Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Ադրբեջանում, Թուրքիայում, հենց Հայաստանում և Ռուսաստանում կան ուժեր, որոնց ձեռնտու էր սադրանքի նպատակով Պերմյակովին օգտագործելը

Երբ երեկ հեռախոսազրույցի ընթացքում ընկերս մտահոգ և անհանգիստ տոնով ասաց, թե այս ի՞նչ է կատարվում Գյումրիում, տեղյա՞կ ես (նկատի ուներ ռուսական դրոշի տապալումը և բազմության կողմից դատախազության շենքի պիկետումը), միանգամից և հակիրճ ասացի այն, ինչ մտածում էի` կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Հեռախոսազրույցից հետո, անդրադառնալով այս մտքին, հասկացա, որ ճիշտ պատասխան եմ տվել: Կարծում եմ, եթե այդ ամենը տեղի չունենար, ապա կնշանակեր, որ ռուս զինվորական Վալերի Պերմյակովն իզուր է կատարել հանրությանն արդեն հայտնի սահմռկեցուցիչ ոճրագործությունը: Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամներից վեցի սպանության և մեկի էլ` 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի սպանության փորձին առ այսօր դեռ խելքին մոտ որևէ բացատրություն կամ պատճառաբանություն չի տրվել: Համենայն դեպս, այդ մասին հասարակությանը հայտնի չէ: Այն, ինչ այս կապակցությամբ ասել է սպանության մեջ կասկածվող Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի տանկային գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը, պարզապես անհեթեթ է և բացարձակապես զուրկ է արժանահավատությունից: Ինքը` Պերմյակովը, բռնվելուց հետո, սկսելով խոստովանական ցուցմունք տալ, ոճրագործությունից դեռ 24 ժամը չանցած պատմել է, որ դուրս գալով պահակետից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է Մյասնիկյան փողոցի այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է ներս մտնել, այնուհետև մարդ է արթնացել, ձայներ է լսել, իսկ տեղի է ունեցել այն, ինչ եղել է: Պերմյակովի առաջին ցուցմունքի վերաբերյալ այս մանրամասները հունվարի 13-ին լրագրողներին է հայտնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որը գլխավորում է հիշյալ ոճրագործության բացահայտման նպատակով ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը: Սակայն պահակետից ի՞նչ դուրս գալու մասին է խոսքը (կարծես թե կինոթատրոնից է դուրս եկել), երբ իրականում, լքելով մարտական ծառայության վայրը, այդտեղից փախուստի է դիմել: Ծառայության վայրը լքած, փախուստի դիմած զինծառայողի աչքին էլ զբոսանք կերևա՞… Չի՞ մտածի, որ պահակետից իր բացակայությունը նկատելուց հետո ռազմակայանի ղեկավարությունն արդեն տագնապ կհայտարարի, իրեն գտնելու համար համապատասխան միջոցներ կձեռնարկի, սա նկատի ունենալով, չի՞ խուսափի մարդամեջ ելնել: Ավելին` ո՞վ է մի քիչ զբոսնելու համար, զինվորական կանոնադրությունը խախտելով, մարտական դիրքը կամ պահակետը լքում ու փախուստի դիմում, ու դա կարծես քիչ է, դեռ լույսը չբացված, մի քիչ զբոսնելու գնում մարտական փամփուշտներ ունեցող ինքնաձիգով զինված, փամփուշտներով պահունակն էլ հետը: Այս պարագայում նույնիսկ ավելորդ է ասել, որ մի քիչ զբոսանքի դուրս եկած մարդը կաշխատեր գոնե մի քիչ հետաքրքիր տեղ գնալ, զբոսնել, ասենք, զբոսայգում կամ հրապարակում, որտեղ եկեղեցիներն են: Կամ` ի՞նչ ջուր խմելու մասին կարող է խոսք լինել… Ավետիսյանների տունը հիշյալ ռազմակայանի տարածքից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա է, Գյումրիում քիչ չեն ցայտաղբյուրները, այդքան ճանապարհ անցնելուց ընթացքում Պերմյակովը չէ՞ր կարողացել հագեցնել իր ծարավը, ու դրա համար պետք է դեռ մթնով կամ մութուլուսին, առանց տանտիրոջ թույլտվության, անծանոթի տո՞ւն մտներ… Ընդունենք, թե Պերմյակովի ցուցմունքը, որ տանը մարդ է արթնացել, ձայներ է լսել, ճիշտ է, բայց դրա համար մա՞րդ են սպանում, ավելին` կոտորո՞ւմ մի ողջ ընտանիք… Որ ջուր ուզեր, չէի՞ն տալու… Չկա՛ որևէ գյումրեցի, որ ջուր ուզող զինվորին, անկախ նրանից` հայ է, թե ռուս, մերժի: Գյումրիում ռուս զինվորը, նաև` լուսադեմին և ինքնաձիգն ուսից կախ, նորություն չէ, Ավետիսյանների ընտանիքի արթնացող անդամը, մյուսներն ի՞նչ գիտեին, որ Պերմյակովը ծառայության վայրը լքել, փախել է, որ ենթադրենք, թե նրանց կողմից մատնվելուց զգուշանալու համար է որոշել սպանել նրանց: Կամ` բարուրի մեջ գտնվող 6 ամսական երեխան ինչպե՞ս պետք է մատներ նրան թեկուզ որպես իր ընտանիքի բոլոր անդամներին գնդակահարած հանցագործի, որ բոլորին սպանելուց հետո, նախնական տեղեկություններով, ինքնաձիգի չկրակելու պատճառով, նրան փորձել է կյանքից զրկել` հարվածելով սվին-դանակով, ու մտածելով, որ սպանել է, հեռացել: Վեց ամսական երեխային չխնայելը նույնպես հուշում է, որ այս հանցագործությունը կենցաղային հողի վրա չի կատարվել: Ընդգծենք, որ Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ, այլապես բանակ չէր զորակոչվի, ավելին` ծառայակիցների վկայությունների համաձայն, նա մինչ այդ, ծառայության ընթացքում ագրեսիվ վարքով աչքի չի ընկել: Թեև նույնիսկ հարբած երիտասարդն այդպիսի բան չէր անի (ընտանիքի գրեթե բոլոր անդամներին գնդակահարելուց հետո չէր սվինահարի միակ ողջին` բարուրի մեջ գտնվող երեխային), բայց որոշակի հիմքեր ունենք ասելու, որ այդ ճիվաղը ոչ հարբած է եղել, ոչ էլ նույնիսկ թմրամիջոց օգտագործած: Ակնհայտ է մի բան` սպանության պատճառը բոլորովին այլ է: Տրամաբանական է ենթադրելը, որ նա մարտական հերթապահության վայրը լքել է` հենց անմեղ մի հայ ընտանիքի բոլոր անդամներին գնդակահարելու համար, և եթե տվյալ հասցեում ապրողները պատահաբար ռուս կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչներ լինեին, այդպես չէր վարվելու: Տրամաբանական է ենթադրելը նաև, 6 ամսական երեխայի սպանության նպատակն այս սպանությանն առանձնակի դաժանության բնույթ տալով, հայ հասարակության կրքերն առավել շիկացնելը, արդարացի զայրույթին առավել սուր բնույթ տալն է եղել: Եվ հենց այդ նպատակով էլ սպանությունից հետո գործելով բավական սառնասրտորեն ու սթափ կերպով, ոճրագործության վայրում թողել է ոչ միայն զենքը, այլև զինվորական հագուստները և իր անուն ազգանվան գրառմամբ ճտքակոշիկները, որոնք միասնաբար բավական էին կարճ ժամանակ անց եզրակացնելու համար, որ այդտեղ եղել ու զենքը գործածել է հենց ինքը` ռուս զինվորը: Ընդ որում՝ հագուստները և ճտքակոշիկները փոխելը, դրանք հանցանքի վայրում թողնելն այնքան է կարևորել, որ քսանմեկ կրակոցից և մանկահասակ երեխային սվինահարելուց հետո չբռնվելու նպատակով վայրկյան առաջ ճողոպրելու փոխարեն, զբաղվել է այդ գործով: Ինչո՞ւ հենց Ավետիսյանների ընտանիքը, ճանապարհին ինչո՞ւ չի մտել որևէ այլ տուն: Հավանաբար այն պատճառով, որ, ինչպես ԶԼՄ-ներում արդեն իսկ հրապարակված տեղեկություններում է նշվում, Ավետիսյանների տան դարպասը բաց է եղել: Այսինքն` եթե մինչ այդ դարպասը բաց որևէ այլ տուն հանդիպեր, այնտեղ էր մտնելու: Սակայն, միաժամանակ, չի կարելի բացառել, որ Պերմյակովը նախապես տեղեկություններ է ունեցել առ այն, որ Ավետիսյանները նույնիսկ գիշերները դարպասը սովորաբար բաց են թողնում, ավելին` բազմանդամ ընտանիք են և տանն էլ հենց մանկահասակ երեխաներ կան, որոնց նկատմամբ ոտնձգությունը հատկապես հայ հասարակության կողմից շատ ցավագին կերպով է ընկալվում: Անձամբ ես հակված եմ ենթադրելու, որ կատարվածն ավելի շատ նման է Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ հայերիս ատելությունն առաջացնելու, հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու նպատակով իրականացված սադրանքի, որն իր առաջին մասով, կարելի է ասել, թեկուզ մասամբ, հասավ իր նպատակին: Ընդ որում՝ հասավ նաև ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության, մեղմ ասած, անհեռատես դիրքորոշման և գործողության, թերևս նաև ՀՀ նախագահի նույնաբնույթ դիրքորոշման և թողտվության պատճառով: Սակայն սա այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք առանձին: Եթե կատարվածն իսկապես սադրանք է, ապա հնարավոր է, որ ոճրագործն ինչ-որ տեղից ձեռք է բերել կամ նրան տվել են խլացուցիչ, որը հանցագործությունից հետո ինքնաձիգի վրայից հանելով, ինչ-որ տեղ կորցրել է: Կանխամտածված հանցագործության պարագայում բացառված չէ նաև, որ գործածել է դրան մասամբ փոխարինող, ասենք, որևէ զովացուցիչ ըմպելիքի պլաստիկե շիշ: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ ինքնաձիգի կրակոցները Ավետիսյանների հարևանները չեն լսել, կամ կարևորություն չեն տվել դրան ու դուրս չեն եկել… Չէ՞ որ դրանք զանազան սալյուտների ձայնի, ճայթուկների պայթյունի հետ շփոթել հնարավոր չէր, անհամեմատ բարձր են, կրակահերթը կամ կրակահերթերը դրանցից տարբերվում են նաև իրենց հաճախականությամբ, ի վերջո, առավոտյան կողմ, դեռ մթնով կամ մութուլուսին ի՞նչ սալյուտ, ի՞նչ ճայթուկ, այդպիսի բան մարդիկ նույնիսկ Երևանում չեն տեսել կամ լսել, գիշերն ուշ ժամերի 24-ի, նույնիսկ 1-ի կողմ լսել են, բայց ոչ` այդ ժամերին: Կատարվածում հարցականները, դեռ անպատասխան հարցերն ընդհանրապես շատ են: Դեռ հայտնի չէ նաև, թե Պերմյակովն ինչո՞ւ և ինչպե՞ս է հայտնվել հայ-թուրքական սահմանին մերձակա վայրում, Բայանդուր գյուղի մոտակայքում, սակայն անվտանգության գոտում դեռ չգտնվող տարածքում: Հայ-թուրքական սահմանն անցնելու նպատա՞կ է ունեցել, թե այդտեղ է հայտնվել պատահաբար, քաղաքից փախչելու ընթացքում պատահական ինչ-որ ուղղությամբ գնալով: Եթե սահմանը հատելու նպատակ է ունեցել և հատուկ է հասել այդտեղ, ապա Գյումրիում մեկ ամսից քիչ ավելի ծառայած երիտասարդն ինչպե՞ս է կողմնորոշվել իրեն բոլորովին անծանոթ տեղանքում, ո՞վ է այդ հարցում նրան օգնել և, ընդհանրապես, ի՞նչ երաշխիք է ունեցել, որ կկարողանա անցնել մի սահման, որն անցնելը գործնականում գրեթե բացառված է: Նույնիսկ եթե ռուս սահմանապահները չնկատեին, չբռնեին կամ չոչնչացնեին իրեն, դա կարող էին անել թուրք ասկյարները: Այսինքն` այս առումով որևէ երաշխիք չէր կարող լինել: Եթե տվյալ հանցագործությունը վերոնշյալ նպատակով կատարված սադրանք է, ապա Պերմյակովն ինչո՞ւ է գնացել այդ քայլին, մեծ գումա՞ր են խոստացել, ահաբեկե՞լ են… Որևէ կասկած չկա, որ Ադրբեջանում, Թուրքիայում, հենց Հայաստանում և Ռուսաստանում, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում կան ուժեր, որոնց ձեռնտու է դա, և որոնք կարող էին Պերմյակովին օգտագործել այդ նպատակով: Սակայն պատվերի կատարումից հետո դեպի իրենց տանող հետքերը կորցնելու նպատակով ինչո՞ւ չեն ոչնչացրել նրան, ինչպես սովորաբար վարվում են նման հանցագործությունների պատվիրատուները: Գուցե չե՞ն հասցրել կամ Պերմյակովը վտանգը զգալով, միտքը փոխել ու թեկուզ գումարը ստանալու նպատակով չի՞ գնացել պատվիրատուի և նրա ներկայացուցչի հետ հանդիպման: Պերմյակովին որպես սադրանքի գործիք օգտագործելու վարկածի պարագայում իրավապահները, կարծում ենք, պետք է հաշվի առնեն նաև նրա եղբոր հետ կապված հանգամանքը: Ինչպես արդեն հայտնի է, Պերմյակովի եղբայրն իր կնոջ սպանության համար այժմ իր պատիժն է կրում ՌԴ բանտերից մեկում: Հայտնի է նաև, որ դատապարտյալներն ավելի խոցելի, տարատեսակ ճնշումների ենթակա են, քան ազատության մեջ գտնվող անձինք: Այս առումով բացառված չէ, որ համապատասխան ուժերն իմանալով վերջինիս եղբոր` Հայաստանում ծառայելու մասին, դատապարտյալից սպանության կամ պատվազրկելու սպառնալիքով պահանջել են ներազդել եղբոր վրա և հասնել հիշյալ հանցագործության կատարմանը: Հուսանք, որ իրավապահները նաև սա նկատի ունենալով, մանրակրկտորեն կուսումնասիրեն եղբոր, իր հրամանատարների, ծառայակիցների և հատկապես Գյումրիում հնարավոր այլ անձանց հետ Պերմյակովի բոլոր տեսակի կապերը: Նույն վարկածը քննելու պարագայում իրավապահները, կարծում ենք, պետք է հաշվի առնեն նաև հիպնոսի հատուկ տեսակի միջոցով Պերմյակովի գիտակցության կամ ենթագիտակցության վրա ազդելու, նրան զոմբիացմամբ այդ հանցագործության կատարմանը ծրագրելու միանգամայն իրական հնարավորությունը, որին տիրապետում են աշխարհի տարբեր երկրների հատուկ ծառայությունների առանձին աշխատակիցներ: Վերջում հավելենք, որ այս բոլորն ընդամենը վարկածներ են, իսկ ճշմարտությունը պարզելն իրավապահների պարտականությունն է: Հասարակության արձագանքը ցույց կտա՝ նրանց պարզածը ճշմարտությո՞ւնն է, թե՞ ոչ: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan