Yerevan, 24.January.2018,
--
:
--
,

Haute couture հավաքածուներից` կոնցեպտուալ հագուստից մինչև անոճ ոճ, պոստմոդեռնիզմ ու մինիմալիզմ. նորաձևության արվեստը` Կարինա Դնոյանի մեկնաբանմամբ

 Խոսակցություններն այն մասին, թե արդյոք արվե՞ստ է նորաձևությունը, սկսվել են դեռ քսաներորդ դարասկզբին, ու մինչ օրս հարցին պատասխան, ըստ էության, չի գտնվել: Այսօր, «Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի շրջանակներում կներկայացնենք «Ատեքս նորաձևության կենտրոն»-ի տնօրեն Կարինա Դնոյանի տեսակետն այս հարցի առնչությամբ: -Տիկին Դնոյան, ի վերջո արվե՞ստի ճյուղ է նորաձևությունը, թե՞` արհեստի: - Թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ըստ էության` այն համարվում է կիրառական արվեստ: Նորաձևությունը «երևույթ է», այն երկար ժամանակ չէ, որ գոյություն ունի: Եթե տարանջատենք հագուստն ու նորաձևությունը, որպես երևույթ, ապա վերջինը 12-երորդ դարի ֆենոմեն է: Նորաձև կարող է լինել ամեն ինչ` տեխնիկան, ինտերիերը, նույնիսկ` մտածելակերպը: Եթե վերցնենք նորաձևության տների Haute couture հավաքածուները, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան արվեստ, որովհետև հենց այնտեղ են դիզայներները ստեղծում միայն մեկ օրինակ ունեցող զգեստներ, որոնք էքսկլուզիվ են, ենթակա չեն մասսայականացման: Այդ մեկ զգեստի վրա աշխատում են միլիոնավոր մարդիկ, ստեղծում են հատուկ կտորներ, ասեղնագործում են, զարդանախշում: - Այսինքն՝ ի դեմս դիզայներների, գործ ունենք արվեստագետների հետ, ովքեր ստեղծում են վաղվա ոճը`  այսօր չընկալվելու ռիսկո՞վ: - Այո, հենց դա են անում, նրանք կոնցեպտն են ցույց տալիս, ապագայի նորաձևության  հիմնական տենդենցը, որն, իհարկե, շատ ճոխ է: Հետագայում այն պետք է պարզեցվի, դառնա մատչելի, մնան միայն հիմնական գծերը, և այդ տարբերակով արդեն Haute couture հավաքածուն կարող է մասսայականացվել: Բայց կան հավաքածուներ, որոնք նույնիսկ դա չեն ենթադրում, ենթակա չեն մասսայականացման, ցույց են տալիս տվյալ նորաձևության տան, տվյալ դիզայների հնարավորությունները, դա պարզապես շքեղություն է: Անցյալ դարի հիսունականներից արդեն իսկ սկսվել էին խոսակցություններն այն մասին, որ Haute couture հավաքածուները մահանում են, քանի որ բիզնես ոլորտում շահավետ չեն, շատ քիչ մարդիկ կան, ովքեր սպառում են դա… գուցե մի քանի շեյխերի կանայք, ովքեր արվեստի այդ ճյուղով են հրճվում, նույնիսկ չեն կրում այդ զգեստները, այլ պարզապես պահում են ցուցադրության համար: Որոշ միջոցառումների ժամանակ այդ զգեստները աստղերն են կրում, բայց հիմնականում նրանք էլի չեն գնում դրանք, այլ գալիս են փոխհամաձայնության դիզայների հետ, վերցնում են մեկ օրով` փոխարենը ապահովում գովազդ նորաձևության տվյալ տան համար:  - Իսկ Ձեր կարծիքով մահանո՞ւմ է նորաձևության այդ ճյուղը, թե՞ `ոչ : - Իրականում հիմա նորաձևության տները փորձում են համատեղել մասսայական հագուստի արտադրությունը Haute couture հավաքածուների հետ, որպեսզի պահպանեն իրենց գոյությունը: Սա ելք է կենդանի մնալու: Մի քանի նորաձևության տներ, որոնք աշխատում էին միայն Haute couture  հավաքածուների վրա, պարզապես փակվեցին:  - Եվ … չէ՞ որ կան մասնագետներ, դիզայներներ, ովքեր ուղղակի պատրաստ չեն մասսաների հետ աշխատել: _ Այո, և նրանք շատ են:  Մասսայական հագուստը, ինչքան էլ որ դիզայներական լուծումներով հարուստ լինի, միևնույնն է, նախատեսված է ամեն օր կրելու համար, իսկ Haute couture հավաքածուների մասնագետները աշխատում են կոնցեպտների հետ, նրանք չեն ստեղծում ֆունկցիոնալ հագուստ, հաճախ այդ հավաքածուների նմուշները հնարավոր չէ կրել, դա կոնցեպտուալ հագուստ է, որ մատչելիության խնդիր չի լուծում: - Շատ դիզայներներ ասում են` եթե նորաձևությունը դարձել է մասսայական, ուրեմն ապրել է իր դարը… Համամի՞տ եք: - Համամիտ չեմ: Մասսայական նորաձևությունը ևս մեծ ինդուստրիա է: Այն չի կարող իր դարն ապրել, քանի որ իրոք մեծ ցանց է: Միտքը նույնիսկ ոչ թե դիզայների գլխում է ծնվում, այլ դրանից շատ առաջ: Նախ սոցիոլոգներն ու այլ աշխատողները շոշափում են հանրության զարկերակը, հասկանում են, թե մարդն ինչ կուզենար կրել, հետո այդ հավաքված ինֆորմացիան անցնում է մաքրում, հավաքված մի քանի միտումների հիմքի վրա ձևավորվում են կտորները, և հետո միայն դրանց հետ աշխատում է դիզայները: Ստացված ապրանքը նույնիսկ մի քանի սոզոն առաջ արդեն սկսում են պրոպագանդել: Երևի նկատել եք, որ մենք հաճախ կրում ենք մի բան, որ նախկինում մեզ դուր չէր գալիս, դա հենց այդ պրոպագանդայի արդյունքն է: Այսօր նույնիսկ վերանում է բրենդի հասկացությունը: Շատ են, այսպես կոչված, «բրենդները», որոնք իրականում ընդամենը ապրանքային նշաններ են, նրանք արտադրում են մեծաքանակ և գրեթե միշտ նմանատիպ հագուստ, որ իսկական բրենդի անորակ կրկնօրինակն է:  - Իսկ հեղինակային իրավունքների հարցն ինչպե՞ս է լուծվում: - Կան նորաձևության տներ, որոնք կոնկրետ հագուստի դետալների օգտագործման դեպքում պատրաստ են անգամ դատական գործ հարուցել, բայց, ինչպես ասում են, նրանց կարծիքն անապացուցելի է, քանի որ  ոչ ոք չի կարող պնդել, թե նորաձևության տվյալ միտումը հենց միայն ինքն է օգտագործել: -Այսինքն` նորաձևության մեջ ասելիքն, ըստ էության, սպառված է, ոչ ոք այլևս նոր բան չի՞ ասի: - Այո, ոչ մի արտառոց խոսք այլևս չի լինի: Նորության դաշտում կմնան նյութերը, տեխնոլոգիաները, բայց ոչ ասելիքը: Նանոտեխնոլոգիաները հնարավոր են դարձնում դա: Սա է պատճառը, որ այսօր նորաձև է 50-ականների, 60-ականների հագուստը: Նորաձևությունն առհասարակ սպիրալաձև է զարգանում: Ամեն մի պարունակը կրկնում է իր ներքևինը, բայց մի մակարդակ բարձր է տեխնոլոգիապես: - Իսկ արվեստագիտական ուղղություններն ինչպե՞ս են արտահայտվում նորաձևության մեջ: Օրինակ` Էլզա Սկյապարելլին իր հավաքածուներն ստեղծում էր Սալվադոր Դալիի հետ համատեղ` սյուրռեալիստական տարրեր բերելով նորաձևություն… - Սկյապարելլին իրոք առաջին սյուրռեալիստն էր, առաջին ավանգարդիստն էր նորաձևության մեջ: Այսօր դիզայներների ճնշող մեծամասնությունը, այսպես թե այնպես, ներշնչվում է արվեստի այս կամ այն ճյուղից:  -Պոստմոդեռնիստական ժամանակաշրջանում ավելի ու ավելի հաճախ են խոսում նորաձևության մեջ թվային մոդեռնիզմի մուտքի մասին… - Այո, ինչպես արդեն նշեցի, հետզհետե նորաձևությունում միակ նոր ասելիքը մնում են տեխնոլոգիաները, և դիզայներները լայնորեն կիրառում են դրանք: Թվային տեխնոլոգիաներն ամենուր են` հագուստի նյութի արտադրությունից մինչև ապրանքի վաճառք, որ արդեն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով: -Իսկ ո՞րը կլինի, ըստ Ձեզ, նորաձևության հաջորդ կանգառը, նոր խոսք կլինի՞, թե՞ հետ կգնանք մինիմալիզմին: - Արդեն միտում կա մինիմալիզմի: Երկու-երեք սեզոն շարունակ հենց դա է գերիշխող թրենդը` լոկալ գույներ, քիչ արդուզարդ… սև ու սպիտակն էլ արդեն քանի սեզոն է դուրս չի գալիս նորաձևությունից, որովհետև կյանքի կարևոր պահանջը դարձել է հարմարավետությունը, կարևորվում է ֆունկցիոնալ հագուստը: Այդ պատճառով է, որ ամերիկյան ոճը շատ տարածված է դարձել, այսինքն, նրանք ոճ չունեն, ոճը ոճի բացակայությունն է: Նորաձևությունը մշտապես կմնա արդիական, որովհետև մարդկանց միշտ էլ պետք է հագուստ, իհարկե, կարող են լինել անկումներ, բայց նորաձևության տները նույնիսկ դրանից են կարողանում օգտվել: Օրինակ՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ առաջ են քաշում ճղված ջինսերը, որոնք աղքատության ոճն են խորհրդանշում` ցույց տալով, թե հիմա ժամանակներ են, երբ հնարավոր չէ շատ գումար ծախսել հագուստի վրա, կամ, օրինակ, պատերազմի դեպքում առաջ են քաշում military ոճը, որ արտաքուստ ու գունային պրինտներով հիշեցնում է զինվորական համազգեստ: Լարա Առաքելյան
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan