Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կամ ստում է կամ միամիտ ձևանում

Դատելով ամենից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը որոշում կկայացնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ: Դե ֆակտո կամ գործնականում դա կլինի նաև այլ ծառայությունների և բազմաթիվ ապրանքների գների բարձրացման, Հայաստանի տնտեսության առանց այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող մրցունակության հետագա նվազման, երկրից արտագաղթի խթանման որոշում, որի պատասխանատուն, անշուշտ, միայն ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չի լինի, որքան էլ նշված հանձնաժողովը համարվի անկախ: Ցավոք, ինչպես հիշյալ հանձնաժողովը, այնպես էլ, ԱԺ-ն և կառավարությունն անտեսեցին էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բերվող բազմաթիվ փաստարկներ, որոնցից շատերը հիմնավոր են, չեն հերքվել կամ դրանց դեմ չեն ներկայացվել հակափաստարկներ: Ըստ ՀԾԿ հանձնաժողովի, Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման հիմքը, վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագների 3,8-4,3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն) ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ առաջացող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ: Նշված գումարում ամենամեծ մասնաբաժինը, այսինքն, ըստ հանձնաժողովի, այս և առաջիկա երկու տարիներից յուրաքանչյուրի ընթացքում անհրաժեշտ հասույթի ավելացումը կամ լրացուցիչ անհրաժեշտ գումարը` 6,8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանն է: Դարձյալ ըստ նույն հանձնաժողովի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է հետևյալ հիմնական գործոններով. «2013-2014թթ. ընթացքում՝ ա) «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատանքի է դուրս եկել 88 օր ուշացումով և սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, բ) ջրասակավության հետևանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված և այլ փոփոխությունների հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է փոխհատուցվի երեք տարվա ընթացքում, այսինքն ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը միայն նշված գործոններով պայմանավորված պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով»: Մենք հիմքեր ունենք պնդելու, որ այս պատճառաբանությունները եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնականում արհեստական են և նպատակ ունեն հանրությանը մոլորության մեջ գցելով, արդարացնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը: Անցած օրերի ընթացքում ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հրապարակայնորեն հանդես գալով և միտումնավոր շրջանցելով արդեն իսկ հրապարակված փաստարկները, փորձել է հավատացնել, թե հանձնաժողովը որևէ ընկերության վատ աշխատանքի հետևանքով չէ, որ պատրաստվում է բարձրացնել սակագները: Կարծում ենք, շատ քչերն են հավատացել նրան, քանի որ սակագների բարձրացումն իրականում պայմանավորված է նաև էներգետիկ համակարգի մի շարք ընկերությունների ոչ միայն վատ աշխատանքով, այլև նրանց կատարած ուռճացված ծախսերով, որոնք սակագների բարձրացմամբ պետք է լուծվեն սպառողների գրպանի հաշվին: ILur.am-ին օրերս տված հարցազրույցում (http://www.ilur.am/news/view/31698.html) ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է. «Որևէ ձևով, որևէ ընկերության վատ աշխատանքի արդյունքը ես չեմ կարող սակագնի վրա բեռ դարձնել: Դրանք այն վնասներն են, որ նրանք կրել են սակագնային մարժայում նախատեսված մեծությունների կանխատեսումների տարբերության ժամանակ, և նաև այն խնդիրներն են, որ նոր են առաջացել՝ պայմանավորված վարկային միջոցների ժամանակացույցով գումարի մարման անհրաժեշտությամբ: Չեն կարող որևէ ընկերության վատ մենեջմենթի արդյունքներն ազդեցություն ունենալ սակագնի վրա: Չկա նման բան: Մենք ընդամենը ամրագրել ենք այն ճեղքվածքը, որ առաջացել է նախորդ սակագնային հաշվարկներում, կանխատեսումների մեծությունները չապահովելու ժամանակ: Եվ մենք ասել ենք, թե որոնք են եղել պատճառները՝ սակավաջուր լինելը, ատոմակայանի՝ ցանցին ուշ միանալը: Արդյունքում՝ ՀԷՑ-երը կրել են 16.3մլրդ դրամի վնաս: Դա վատ աշխատանքի արդյունք չէ, դա ֆորս-մաժորային իրավիճակների հետևանք է: Որևէ մեկը չէր սպասում, որ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի կկանգնի: Նախկինում կանգնել է 1 օր, 2 օր, բայց ոչ 88 օր: Արդյունքում՝ մենք ստացել ենք հոսանք Հրազդան ՋԷԿ-ից»: Նախ, եթե նույնիսկ ճիշտ է Ռ. Նազարյանի ասածը, թե որևէ մեկը չէր սպասում, որ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի կկանգնի, ապա, անշուշտ, շատ վատ է, որ դա կանխատեսելի չի եղել: Նկատի ունենանք, որ խոսքը ոչ թե, ասենք, կոշիկ արտադրող ինչ-որ հոսքագծի, այլ ատոմային էլեկտրակայանի մասին է, որի անվտանգության նկատմամբ եթե պատշաճ վերաբերմունք լիներ, ապա կանխատեսելի կլիներ մոտ 3-ամսյա կանգը: Երկրորդ, ՀԾԿ հանձնաժողովի նախագահի ասածը, թե ՀԱԷԿ-ը «Նախկինում կանգնել է 1 օր, 2 օր, բայց ոչ 88 օր», մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: Ահավասիկ փաստը. 2012թ. սեպտեմբերի 15-ին ՀԱԷԿ-ը կանգնել է կապիտալ վերանորոգման, այդ, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: ՀԱԷԿ-ն իր աշխատանքը սկսել է միայն 2012թ. նոյեմբերի 27-ին, այսինքն` կանգնել է ոչ թե 88, այլ 89 օր, սակայն դրա հետևանքով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի եղել: Ընդ որում, վերը նշվածը ՀԱԷԿ-ի նման երկարատև կանգի առաջին դեպքը չէ, և նախորդ անգամների դեպքում նույնպես էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրացվել: Անդրադառնանք ՀԾԿ հանձնաժողովի մյուս պատճառաբանությանը, թե ջրասակավության հետևանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ինչպես ակնհայտ է, խոսքը վերաբերվում է 2013 և 2014 թվականներին: Ինչ վերաբերվում է 2013 թվականին, ապա նախկինում ավելի սակավաջուր տարիներ են եղել, բայց դա չի պատճառաբանվել էլեկտրաէներգիայի բարձրացման համար: Իսկ այս տարին սակավաջուր անվանելը մի քիչ դժվար է, գոնե առայժմ սովորական ամառ է, հանրապետության տարբեր մարզերում մերթընդմերթ տեղումներ են: Ավելին` 2014 թվականի կեսը դեռ առջևում է, և ստույգ հայտնի չէ, թե տեղումներն ինչ մակարդակի են լինելու: ՀԾԿ-ի մյուս պատճառաբանությունն էլ այն է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2013թ. իրականացրել է շուրջ 5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի և մաշվածության տեսքով, այսինքն` ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթը պետք է ավելացվի 1,1 մլրդ դրամով: Ի՞նչ 5 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, եթե նշված գումարի չափով կապիտալ ներդրումներն իսկապես կատարվել են, ապա էլեկտրական ցանցերն ինչո՞ւ են այսպիսի խայտառակ վիճակում, ինչո՞ւ են այդքան հաճախակի միմյանց հաջորդում էլեկտրաէներգիայի ոչ պլանային անջատումները` վնասելով սպառողների շահերը: Եթե այդ ներդրումներն իսկապես կատարված լինեին, մենք պետք է բարելավում ունենայինք, ասենք, 2005-2010 թվականների համեմատ, և ոչ թե` հետընթաց, մինչդեռ հակառակ վիճակն է: Ըստ նույն հանձնաժողովի, շահագործման ու պահպանման ծախսերի և այլ գործոնների փոփոխությունների հետևանքով ընկերության 2014-2015թթ. տարեկան անհրաժեշտ հասույթի ավելացումը գնահատվում է 0,3 մլրդ դրամ: Իսկ ինչո՞ւ են ավելացել շահագործման և պահպանման ծախսերը, ընկերության ղեկավար անձնակազմին մինչ այդ տրվող չհիմնավորված բարձր, ըստ ԶԼՄ-ներում հրապարակված ու չհերքված տեղեկությունների, բազմամիլիոն դրամներ կազմող աշխատավարձերը քի՞չ էին, ուռճացված հաստիքակազմն էլ ավելի՞ է ուռճացվել, շքեղ վերանորոգված և կահավորված աշխատասենյակները, որոնք ոչ վաղ անցյալում վերանորոգվել և կահավորվել էին, այլևս չե՞ն համապատասխանում դրանք զբաղեցնողների ճաշակին, ծառայական մեքենաների քանա՞կն է ավելացվել, ի վերջո, ի՞նչ այլ գործոնների փոփոխության մասին է խոսքը: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan