Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Ռուսաստանը ստիպված կլինի կամ խառնվել, կամ, եթե ուժերը բավարար չլինեն, լքել տարածաշրջանը, ինչին էլ հենց ձգտում է ԱՄՆ-ը

Վերջին շրջանում, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կտրուկ աճով պայմանավորված, առավել հաճախ է շրջանառվում այն հարցը, թե ում է ձեռնտու Ադրբեջանի և հայկական զույգ պետությունների միջև պատերազմը, ում շահերից է բխում մեծամասշտաբ արյունահեղությունը մեր տարածաշրջանում: Թերևս ավելորդ է ասել, որ պատերազմը հայկական կողմին մի շարք առումներով ոչ ձեռնտու է, ոչ էլ անհրաժեշտ: Ամեն ինչից զատ, այն, ինչին ձգտում էինք մենք ու պայքարում դրա համար` Արցախի անկախությունը և նրա հետ Հայաստանի ցամաքային ապահով կապը, ձեռք ենք բերել դեռ ավելի քան երկու տասնամյակ առաջ: Այո, մեզ պատերազմ պետք չէ, թեև, եթե պետք լինի, պատրաստ ենք կռվել ու հաղթել թշնամուն, ինչպես 90-ականների սկզբում: Արդյոք ձեռնտո՞ւ է պատերազմը Հայաստանին և Ադրբեջանին հարևան Իրանին: Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանի հավաստմամբ, Իրանին  բացարձակապես պետք չէ հայ-ադրբեջանական որևէ բախում: Շատերին միգուցե զարմանալի թվա, բայց, ըստ հիշյալ ակումբի ղեկավարի, Ադրբեջանին, հատկապես Ալիևին ու նրա կլանին նույնպես պետք չէ պատերազմ, քանի որ այդ պետությունը կարողանում է ներկայիս հարաբերական խաղաղության պայմաններում արդյունահանել ու վաճառել իր բնական պաշարները, դրանց հաշվին երկրում ապահովել տանելի կենսամակարդակ, իսկ զիջումները ՀՀ-ի կողմից արդեն արվել են 1994-ին: Արման Բոշյանի համոզմամբ, Եվրամիությանն էլ այստեղ բացարձակապես պետք չէ պատերազմ, քանի որ ԵՄ-ն մեր տարածաշրջանում իր համար լուրջ տնտեսական շահեր ունի: Որոշ ուժերի ու գործիչների կողմից ասպարեզ է նետված և ինտենսիվորեն շահարկվում է այն գաղափարը, թե հայ-ադրբեջանական պատերազմն անհրաժեշտ է Ռուսաստանին: «Ռուսաստանին, որը ներքաշված է Ուկրաինայի դեպքերում ուղղակի և անուղղակի կերպով, և ներկա է տարածաշրջանում ռազմական առումով (ՀԱՊԿ-ի շրջանակներում), անընդունելի է որևէ պատերազմ սեփական տրամագծի շուրջ,- մեզ հետ զրույցում ասաց Արման Բոշյանը:- Գաղտնիք չէ, մենք գտնվում ենք հենց այն գոտում, որը Ռուսաստանի տրամագծի շուրջ է: Գաղտնիք չէ նաև այն, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հանդեպ դե-ֆակտո գտնվում է սառը պատերազմի փուլում, կիրառում է տնտեսական սանկցիաներ որպես այդ պատերազմի գործիք, հետևաբար փորձ է արվում օգտագործել նաև բոլոր մնացած ու հնարավոր գործիքները (քաոսի առաջացում և այլն): Այսպիսով ԱՄՆ-ն ունի պլաններ` ողջ տարածաշրջանն արյունալի ապակայունացման վիճակի բերելու, ներառյալ` Վրաստանը, որպես պատերազմի գործիք ՌԴ-ի և Իրանի դեմ: Մեզ այս դեպքում ընդամենը դիտում են որպես խաղաքարտ, իսկ դրա ցինիկության մասին ավելի լավ է չխոսել, քանի որ նման աշխարհաքաղաքական գործընթացներում որևէ խիղճ չկա»: Ըստ մեր զրուցակցի, այսպիսով կան ընդամենը երկու պետություն, ում պետք է պատերազմ` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան: «Հասկանանք, որ խոսքը չի վերաբերվում Ղարաբաղը հանձնելուն կամ չհանձնելուն,- ասաց Արման Բոշյանը:- Խոսքը տարածաշրջանում անկայունություն, ընդհուպ արյունալի քաոս ստեղծելու մասին է, որի մեջ ներքաշվելու են բոլորը, ներառյալ Վրաստանը, խոսքը բոլորին բոլորի դեմ հանելու մասին է, երբ արդեն հնարավոր չի լինի պարզել ճշմարտությունը: Այս պայմաններում Ռուսաստանը ստիպված կլինի կամ խառնվել, կամ, եթե ուժերը բավարար չլինեն, լքել տարածաշրջանը, ինչին էլ հենց ձգտում է ԱՄՆ-ը: Հենց այդ պատճառով է, որ Վրաստանում հարձակվում են հայկական եկեղեցիների վրա, որպեսզի իրավիճակը լարեն բոլոր ուղղություններով: Դե ֆակտո կոնֆլիկտ կա ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, իսկ պատերազմը ԱՄՆ-ը փորձում է վարել ուկրաինացիների ձեռքերով և Անդրկովկասի տարածաշրջանը քաոսի մեջ քցելով, զոհ տալով ժողովուրդներին: Եվրամիությունն ընդամենը վասալի կարգավիճակով ենթարկվում է ԱՄՆ-ին, այդ իսկ պատճառով, ըստ էության, լռում է, չի կարելի ԵՄ-ն դիտել որպես ինքնիշխան կառույց, այն վասալ է»: Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարի հավաստմամբ, Հայաստանը և ԼՂՀ-ն ռազմական առումով առավելություն ունեն, այդպիսով որևէ երկարատև պատերազմ չի կարող լինել, քանի որ մեր բանակը կշարժվի առաջ: Անկայունություն ու նույնիսկ քաոս կարող են լինել միայն այն դեպքում, եթե ապակայունացվի ներքին իրավիճակը Հայաստանում, Բաքվում, հենց դա էլ կհանգեցնի քաոսի, քանի որ բանակը ևս կապակայունացվի «Բոլոր այն «կիրթ» գործիչների համար, որոնք կոչ են անում, որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ կառուցի իր անվտանգությունը, ևս մեկ անգամ հիշեցնեմ` Թուրքիայի երրորդ դաշտային բանակը, որի կենտրոնը Էրզրումն է, մինչ օրս ունի հստակ խնդիր, ռազմաքաղաքական դոկտրին` գրավել տարածաշրջանը, առաջին հերթին` Հայաստանը,- ասաց Արման Բոշյանը:- Այդ դոկտրինը Թուքիայի բանակը չի փոխել: Թուրքիան եթե նույնիսկ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ունի ռազմավարական խնդիր` գրավել Հայաստանը: Այսպիսով բոլորը, ովքեր ուզում են մեզ բերել ՆԱՏՕ-ի գիրկը, ծառայում են Թուրքայի երրորդ դաշտային բանակի ռազմաքաղաքական դոկտրինի պլաններին»: Ուշագրավ է նաև մեր զրուցակցի կարծիքը կոռուպցիայի վերաբերյալ: «Որտեղի՞ց է գալիս կոռուպցիան, և ինչո՞ւ են գրեթե բոլորը խոսում դրա դեմ պայքարելու, բայց ոչ` հաղթահարելու մասին,- ասաց Արման Բոշյանը:- Պայքարել կարելի է 1800 տարի, իսկ հաղթել կարելի է 18 օրում: Կոռուպցիան գաղութացված երկրների արտաքին կառավարման միջոց է, այն մեխանիզմ է, քանի որ տարբեր չինովնիկների, բարձրաստիճան պաշտոնյաների գողացած գումարները հիմնականում պահվում են արևմտյան բանկերում, դրանով իսկ կոռումպացված համակարգի աշխատողը դառնում է կախված և ենթարկվում է դրսից եկած հրամաններին: Այս խնդիրը գալիս նրանից, որ ԽՍՀՄ-ը ոչ թե փլուզվել, այլ պարտվել և օկուպացվել է, իսկ կոռուպցիան ընդամենը արտաքին կառավարման մեխանիզմ է: Հայաստանում նույնպես առաջացել է պրոբլեմ, պետությունը հիվանդ է, մեզ առաջարկում են հիվանդին սպանել մայդանով, երկրի էֆտանազիա անել`  բնակչության հետ միասին: Մեզ չեն առաջարկում բուժում, իրենից ուժ ներկայացնող որևէ քաղաքական ուժից իրական բուժման մասին լսե՞լ եք…  Իսկ մայդանը երկիրը փրկելու համար չէ, այն քաոս ստեղծելու և այդ պայմաններում արտաքին միջամտության, ըստ էության, ինտերվենցիայի մեխանիզմ է: Իրենից ուժ ներկայացնող որևէ քաղաքական ուժից լսե՞լ եք արդյոք, որ մեր Սահմանադրությունը պետք է փոխել ու դարձնել իսկապես ինքնիշխան պետության Սահմանադրություն, և որ մեր Սահմանադրության պատճառով ՀՀ-ն իրավական դաշտի միջոցով փաստացի գաղութացվել է հենց արևմտյան միջազգային կառույցների կողմից»: Ըստ Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավարի, անհրաժեշտ է վերականգնել մեր երկրի ինքնիշխանությունը, առաջին հերթին, գիտությունը և արդյունաբերությունը` այդ ուղղությամբ կատարելով գործնական քայլեր, և ոչ թե դեկլարատիվ խոսքեր ասել վիրտուալ ազատության և ինքնիշխանության մասին, որոնք այսօր պարզապես չկան: «Իրենից ուժ ներկայացնող որևէ քաղաքական ուժից լսե՞լ եք արդյոք, որ ՀՀ բանկային, ֆինանսական համակարգն օկուպացված է դոլարային համակարգով, ըստ էության, կառավարվում է միայն դրսից, իսկ կենտրոնը FRS-ն է, նա է որոշում կայացնողը և դոլար տպողը,- ասաց Արման Բոշյանը:- Այդ քաղաքական ուժերից լսե՞լ եք արդյոք, որ «Հայաստանի» բանկային, ֆինանսական համակարգը պետք է ազգայնացնել, վերադարձնել պետությանը: Լսե՞լ եք արդյոք, որ պետք է կառուցել սոցիալական արդարություն, ինչը նշանակում է վերադարձնել պետությանը բոլոր հանքերը, ռազմավարական նշանակության տնտեսական ոլորտները և ձեռնարկությունները, ապահովել գումարների արդարացի բաշխում բոլոր խավերի միջև: Լսե՞լ եք արդյոք, որ ՀՀ նախագահը իրավասու չէ փոխել բանկային տոկոսները, և ցանկացած մեկը, որը դժգոհում է տնտեսությունից, անգամ եթե ինքը դառնա Հայաստանի նախագահ, լուրջ խնդիրներում բան փոխել չի կարող, քանի այդպիսին են մեր Սահմանադրությունը և բանկային համակարգը` արտաքին և օտարերկրյա: Ինչո՞ւ են Հայաստանում գործող բանկային տոկոսներն այդքան բարձր ու մեր տնտեսությանը բացարձակապես անհամապատասխան: Քանի որ համաձայն մեր գաղութացված օրենսդրական դաշտի, այդ տոկոսները որոշում են միջազգային ֆինանսական կառույցները, այսինքն` թույլ չեն տալիս, որ տնտեսությունը զարգանա: Իրենից ուժ ներկայացնող որևէ քաղաքական ուժից լսե՞լ եք արդյոք, որ պետք է մեր արժեհամակարգն ամրագրել Սահմանդրության մեջ, որպեսզի որևէ մեկը չկարողանա այդ համակարգը խարխլել, կործանել: Նրանցից լսե՞լ եք, որ Սահմանադրություն մեջ գրված չէ` ըտանիքը միայն տղամարդու և կնոջ միությունն է, այսինքն` Սահմանադրությամբ հնարավորություն է թողնված միասեռականների ամուսնության համար»: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan