Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Մի կտոր հացի խնդիր

Քաղաքացիական շարժումները հրաշալի է, որ մեզ մոտ ծաղկում են. նշանակում է՝ մարդիկ արթնանում են թմբիրից: Հասարակության տարբեր հատվածներ փորձում են իրենց շահը պաշտպանել, պայքարել այն անօրենությունների դեմ, որոնց հանդիպում են սեփական գործունեության ընթացքում: Հիրավի, առողջ հասարակության իսկական ապացույց: Սակայն որքան էլ շատ լինեն այդ շարժումները, ընդհանուր, լայն հասարակական կտրվածքով նկատելի է մի օրինաչափություն. մեր քաղաքացիները ընդվզում են հիմնականում այն երևույթների դեմ, որոնք ուղղակիորեն հարվածում են սեփական գրպանին: Կուտակային կենսաթոշակներ, վարորդների շարժումը կարմիր գծերի և արագաչափերի դեմ, այսօր արդեն առևտրականներն են դուրս եկել փողոց ու կարծես միտք էլ չունեն տուն գնալ. վաղվանից կիրառության մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որն անբարենպաստ վիճակի մեջ է դնելու իրենց: Քիչ են մարդիկ, ովքեր կարող են դուրս գալ ու պայքարել այնպիսի երևույթների դեմ, որոնք անձամբ իրենց չեն վերաբերվում, չեն շոշափում սեփական շահերը: Դրանք հիմնականում բնապահպաններն են և Երևանի պատմական դիմագիծը փրկել փորձող մարդիկ, որոնց շարքերն այդքան էլ խիտ չեն: Եվ ո՞րն է ցավալին. այսպիսիներն ի սկզբանե դատապարտված են անվանարկվելու վտանգին` գրանտակերներ են. պատրաստի բնորոշումը կա: Եվ հասարակության մեջ այս տեսակի մարդկանց վերաբերյալ առկա է զսպված անբարյացկամությունը, որքան էլ տարօրինակ է: Բանն այն է, որ մեր հասարակության պայքարող խավերը լիակատար անտարբերությամբ ընդունեցին փաստը, երբ Լիսկան նորեն նշանակվեց մարզպետ: Մի բան, որը, ընդհանուր առմամբ, մարտահրավեր էր ողջ հասարակությանը, նաև` հայոց բանակին: Ընդամենը ֆեյսբուքյան գրառումներ, սո՛ւր գրառումներ, և մեծ հաշվով` ոչինչ: Այն դեպքում, երբ վստահաբար կարելի է ասել, որ այդ նշանակումով վտանգված է նաև մարզի բնակչության մի մասի ուղղակի ֆիզիկական, տնտեսական անվտանգությունը: Պատկերացնո՞ւմ եք, թե Լիսկան ինչ կանի այն մարդկանց հետ, ովքեր իր բացակայության ընթացքում փորձել են վատ հիշել իրեն ու իր պաշտոնավարման շրջանի ոչ ցանկալի դեպքեր մատնանշել: Կամ, պարզապես, փորձել են ազատ շնչել: Այս մարդու ձեռքն էլ բռնել չի լինի. Վտանգված իրավունքնների ու հնարավորությունների կորցրած ամիսները կստիպեն էլ ավելի դաժան գործողությունների դիմել. Վերջ ի վերջո ինքնավստահությունը վերստին ձեռք բերելու խնդիրը նրան դեռ երկար է հետապնդելու: Նշանակում է` որքան էլ ցավալի է, բայց պետք է նշենք, որ մեր հասարակության համար բարոյական խնդիրները դեռևս երկրորդ պլանում եմ, սեփական շահն է նրան առաջնորդողը քաղաքացիական հասարակության ձևավորման ճանապարհին: Իսկ այն գիտակցությունը, որ ամեն մեկս մեր երկրի տերն ենք, դեռևս հեռավոր երազանք է պետականաշինության մեր գործընթացներում: Գոհար Սարդարյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan