Ереван, 18.Июль.2019,
--
:
--
,

Առկա իրավիճակը մեզ մեկ անգամ ևս հուշում է միջազգայինների և օտարների անբարո քաղաքականության վրա հույս չդնել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը ս. թ. հոկտեմբերի 27-ին Փարիզի հանդիպմանը պարտավորվել էին «տեղում մեղմել լարվածությունը», սակայն Ադրբեջանը հերթական անգամ խախտեց բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը: Արցախի և Ադրբեջանի սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի կործանումը, սակայն, պայմանավորվածության սովորական խախտում չէ, ինչն ընդհանրապես բնորոշ է եղել Ադրբեջանին հարաբերական հրադադարի անցած ժամանակաընթացքում: Վերջին շրջանի սահմանային բախումների սրացումից հետո ուղղաթիռի կործանումը կարող է ընդգրկուն հակամարտության, ընդհուպ պատերազմի բռնկման բոց դառնալ, ինչի հնարավորության կտրուկ մեծացման վերաբերյալ արդեն հրապարակայնորեն հանդես են եկել նաև արտերկրի ԶԼՄ-ները և տարբեր քաղաքական գործիչներ: Թերևս ավելորդ է ասել, թե այս տարածաշրջանում մեծ պատերազմի բռնկումն ինչ զարգացումներ և ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային մասշտաբով: Հենց այս տեսանկյունից էլ առավել կարևոր է, որ «համաշխարհային հանրություն» կոչվածը, աշխարհի գերտերությունները, միջազգային համապատասխան կազմակերպությունները և, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց դատապարտող հստակ դիրքորոշումը հայտնեն Ադրբեջանի կողմից վերջին 20 տարում աննախադեպ ագրեսիայով բոլորովին թարմ հիշյալ պայմանավորվածության խախտման նկատմամբ, որն ընդհանրապես անիմաստ է դարձնում կողմերի միջև հետագա բանակցությունները: Ավելին. առաջիկայում Ադրբեջանի սադրանքներն ու հանցագործությունները սանձելու, հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու նպատակով, անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները և միջազգային համապատասխան կազմակերպությունները համապատասխան միջոցներ (տնտեսական որոշակի պատժամիջոցներ, միջազգային համապատասխան կազմակերպություններում Ադրբեջանի անդամության սառեցում կամ նրա ներկայացուցիչներին, ասենք, 1 տարով ձայնի իրավունքից զրկում և այլն) ձեռնարկեն, քան դեռ Արցախը և Հայաստանը ստիպված չեն եղել նույն նպատակին հասնել առավել կոշտ միջոցներով` ռազմական ճանապարհով թշնամուն անհամեմատ ավելի խիստ պատասխան տալով: Սա դրսում պետք է լավ հասկանան և իրենց հույսը չդնեն Հայաստանի նկատմամբ իրենց ազդեցության վրա, քանզի ՀՀ-ի և Արցախի իշխանությունների համբերությունն անսահման չէ: Եվ եթե նույնիսկ արտաքին ճնշման հետևանքով իշխանություններն իրենց խոսքի տերը չլինեն` թշնամուն արժանի պատասխան տալու առումով, ապա պետք է նկատի ունենալ, որ հայկական զույգ պետությունների հասարակությունները, երկրապահները, ազատամարտիկները մեր ուղղաթիռի կործանումից հետո դժվար թե այլևս թույլ տան նրանց հանդուրժող լինել: Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները և միջազգային համապատասխան կազմակերպությունները, դատելով ամենից, առկա վտանգը բավականաչափ լրջորեն չեն ընկալում  կամ էլ դարձյալ իրենց հույսը դրել են կողմերի նկատմամբ իրենց ազդեցության վրա, որը, սակայն, կատարվածից հետո այլևս չի կարող վստահելի երաշխիք լինել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների, միջազգային համապատասխան կազմակերպությունների կողմից վտանգի անհամարժեք զգացողության մասին են վկայում նաև վերջին օրերին նրանց լղոզված, ագրեսորի և նրա հարձակմանը ենթարկվածի նկատմամբ հավասար մոտեցում դրսևորող, Ադրբեջանին դատապարտելու փոխարեն, կողմերին զսպվածության կոչ անող, լավագույն դեպքում անհանգստություն արտահայտող ու զոհերի համար ափսոսանք, ցավակցություն պարունակող հայտարարությունները: Ահավասիկ. «Ղարաբաղում լայնածավալ կոնֆլիկտը չի բխում ոչ ոքի շահերից,- Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:- Երկու կողմերն էլ պետք է խուսափեն իրավիճակի սրումից և հրաժարվեն պատերազմի՝ որպես հարցի լուծման միջոցից»: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակի. «Մենք տեղյակ ենք տեղի ունեցածի շուրջ և ցավում ենք շփման գծում կործանված ուղղաթիռի անձնակազմի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ու վիրավորների հարազատներին: Այս իրադարձությունը ևս մեկ անգամ հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկու կողմերի հետ նվազեցնել լարվածությունը, և, ինչպես գիտեք, մենք երկու երկրներում ունենք դիվանագիտական ներկայություն, սակայն ես տեղեկություններ չունեմ այս կոնկրետ միջադեպի գործով փոխգործակցության առկայության մասին»: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը պատասխանելով հարցին` ճանաչո՞ւմ է արդյոք, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը և խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը, Փսակին ասել է. «Ես չունեմ իրականում տեղի ունեցածի շուրջ վերլուծություն: Ակնհայտ է, որ երկու կողմերից կան պահանջներ և մեկնաբանություններ, սակայն ես ոչ մի վերլուծություն չունեմ»: Արձագանքելով լրագրողի ռեպլիկին, որ Ադրբեջանն է խոցել հայկական ուղղաթիռը, հետևաբար բավական հստակ է, թե հրադադարի ռեժիմը որ կողմն է խախտել, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն ունեն իրենց կարծիքները, սակայն այդ կապակցությամբ ես ԱՄՆ-ի կառավարությունից որևէ մեկնաբանություն չունեմ»: «Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան բանավոր լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային,- նշված է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարության մեջ:- Վստահության միջոցառումների որդեգրումը անհրաժեշտ է ավելի քան երբևէ»։ Հետաքրքիր է` պարոն Շարպանտիեն իրեն հաշի՞վ տալիս է, թե ուղղաթիռի կործանումից հետո այդ երկխոսության դինամիկայից ինչ է մնացել… Ահա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի ու Պիեր Անդրեի 13.11.2014թ. հայտարարությունը. «Մենք ափսոսանք ենք հայտնում մարդկային զոհերի համար և մեր ցավակցություններն ենք հայտնում ընտանիքներին: Համանախագահները խորապես անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք ծնեցին այս արտառոց միջադեպը, որը առաջինն է ձեռքբերված հրադադարի հաստատումից հետո: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կավելացնեն լարվածությունը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության նոր փուլ, որի ականատեսը դարձանք այս ամառ: Այսօրվա դեպքերը հիշեցնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկանխատեսելիության մասին և անհրաժեշտության՝ ինտենսիվ դարձնել ջանքերը գտնելու վերջնական համաձայնություն: Մենք հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պարտավորությունը՝ պահպանել հրադադարը և հարգել պարտավորությունները, որ նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՝ գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք նաեւ կոչ ենք անում նրանց այժմ հաստատել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցներ, որոնք կավելացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին և կնվազեցնեն հավանականությունը այնպիսի դեպքերի, ինչպիսին այսօրվա միջադեպն է»: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ստիպված է եղել նույնիսկ կոշտ է արձագանքել ուղղաթիռի կործանման առնչությամբ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության և ԱՄՆ-ի Պետդեպի հայտարարություններին. «ԵԱՀԿ հրապարակային պատասխանը ծայրահեղ խայտառակ ոճի էր՝ կողմերի վրա ռազմական գործողությունների մեղքը հավասար բարդող, որոնք, սակայն, ամբողջ աշխարհին է հայտնի, որ իրագործվում են մեկ մարդու գլխավորությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի»,- նշել է նա: Ընդգծենք, որ այդ հայտարարությունները ոչ միայն խայտառակ ոճի են, այլև վտանգավոր, քանի որ դրանցից Ադրբեջանը ոչ թե ստիպված է լինելու սանձել իր ագրեսիվ քայլերը, այլ անպատժելիության զգացողությամբ շարունակել դրանք: Այս իրողությունները, առկա իրավիճակը մեզ մեկ անգամ ևս հուշում են միջազգայինների և օտարների պոռնկաբարո քաղաքականության վրա հույս չդնել և Արցախի ու Հակաստանի անվտանգության երաշխիքները փնտրել-գտնել հայ ժողովրդի ներքին միասնության ու հայկական զույգ պետությունների հզորացման մեջ: Արթուր Հովհաննիսյան
loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan