը հոգեկան հիվանդ չէ, ինչպես փորձում են նրան ներկայացնել ոմամք, ոչ էլ հիշյալ հանցանքը հարբածության կամ թմրամիջոցի գործածման հետևանքով է կատարվել (http://nyut.am/archives/314595): Իսկ էլ ի՞նչ է հայտնի վերը նշվածից բացի: Նախ այն, որ կասկածյալի կարգավիճակում Վալերի Պերմյակովի տված սկզբնական ցուցմունքները, որոնց մասին հայտնի դարձավ հասարակությանը, կեղծ են և իրականությունը չեն արտահայտում: Նա Ավետիսյանների տուն ջուր խմելու նպատակով չի մտել: Այդպիսի նպատակ ունեցողը չէր փորձի զարտուղի ճանապարհով ներթափանցել տուն` դրա համար հանելով դռան ապակյա բացվածքի շրջանակը, պարզապես կթակեր դուռը, ջուր կխնդրեր, ու նրան հաստատ կտային այդ ջուրը, ինչպես ցանկացած մեկին: Առավել ևս` ռուս զինվորին առանց նեղվելու և հյուրասիրությամբ կտային այդ ջուրը` անկախ նրանից, որ դեռ վաղ առավոտ էր, և զինվորն էլ ինքնաձիգ էր կրում: Որոշ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան, թե Թուրքիա փախչելու համար, որպեսզի մինչ այդ չնկատվի-չբռնվի, զինվորական համազգեստը քաղաքացիական հագուստով փոխելու նպատակով է տուն մտել: Օրինակ, ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանը հաղորդել է հասարակական գործիչ, զինվորական լրագրող Վիկտոր Բարանեցի հետ հարցազրույցը, որում վերջինս հիշեցրել է, որ Պերմյակովը նախկինում ևս փորձել է լքել ծառայությունը, երազել է հայտնվել Թուրքիայում: «Բնականաբար, երբ նա ցանկացել է թալանել ընտանիքին, հայտնվել են վկաներ, ու այդ եղանակով նա փորձել է ազատվել վկաներից։ Սակայն կրկնում եմ, դա կատարվածի հայկական տարբերակն է»,- ասել է Բարանեցը: Ընդգծենք, որ կատարվածի բացատրության այդպիսի հայկական տարբերակ իրականում գոյություն չունի, եթե նույնիսկ ինչ-որ մեկն այդպիսի ցնդաբանություն է դուրս տվել, դա դեռ չի նշանակում, որ այն հայկական տարբերակն է: «Newsru.com» ու «Lifenews» կայքերն էլ գրել են իբր թե «Պերմյակովի պատմածը, թե ինքը դուրս է եկել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել, ուզել է փախչել ու անցնել Թուրքիայի սահմանը, որպեսզի իրեն չգտնեն ու ետ չվերադարձնեն»: Ահա թե ինչպես են ոմանք փորձում ջուր պղտորել: Մենք որոշակի հիմքեր ունենք` այն համոզմունքը հայտնելու, որ վերոնշյալ պատճառաբանությունը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Առավել ևս, որ ոչ միայն ոճրագործն է իր սկզբնական ցուցմունքում հայտնել, որ Թուրքիա փախչելու նպատակ չի ունեցել, այլև, ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների, նա իսկապես չի ունեցել Թուրքիա փախչելու նպատակ: Ներկայացնելով նրա սկզբնական ցուցմունքից որոշ տեղեկություններ, Պերմյակովի նախկին փաստաբան Թամարա Յայլոյանը հայտնել է. «Պերմյակովը նաև ասում էր, թե ինքը Թուրքիա գնալու նպատակ չի ունեցել, հենց այնպես գնում էր, փախչում էր, հայտնվեց սահմանի մոտ…» (http://news.am/arm/news/248202.html): Այս դեպքում, բնականաբար, հարց է առաջանում` իսկ ո՞վ կամ ովքե՞ր են ոճրագործության կազմակերպիչները, ո՞ր ուժն է կանգնած դրա հետևում: Փորձենք հասկանալ, թե ինչու է կատարվել այս ոճրագործությունը` հերքելով ասպարեզում եղած այն վարկածները, ենթադրությունները, որոնք հնարավոր է հերքել` դրա համար ունենալով հիմքեր, և այս ամենից հետո տեսնենք, թե տակն ինչ է մնում: Եթե Պերմյակովին պետք էր ընդամենը համազգեստը փոխել, մինչ Թուրքիայի սահմանը հատելիս չնկատվելու համար ձեռք բերել քաղաքացիական հագուստներ, ապա դրա համար նա որևէ մեկին չէր սպանի, դրա անհրաժեշտությունը չուներ, պարզապես իր մոտ եղած ինքնաձիգով կվախեցներ Ավետիսյաններին ու նրանցից կստանար իր պահանջածը, առավել ևս, որ եթե խնդիրը չնկատվելն է եղել, ինքնաձիգից 21 գնդակ չէր արձակի` զգուշանալով աղմուկից և դրսից մարդկանց վրա հասնելուց կամ իրավապահներին դիմելուց: Ավելին. եթե Ավետիսյաններին սպանել է վկաներից ազատվելու նպատակով, ապա երեխաների՞ն ինչու է հատուկ դիտավորությամբ սպանել, 6 ամսական և 1,5-2 տարեկան երեխաներն ի՞նչ վկաներ… Պարզ է նաև, որ եթե զինվորը նպատակ ուներ որպես զինվոր չնկատվելու համար հագուստները և ճտքակոշիկները փոխել, ապա ինքնաձիգը կթողներ պահակետում, այն իր հետ չէր վերցնի, որովհետև ինքնաձիգով ռուս զինվորին եթե Գյումիրում, ի տարբերություն Երևանի, առանձնապես ուշադրություն չդարձնեին, ապա ինքնաձիգ կրող քաղաքացիական հագուստներով անձին հաստատ ուշադրություն կդարձնեին: Ի վերջո, ցանկացած մեկին, եթե երեխա կամ անմեղսունակ չէ, պարզ է, իսկ զինվորին առավել ևս պարզ է, որ ռուս և թուրք սահմանապահների կողմից խստորեն հսկվող սահմանն անցնելու հավանականությունը 1 տոկոս էլ չէ, չունենալով սահմանն անցնելու որևէ երաշխիք, Պերմյակովն այդ քայլին չէր գնա: Որոշակի հիմքեր ունենք ասելու նաև, որ կատարված ոճրագործությունը կենցաղային կամ կրոնական պատճառներ չունի, պայմանավորված չէ ինչ-որ վեճով, պարտքուպահանջով, վրիժառությամբ և այլն, Պերմյակովն Ավետիսյաններին մինչ այդ երբևէ չի հանդիպել, չի ճանաչել: Ինչպես պարզեցինք իրավապահ համակարգում գտնվող մեր աղբյուրներից, Սերյոժա և Արմեն (հայր և որդի) Ավետիսյանները ՌԴ-ում արտագնա աշխատանքով զբաղվելով, չեն եղել Պերմյակովի հայրենի Բալեյ քաղաքում և ոչ էլ մոտակա Չիտայում, աշխատել են այդ բնակավայրերից բավական հեռու: Որքան մեզ հայտնի է, հայր և որդի Ավետիսյանները «Հույս, հավատ, սեր» խարիզմատիկ «եկեղեցու» ( այն աղանդի, որի հովիվներից մեկը Պերմյակովի հայրն է) անդամներից չեն: Վերը նշվածը, սակայն, դեռ չի բացառում կատարվածում Արևմուտքի հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող հիշյալ աղանդի և Պերմյակովի ներգրավվածությունը, դա նախաքննությունը պետք է պարզի: Գրեթե բացառված կամ բացառված է այն ենթադրության ճշմարիտ լինելը, թե Պերմյակովին պահակետից առևանգել տարել են, ոճրագործությունը նրա զենքով այլ անձ է կատարել, բայց զենքը, հագուստները, ճտքակոշիկները թողել են հանցանքի վայրում, որպեսզի մարդիկ մտածեն, որ այդ զարհուրելի ոճրագործությունը հենց նա է կատարել: Եթե այդպես եղած լիներ, Պերմյակովն առևանգողի կամ առևանգիչների հեռանալուց հետո փախչելու, քաղաքից հեռանալու փոխարեն, կատարվածի մասին անմիջապես տեղյակ կպահեր իր հրամանատարությանը կամ իրավապահներին: Ավելին. բռնվելուց հետո չէր խոստովանի, որ ինքն է սպանել Ավետիսյաններին: Համադրելով վերը շարադրվածը և վերլուծելով այն ամենը, ինչ մինչ այժմ հայտնի է կատարվածի վերաբերյալ, կարելի է հանգել այն եզրակացությանը կամ ենթադրությանը, որ ոճրագործության հետևում կանգնած է որոշակի ուժ, որը, ամենայն հավանականությամբ, դեռ Ռուսաստանում հավաքագրել է նրան, աշխատել նրա հետ, ուղղորդել տվյալ հանցանքի կատարմանը, մշակել գուցե և հիպնոսի հատուկ մեթոդի կիրառմամբ: Խոսքն այն մեթոդի մասին է, որին տիրապետում են հիմնականում հատուկ ծառայությունների որոշ աշխատակիցներ, գաղտնի կազմակերպությունների առանձին անդամներ, թերևս նաև` աղանդավորական որոշ կառույցների առաջնորդներից ոմանք: Նշենք նաև, որ եթե վերոնշյալ վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է եզրակացնել, որ այդ ուժի ձեռքը բավական երկար է եղել: Այնքան, որ կարողացել է լուծել ՌԴ-ում իր ծառայությունը սկսած Պերմյակովին այլ պետություն` Հայաստան տեղափոխելու հարցը: Ի դեպ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն օրերս նույնպես այն կարծիքը հայտնելով, որ Պերմյակովին մշակել են հատուկ ծառայությունները, հիշեցրել է ՌԴ-ի այն օրենքի մասին, ըստ որի, եթե որևէ մեկի ընտանիքում կա հանցագործության համար դատապարտված, պատիժը կրող անձ, նրա տան անդամներից որևէ մեկը չպետք է զինծառայության ուղարկվի արտասահման: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Վ. Պերմյակովի եղբայրն իր կնոջ սպանության համար ՌԴ-ում դատապարտված է և կրում է իր պատիժը: Գրեթե կասկած չկա, որ ռուսական կողմն ևս առաջնային է համարում Պերմյակովի հետևում ինչ-որ ուժի կանգնած լինելու վարկածը, և ցանկանում է անպայման ստանալ առկա և նաև հենց իր` ՌԴ անվտանգության հետ կապված հարցերի պատասխանները: Թերևս այս հանգամանքով է պայմանավորված Պերմյակովին անպայման իրենց մոտ պահելու հանգամանքը, որպեսզի մինչ այդ հարցերի պատասխանները ստանալը բացառեն նրա սպանությունը կամ ինքնասպանությունը: Է՞լ ինչ է հայտնի կատարվածի առնչությամբ: Ա՛յն, որ ոճրագործությունը, անկախ դրա կատարման պատճառից, միանշանակ ձեռնտու չէ ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին, հակառակը` ուղղակիորեն դեմ է երկու երկրների շահերին և անվտանգությանը: Այն ձեռնտու է միայն Հայաստանի և Ռուսաստանի արտաքին թշնամիներին, ինչպես նաև Հայաստանում և Ռուսաստանում առկա սադրիչներին, որոնց բոլորի նպատակը նույնն է` հայերի և ռուսների միջև թշնամություն առաջացնել: Կարծում ենք, այս ոճրագործությունը Ռուսաստանի, հնարավոր է, միաժամանակ նաև Հայաստանի դեմ կազմակերպված խոշոր սադրանք է: Այս դեպքում, բնականաբար, հարց է առաջանում` իսկ ո՞վ կամ ովքե՞ր են կազմակերպիչները, ո՞ր ուժն է կանգնած դրա հետևում: Դա կոչված է պարզելու և պետք է պարզի նախաքննությունը, որը, կարծում եմ, նկատի ունի ասպարեզում եղած բոլոր վարկածները, ենթադրությունները: Իսկ դրանք տարբեր են` սադրանքի հետևում կանգնած են Ռուսաստանին ծնկի բերելով, գլոբալացման, միաբևեռ աշխարհակարգի հաստատմանը ձգտող աշխարհի ճարտարապետները, Արևմուտքի հատուկ ծառայությունները, Ռուսաստանում գտնվող այն ուժերը, որոնք ծառայում են նույն Արևմուտքի շահերին և գործում Հայաստանի և Ռուսաստանի դեմ, Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունները և այլք: Ընդ որում, ոճրագործության հետևում անմիջականորեն կանգնած անձը կամ անձինք անձնագրով կարող են և ռուս լինել, այստեղ էլ հայի անձնագրով տականքներն ու դավաճանները քիչ չեն: Պետք է նկատի ունենանք նաև այն, որ Ռուսաստանի լրատվական դաշտում, այդ թվում նաև` ազդեցիկ ԶԼՄ-ներում, քիչ չեն վերոնշյալ ուժերի կամքը, պատվերը կատարողները կամ հենց ուղղակի նրանց մարդիկ: Հիմնականում նրանք են այս օրերին թեժացնում Պերմյակովին ՀՀ արդարադատությանը չհանձնելու թեման, միտումնավոր տարածում կեղծ լուրեր, ոճրագործության կատարումը փորձում են բացատրել անհեթեթ ու դրանով իսկ հայերիս գրգռող պատճառներով: Վերոնշյալի նպատակը շատ պարզ է` հնարավորինս մեծ թվով հայերի մոտ հակառուսական տրամադրություններ առաջացնել, նրանց դրդել անխոհեմ քայլերի` ռուսական ռազմակայանը հանելու պահանջի առաջադրման և այլն: Ավելին. ռուսական Առաջին հեռուստաալիքը հունվարի 19-ին անդրադառնալով Գյումրիում կատարված ոճրագործության հետևանքով վիրավորված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան փաստին, հաղորդավարի հետևի ֆոնին, էկրանի վրա պատկերված քարտեզում ԼՂՀ-ն ներկայացրել է ոչ թե որպես առանձին պետություն, այլ Ադրբեջանի կազմում: Կարելի՞ է այս աստիճան աննրբանկատ լինել Հայաստանում այսքան լարված այս օրերին… Անփութություն, սխալմունք, պատահականությո՞ւն է սա, թե հիշյալ սադրանքի բաղկացուցիչներից մեկը, որը միաժամանակ վկայում է և՛ ռուսական լրատվական դաշտում այդ ուժերի դերակատարությունը, և՛ սադրանքի իսկապես խոշոր լինելը ու շատ հեռուն գնացող նպատակներ ունենալը: Մենք չպետք է տրվենք վերոնշյալ ուժերի սադրանքներին, առավել ևս` տեղյակ լինելով, որ ռուսական տարբեր լրատվամիջոցներում աշխատում են ադրբեջանցիների հետ ամուսնացած, ինչպես նաև Բաքվի նավթադոլարներով, խավիարով սնվող բազմաթիվ լրագրողներ, ինչպես նաև իբրև լրագրող հանդես եկող գործակալներ: Այո, չպետք է տրվենք նրանց սադրանքին, բայց նույնիսկ այսքան պարզ ճշմարտությունը, ցավոք, բոլորը չէ, որ գիտակցում են: Ոմանք այն աստիճան են տրվել իրենց զգացմունքներին, զայրույթին, ինչպես նաև հասարակական միջավայրում սադրիչների ձևավորած տրամադրությանը, որ Ֆեյսբուքում, որոշ ԶԼՄ-ներում համոզմունք են հայտնում, որ ռուսներն ամեն ինչ կանեն` մեղքն իրենց վրայից մաքրելու համար: Այսինքն,  ի՞նչ է, Ռուսաստանի համար առանց այն էլ բարդ այս ժամանակաշրջանում Պուտինը, Կրեմլը կամ ՌԴ պաշտպանության նախարարությո՞ւնն են այդ տականքին հրամայել գնալ ու կատարել այդ ոճրագործությունը... Միանշանակ վստահ ենք, որ ռուսներն այդ առումով մեղք չունեն, որ իրենց վրայից մաքրեն, իսկ վերոնշյալ համոզմունքը կամ այդպիսի մտայնությունն առավել քան անհեթեթ է: Առավել տաքգլուխները պահանջում են Գյումրիից հանել ռուսական ռազմակայանը, վերջ տալ Հայաստանում ռուսական ներկայությանը, իսկ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջի չկատարման դեպքում առաջարկում են նույնիսկ պայթեցնել նշված ռազմակայանը: Ռազմակայանը պայթեցնելու առաջարկը, եթե նույնիսկ կարողանանք այն իրականացնել, այն աստիճան անհեթեթ է, որ նույնիսկ հարկ չենք համարում դրա մասին խոսել, իսկ Հայաստանից ռուսական ռազմական ներկայությունը հանելու պահանջը մեր ամենամեծ սխալը կլինի: Միաժամանակ այն կլինի Պերմյակովի հետևում կանգնած ուժերի ուզածը, ի՞նչ է` թույլ տա՞նք, որ ծրագրված սադրանքը մինչև վերջ հասցվի: Այս պարագայում մենք առավել ևս պետք է խուսափենք իրավիճակի արհեստական սրումից, որը ձեռնտու է միմիայն ներսի ու դրսի որոշ հակահայ, միաժամանակ ռուսական շահերի դեմ գործող ուժերին: Եթե ոճրագործը պատվեր, հանձնարարություն է կատարել կամ գործել ինչ-ինչ ուժի ուղղորդմամբ, ապա նրա պատժից ավելի կարևոր է պատվիրատուի կամ պատվիրատուների բացահայտումը և նրանց պատժին հասնելը: Հակառակ պարագայում` նրանք վաղը կամ մեկ այլ օր հայ ժողովրդի նկատմամբ մեկ այլ ոճրագործություն կարող են իրականացնել այս կամ այլ ձևով: Սա անվիճելի է: Վերը նշվածն ևս ընդգծում է, որ հանուն ոճրագործի արարքից զոհված ընտանիքի հիշատակի, հանուն հայ ժողովրդի և նրա անվտանգության, առաջնայինը ճշմարտությունը պարզելն է: Հենց դրա համար էլ Պերմյակովը այժմ դեռ, մինչև հանցագործության կատարման պատճառը պարզելը, կարծում ենք, պետք է պահվի ռուսական ռազմակայանում խստագույն և ավելի հուսալի հսկողության ներքո, քան հնարավոր է մեր քրեակատարողական որևէ հիմնարկում: Այսինքն` քանի դեռ ճշմարտությունը չի պարզվել, նրա սպանությունը կամ ինքնասպանությունը պետք է բացառվի, ինչը մեր որևէ ՔԿՀ-ում, ցավոք, երաշխավորված չէ: Ինչ վերաբերվում է կատարված հանցանքի քննությանը, ապա այն պետք է իրականացվի ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ քննիչների կողմից: Հետագայում, նախաքննության ինչ-որ փուլում, երբ ռուսական կողմը նրանից արդեն իմացած կլինի այն ամենը, ինչ հնարավոր է իմանալ, Պերմյակովը, իհարկե, պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավազորությանը: Իրավական առումով նշված փոխանցումը միանգամայն հնարավոր է, բավական է միայն ցանկությունը: Պետք է փոխանցվեն նաև ռուսական կողմի հարուցած քրեական գործով ձեռք բերված նյութերը, իսկ վերջում ոճրագործը պետք է դատվի Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից և իր արժանի պատիժն անպայման կրի Հայաստանում: Կարծում ենք, սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա  հայ ժողովրդի պահանջն է: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan