Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Հայաստանի իշխանությունները դեռ չեն պատասխանել ԱՄՆ-ի այս «քաղաքավարի հաթաթային», փոխարենն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպանատունը

Ուկրաինայի և նրանից անկախացած տարածաշրջանների միջև ընթացող պատերազմի և, ընդհանրապես, այնտեղ ծավալված ու ծավալվող, աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող իրադարձությունների հետ կապված Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես և սպասելի էր, պետք է լրջորեն սրվեին: Արդեն իսկ առանց որևէ կասկածի կարելի է ասել, որ նշված երկու գերտերությունների հարաբերությունները տնտեսական և ռազմաքաղաքական առումներով սրվել են, ընդ որում, այն աստիճան, որ արդեն կարելի է խոսել նոր սառը պատերազմի մասին: Միացյալ Նահանգները հնարավոր ամեն ջանք գործադրում է` մի կողմից այդ պատերազմում նաև իր եվրոպական դաշնակիցներին ընդգրկելու համար, մյուս կողմից անթաքույց ու ցինիկ ճնշում գործադրելու  այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում ու դաշնակցային հարաբերությունների մեջ են են Ռուսաստանի հետ: Պայմանավորված ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների շարունակական սրմամբ, լարվածության գնալով մեծացող աճով, մեր երկիրն օրերս հայտնվեց որակապես նոր իրավիճակում: Միացյալ Նահանգները նախկինում հաշվի էր առնում մի շարք հանգամանքներ, այդ թվում նաև` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների նրբությունն ու դրանց ռազմավարական կարևորությունը Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ ապրող, այդ երկուսի կողմից էլ ցեղասպանության ենթարկված մեր ժողովրդի ու պետության համար: Եվ եթե այս հանգամանքները և իրողությունները հաշվի առնելով, ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ նախկինում ճնշում չէր գործադրում, մեր պետությանը չէր ներկայացնում Ռուսաստանի շահերը վնասող պահանջներ, կամ էլ դրանք բացահայտ չէր ներկայացնում, ապա այժմ այդ պահանջներն ու զգուշացումները բացահայտ են: Հուլիսի 30-ի երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է այն ռիսկերի մասին, որոնք բխում են պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին»,- նշված է հիշյալ դեսպանատան հրապարակած հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնի է, պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերություններից Հայաստանում գործում են ու տնտեսական լուրջ դերակատարում ունեն «ՎՏԲ»-ն ու «Գազպրոմ-բանկը»: Ռուսական մեկ այլ ընկերություն էլ` «Ռոսնևֆտը», նախատեսել ու մտադիր է խոշոր ներդրում անել «Նաիրիտ գործարան» ընկերությունում, ինչը, հաշվի առնելով վերջինիս կապերը Հայաստանի այլ արտադրական ձեռնարկությունների հետ, թույլ կտա ոտքի կանգնեցնել ծանր վիճակում գտնվող մեր արդյունաբերությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրի արդյունաբերության հենց այդ վիճակն էլ ՀՀ-ից մեծամասշտաբ արտագաղթի կարևոր պատճառներից մեկն է: Դրան քաջատեղյակ է նաև ԱՄՆ-ը: Սակայն չնայած վերը նշվածին, այդ ամենը հաշվի չառնելով, Միացյալ Նահանգները հիմա Հայաստանից նույնպես, այսպես ասած, դիվանագիտության քաղաքավարի լեզվով, պահանջում է չհամագործակցել պատժամիջոցների ցանկում հայտնված (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ, հաշվի առնել դրանից բխող ռիսկերը և դադարեցնել նրանց հետ բոլոր գործարքները, որոնք հակասում են ԱՄՆ-ի և այլ պետությունների կողմից իրականացվող պատժամիջոցներին: Մի պահ ենթադրենք, թե Հայաստանն իսկապես հետևում է ԱՄՆ-ի կոչին, բայց այդ դեպքում դժվա՞ր է պատկերացնել հետևանքները… Որքան մեզ հայտնի է, Հայաստանի իշխանությունները դեռ չեն պատասխանել ԱՄՆ-ի այս «քաղաքավարի հաթաթային» (թերևս լավագույն պատասխանը համարել են լռությունը), փոխարենը ԱՄՆ-ի դեսպանատան հիշյալ հայտարարության հենց հաջորդ օրը, դրան արձագանքել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը: Վերջինս դիվանագիտական ներկայացուցչությանը «ոչ հարիր» է գնահատել Միացյալ Նահանգների դեսպանատան այն նախազգուշացումը, թե պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ընկերությունների հետ գործ ունենալու պարագայում «ռիսկեր կառաջանան»: Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ռուսաստանյան ընկերությունների հետ հարաբերությունների դադարեցման կոչերը ի չիք են դարձնում ամերիկյան ներկայացուցիչների կեղծավոր հայտարարությունները՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու պատրաստակամության մասին: ԱՄՆ գործողություններում հստակորեն ուրվագծվում են առևտրա-տնտեսական անբարեխիղճ մրցակցության տարրեր»: Կարծում ենք, ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ նշված այս փաստը նույնպես, նախևառաջ, ՀՀ արտաքին գործերի նախարարության, նախարարի կողմից քննվելիք ու նրանց արձագանքը պահանջող խնդիր է: Թեև ԵՄ-ն ու ԱՄՆ-ը արգելք են սահմանում նաև ռուսական զենքի գնման և մատակարարման վրա, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը, կարծում ենք, կթքի այդ արգելքի վրա: Այնուհանդերձ, դժվար է չնկատել, որ Հայաստանի մանևրելու հնարավորությունները ԱՄՆ դեսպանատան վերոնշյալ հայտարարությամբ նվազեցին: Միաժամանակ կարևոր է նաև նկատի ունենալ և արձանագրել, որ ոչ թե Ռուսաստանը, այլ հենց Միացյալ Նահանգներն առաջինն ինքը Հայաստանից պահանջեց` վե՛րջ կոմպլեմենտար (փոխլրացումային) քաղաքականությանը, այլևս «նաև-նաև» սկզբունքով չեք կարող առաջ գնալ, ընտրությունը «կամ-կամ»-ի միջև է: Դատելով ամենից, Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները նպատակ ունեն ձախողել Եվրասիական տնտեսական միության կայացման գործընթացը, թույլ չտալ, որ ԵՏՄ-ն իրականություն դառնա, սակայն, ինչպես ասում են, գնացքն արդեն տեղից շարժվել է: Հիշեցնենք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բոլորովին թարմ հայտարարությունը` Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan