Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Աշխարհում առկա կենսաահաբեկչության վտանգի պարագայում ՀՀ իշխանությունները մոռացե՞լ են, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում

Հայաստանը ցորենի հայրենիքն է ու հացի երկիր, ցորենն էլ, հացն էլ աստվածային սննդամթերքներ են, բայց Արևմուտքի կողմից իր բնակչության առողջության մասին մտածող, սննդամթերքի անվտանգությունն ապահովող Խորհրդային Միության փլուզումից որոշ ժամանակ հետո Հայաստանում, մեղա, հացն էլ հարամեցին: Արևմուտքից, նույնիսկ թշնամի պետությունից` Թուրքիայից, Հայաստան ներկրվեցին հացի խմորի կամ հացի տարբեր, այսպես կոչված, բարելավիչներ, որոնք իրենց շահույթն ավելացնելու կամ նույնիսկ գերշահույթներ ստանալու համար, արտադրողները, մեծամասամբ անտեղյակ կամ չհասկանալով դրանցից բխող վտանգը, ավելացրեցին հացի խմորին` ավելացնելով քաղցկեղային և այլ հիվանդություններով (չբերություն և ամլություն, ալերգիա, գլխացավ, հորմոնալ խանգարումներ…) բնակչության հիվանդացածության ռիսկը: Կարծես այս ամենը քիչ էր, Հայաստանի՝  համաշխարհային ինչ-ինչ ուժերի հետաքրքրությունները բավարարող կառավարությունը երեկվա նիստում հավանության է արժանացրել նաև «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: ԱԺ-ի կողմից «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունման պարագայում իրականացվելիք ծրագիրն արտաքուստ բարի և օգտակար է թվում: Ինչպես ներկայացված է օրենքի նախագծում, այն կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների  բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության վրա անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է այդ  ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների իրավասությունները և իրավաբանական ու ֆիզիկական անձանց պարտականությունները: Սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման (ֆորտիֆիկացիա) պահանջները: Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրն օրական 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում պարտադիր կարգով պետք է ենթարկվի հարստացման, որի արդյունքում, ինչպես պաշտոնապես ներկայացված է կառավարության կողմից, կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ: Ավելին. միայն երկաթ ու ֆոլաթթու չէ, որ ավելացվելու է: Ըստ օրենքի նախագծի, օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծերով արտադրվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը պարտադիր կարգով պետք է հարստացվի պրեմիքսներով: Պրեմիքսները վիտամինահանքանյութային հավելումներ են` հավելանյութեր, որոնք պետք է ավելացվեն ցորենի ալյուրի հարստացման գործընթացում և պարունակեն վիտամիններ և հանքային նյութեր: Այսօր արդեն իսկ բազմաթիվ տվյալներ կան հրապարակված քիմիական, արհեստական ճանապարհով ստացված վիտամինների վտանգավորության վերաբերյալ, ոլորտի բանիմաց, մտահոգ և անկաշառ մասնագետները, գիտնականներն ահազանգում են, որ դրանց և քաղցկեղային հիվանդությունների կապի մասին: Եվ այդպես էլ պետք է լիներ, որ «վիտամին» ասվածն ինքը շատ բարդ ու, թերևս, խորհրդավոր միացություն է, ի տարբերություն, օրինակ, հանքային նյութերի, արհեստական ճանապարհով այն ստացվում է բարդ սինթեզի միջոցով, սակայն մարդն իր իմացությամբ, կարողություններով չափազանց անկատար է Արարչի հանդեպ և նրա ստեղծածը, բնականաբար, չէր կարող անթերի չլինել: Սա, թերևս, հայտնի չէ միայն կառավարության անդամներին կամ էլ, միգուցե, նրանց մի մասին հայտնի է, բայց… Որպես հիշյալ օրենքների նախագծերի ընդունման հիմնավորում, պաշտոնապես ներկայացված է հետևյալը. «Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ բնակչության մոտ արձանագրված մի շարք միկրոտարրերի և վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված) կանխարգելման, հիվանդացության նվազեցման և առողջության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ»: Սակայն ի տարբերություն ցորենի ալյուրում երկաթ և ֆոլաթթու հավելելու անհրաժեշտության վերաբերյալ կառավարության թեկուզ և կասկածահարույց, Հայաստանի պարագայում չհիմնավորված պատճառաբանությունների, օրենքների նախագծերին կից ներկայացված պաշտոնական հիմնավորման մեջ վիտամինների հավելման առնչությամբ որևէ հիմնավորում չկա: Նշված է միայն հետևյալը. «Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) և Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (այսուհետ` ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալների` աշխարհում ավելի քան 40 միլիոն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր և ավելի քան 120 միլիոն երեխա` խրոնիկական թերսնուցումից»: Այո, աշխարհում` Աֆրիկայում, այլ երկրներում, ինչո՞ւ ոչ, այս կեղծ անկախության տարիներին նաև Հայաստանում, բազմաթիվ երեխաներ կապիտալիզմի շնաձկների ագահության, իրենց ծնողների անբավարար վաստակի և այլ պատճառներով կիսաքաղց են, թերսնվում են, բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանում ողջ բնակչության վիտամինային անբավարարության հետ: Եվ եթե դա նույնիսկ այդպես է, ապա փոխանակ բնակչության տարրական կենսամակարդակը, կենսապահովման նվազագույն զամբյուղն ապահովելու, էլ չեմ ասում մարդկանց բավարար եկամուտներ ապահովելու մասին, որ կարողանան մրգեր գնել ու մարդավարի սնվել, այս իշխանությունները նրանց պարտադրանքով, հաց հանապազօրյայի հետ միասին, արհեստական ու վտանգավոր վիտամիններ են հրամցնում: Իսկ ինչո՞ւ ենք ասում պարտադրանքով… Խնդիրն այն է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծով նախատեսված է բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու պարագայում, օրական 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներ շահագործողներին տուգանել 1,5-2 միլիոն դրամի չափով: Եթե տնտեսվարողներից որևէ մեկը հասկանա վտանգը, փորձի խորամանկել, օրենսդրության պահանջը կատարել ձևականորեն` ալյուրին պրեմիքսների նախատեսվածից պակաս չափաքանակ խառնելով, ապա, նույն օրենսգրքի համաձայն, ցորենի ալյուրի հարստացմանը ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները խախտելու համար տուգանվելու է 800 000-ից 1 միլիոն դրամի չափով: Սա մարդու իրավունքների կատարյալ և խայտառակ խախտում է: Բազմաթիվ մարդիկ իրենց օրգանիզմին անհրաժեշտ վիտամինները, ընդ որում, բնական և անվտանգ վիտամինները տարբեր սննդամթերքներով ստանում են, հետևաբար իշխանություններն ինչո՞ւ են պարտադրում, որ նրանք հացի և, փաստորեն, նաև մյուս հացամթերքների հետ լրացուցիչ կերպով նաև արհեստական վիտամիններ ստանան: Ինչու այդպիսի ալյուրից պատրաստված հացից հրաժարվող մարդկանց համար օրենքով այլընտրանք չի ստեղծված… Կարծում ենք, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում պարտավոր է բարձրացնել այս հարցը, մանավանդ, որ հիշյալ օրենքների ընդունումից առաջ հանրային լսումներ են նախատեսված: Եթե նույնիսկ համարենք, որ արհեստական վիտամինների քաղցկեղածին, առողջության համար վտանգավոր լինելու վերաբերյալ տարբեր մասնագետների, գիտնականների պնդումներն անհիմն են, ապա հայտնի է, որ առողջության համար վնասակար է ինչպես վիտամինների պակասը, այնպես էլ ավելցուկը, այսինքն` հացամթերքում դրանք արհեստական ճանապարհով ավելացնելը կարող է հիպերվիտամինացում առաջացնել: Որոշ, այսպես կոչված, մասնագետներ փորձում են հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնել, թե ալյուրում արհեստականորեն ավելացվելիք վիտամինների քանակն այնքան մեծ չէ, որ հիպերվիտամինացում առաջացնի, սակայն անտեսում են, որ հայերի մեծ մասն իրենց սննդի օրաբաժնում, հացասեր լինելով, ինչպես նաև այլ սննդամթերքների պակասը հացով լրացնելով, սովորականից շատ են հաց օգտագործում: Իսկ գուցե սա ոմանց շատ լավ էլ հայտնի է ու հենց դա՞ էլ են հաշվի առել… Թերևս բավական է ասել, որ Հայաստանում ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը ներդրվում է Արևմուտքի հայտնի կազմակերպություններից մեկի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ և շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի աջակցությամբ: Այդ կազմակերպությունը տրամադրելու է հարստացման գործում անհրաժեշտ սարքավորումները, շարունակական աջակցություն մեթոդաբանական հարցերում: Ավելին. 1 տարի տրամադրվելու են այն վիտամինահանքանյութային հավելումները, որոնցով հարստացվելու է ալյուրը: Բա այս կենսաահաբեկչության դարում իր բնակչության անվտանգության մասին գոնե մի փոքր մտածող երկիրը հացի նման ռազմավարական նշանակության սննդամթերքին խառնվելիք հավելումներն Արևմուտքից կստանա և կօգտագործի՞, մեզ այդքան բարեկա՞մ են, հա՞… ՀՀ իշխանությունները մոռացե՞լ են, որ անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Նկատի ունենալով, որ հացը սովորական սննդամթերք չէ, ինչպես նաև այսօր ամբողջ աշխարհում առկա կենսաահաբեկչության վտանգը, վերը բարձրացված խնդիրների վրա հրավիրում ենք նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը: Իսկ այս թեմային մենք դեռ այլ հրապարակումներով էլ կանդրադառնանք: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan