Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Հայաստանն աշխարհաքաղաքական մարտահրավերների շեմին է

Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում Նազարբաևի ընթերցած նամակում առկա Ադրբեջանի նախագահի պահանջի առնչությամբ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը, վերջերս, հղում անելով ՄԱԿ-ի կանոնակարգին, նշել էր, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ» հասկացություն գոյություն չունի: Այս կապակցությամբ «Հայոց Աշխարհ» օրաթերթին տված հարցազրույցում Ա. Պապյանն ասել է. «Մենք բազմիցս լսում ենք նման արտահայտություններ` միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ։ Դրանք ավելի շատ լրագրողական ձևակերպումներ են, որոնք, ցավոք, անցել են նաև քաղաքական դաշտ: Իրականում գոյություն չունեն ոչ «միջազգայնորեն ճանաչված սահման», ոչ էլ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահման» հասկացությունները: Միջազգայնորեն սահմանները պետք է ինչ-որ միջազգային կառույց ճանաչի, ինչն իրականում չի կարող լինել: Սահմանի ճանաչումը տեղի է ունենում սահմանակից երկրների միջև` համապատասխան կնքված փաստաթղթով: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի կողմից ճանաչմանը` ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ընդհանրապես չի հիշատակվում սահման բառը, հետևաբար չի կարող որևէ դրույթ լինել սահմանային ճանաչման մասին: Եվ հետո` ՄԱԿ-ը ճանաչման գործառույթ չունի: Դեռևս 1950թ. մարտի 8-ին այն ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համապատասխան բացատրություն-հուշագիր է տվել` «ՄԱԿ-ում ներկայացված լինելու իրավական հարցերի վերաբերյալ» խորագրով, որի մեջ հստակորեն նշված է. ՄԱԿ-ին անդամակցությունը որևէ կապ չունի ճանաչման գործառույթների հետ: Եվ դրա հաջորդ օրը` մարտի 9-ին, այն ամրագրել է Անվտանգության խորհուրդը: Քաղաքագետը նշել էր նաև, որ Ալիևի նամակում առկա այս և ԱՀԿ-ի հետ կապված հղումները իրավական որևէ հիմք չունեն: Մենք այսպես էլ մտածում էինք` հարգարժան քաղաքագետին չհավատալու որևէ հիմք չունենալով: Սակայն Բաքվում պաշտոնական այցով գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է նույնը, ինչ Ադրբեջանի նախագահի նամակն ընթերցելով, ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, այսինքն` Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված կամ գրանցված սահմանների շրջանակում, այսինքն, ստացվում է, առանց Ղարաբաղի: Ընդունենք, որ Ալիևն ու Նազարբաևը բան չեն հասկանում միջազգային իրավունքից, ծանոթ կամ բավարար չափով ծանոթ չեն ՄԱԿ-ի կանոնադրությանը, Լավրո՞վն էլ չի հասկանում, Լավրովն էլ ծանոթ չէ՞… Այս կապակցությամբ Արա Պապյանի մեկնաբանությունը կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով, իսկ այժմ արձանագրենք, որ հակասություններն ու, մեղմ ասած, տարօրինակությունները վերը նշվածով, սակայն, չեն ավարտվում… ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին հայտարարել է, որ ոչ միայն ինքը, այլև Աստանայում գտնվող ՀՀ պատվիրակության տասից ավելի անդամներ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի նախօրեին տեղյակ են եղել Ալիևի գրած նամակի մասին: Տեղյա՞կ են եղել… Ըստ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի, ինչպիսին էլ լիներ մեր պատասխանը Նազարբաևին, «մանավանդ հանպատրաստից այդ պատասխանը, որը պետք է հնչեր, ուղղակի կլիներ տղայական պահվածք»: Ընդ որում, պարոն Դավթյանը «Հայելի» ակումբում հունիսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում մեկ անգամ ևս այդ միտքն արտահայտեց ու վկայեց, որ Ալիևի նամակի ընթերցումն անակնկալ է եղել ՀՀ պատվիրակության համար: Երկար ժամանակ մենք հպարտանում, նույնիսկ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի պարագայում մխիթարվում էինք հակառակորդի նկատմամբ մեր ունեցած ռազմավարական առավելությամբ` ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանն է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը: Սակայն Բաքվում երեկ հայտարարվել է նաև, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են։ Եթե այս առումով ԶԼՄ-ներն այդ հայտարարությունը ճշտորեն են փոխանցել, ապա մենք լրջորեն մտորելու առիթ ունենք, փաստորեն Ադրբեջանը բարձրացվել կամ առաջիկայում բարձրացվելու է այն նույն կարգավիճակին, որում գտնվում է Հայաստանը: Իսկ գուցե Ռուսաստանը թնջուկի հանգուցալուծումն ա՞յլ կերպ է պատկերացնում` հեռանկարում Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանը տեսնելով ԵՏՄ-ից հետո ստեղծվելիք ու ԽՍՀՄ-ի նմանությամբ մի նոր միության մեջ, դրա համար էլ այժմ սիրաշահում է Ադրբեջանին, որպեսզի իր համար գոնե այս դժվարին պահին վերջինս հանկարծ ամբողջովին չթեքվի դեպի ՆԱՏՕ և Արևմուտք: Դատելով ամենից, Հայաստանն իրոք կանգնած է աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների առաջ: Թերևս հենց դրա համար է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում նախաձեռնել  աննախադեպ հավաք, ըստ մամուլի հրապարակման, հրավիրելով կառավարության ողջ կազմին և ՀՀԿ խմբակցության պատգամավորներին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ հանդիպումն այլ նպատակ ունի, ապա նշանակում է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատկերացնում իր դերակատարությունը և Հայաստանը նրան թվում է օվկիանոսի ալիքներին հանձնված մի նավակ, որին ալիքները որ կողմ տարան` տարան: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan