Երևան, 25.Ապրիլ.2019,
--
:
--
,

Հրանտ Մաթևոսյանն՝ Ակսել Բակունցի ստեղծագործությունների մասին

Հայ դպրության մեջ Սյունիքը հազար հինգ հարյուր տարի հերոսանում էր, դավաճանում էր, իմաստնանում էր, դառնում էր միջնաշխարհ, կուսաշխարհ, մենաշխարհ և սակայն մնում էր հայոց աշխարհագրական բազում աշխարհներից մեկը։ Հետո Սյունիքով անցավ Ակսել Բակունցը, և այդ երկիրը բնակեցվեց զարմանալի թախծոտ, սրամիտ և արդար մարդկանց մի մեծ բազմությամբ.- Դիլան դայու երկար կյանքի համար միջնասյուն է դարձել եղած, անցած-գնացած միկին, դարձել է, որովհետև եղել է միակը, և նրա ապրած այդ միակ օրը շաղախված է արյամբ. որսորդ Ավու հուշերի հովիտներում ապրում է կյանքի դաժան հրճվանքը՝ մի կապուկ ցախի համար կռիվը արջի հետ. Սաքանը քաղաքաբնակ կնոջ մերկ ազդր է տեսել և այլևս չի տեսնելու. Վանդունց Բադին մի անգամ հպարտացավ որդիով, գրեթե խրոխտացավ և ահա դարձյալ մտել է փայտի շալակի տակ, որդուն սպանել են. ծառի՛ պես, խոտի՛ պես, անմռունչ անասունի՛ պես հողից աճեց Պետին, մի անգամ թաքուն հրճվեց՝ երբ տուն ու կին ունենալու միտքը խլրտաց նրա երակներում, և ահա որպես հնձած խոտ անշշուկ ընկել է և իր ավիշն ու ոսկորները վերադարձնում է հողին, իսկ Խոնարհ աղջիկը գրեթե մեղսավոր է, քանի որ ուսուցիչը կպել է նրա ձեռքին և ասել «Խոնարհս...», և գյուղից հեռանալիս ուսուցիչը ձորի գլխից ձեռքով է արել դեպի արտը, ուր Խոնարհը կանգնել էր՝ ձեռքին քաղհանի բիրը, կարմիր կակաչ և մոլախոտի մի կապ։ «Խոնարհ աղջիկը» սիրո մասին է։ Ես հավակնում եմ ընդգրկել ամբողջ այն բառամթերքը, որով շրջապատված է «մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին» նախադասությունը այո՛, հենց նախադասությունը. ձմեռ, վիզը ծուռ որսորդ, հիշողությունը թուլացած ծերունի, ցեխ, աղբաջուր, երեխաներ, շարականի գիրք. «հայրը գնում էր առջևից՝ չոր ցախի կապը շալակին», «մյուսների պես ճուտիկն էլ մոտեցավ ձեռք տալու, տրեխի ծայրերն իրար դիպան, ճուտիկը փաթաթվեց ծնկներիս»,- մի խոսքով՝ հին գյուղ, հին գյուղի ձմեռ, գորշություն, «ութ-տասը տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին», և այդ գորշության շնորհիվ գեղեցկություն ու սեր դարձող մի Խոնարհ աղջիկ, որ «մի քիչ հեռու կանգնել էր՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին»։ Շրջանառության մեջ չեն դրվել սիրել բառը և աղջկա նկարագրական գովքը. այդպես՝ մեր հին շինարար-վարպետները վանքերի համար ոչ թե վիթխարի ու բազում զանգեր էին անում, այլ զգայուն արձագանքիչներ. ոչ թե նախշազարդում էին վանքերն ու իջևանատները, այլ միակ զարդը հնչեցնում էին զարդախմբերի ուժով։ Բակունցն այդ վարպետների զուգահեռ սկիզբն է մեր արձակի մեջ։ Հաղթահարելով գեղեցիկ բառի խարդավանքը, նա հասավ ճշգրիտ բառի գեղեցկությանը, ավելին՝ վրիպած բառի ճշգրտությանը։ Հաղթահարելով բուն նյութին, կարևորին, կենտրոնին, կորիզին կարճ ճանապարհով հասնելու խարդավանքը, նա վրիպած բառերով պատմեց երկրորդականի, կողմնակիի, քչի, ոչ էականի, արձագանքի մասին, և այդ պատմությունները այսօր մեզ համար երկու տասնյակի հասնող գլուխգործոցներ են, քանի որ անպտուղ չորացած կանայք պատերազմի մասին շատ ավելի են ասում, քան ինքնաթիռ-ռումբ-տոննա-բանակներ համապարփակ նկարագրությունը։ Պաուստովսկու՝ այլ գալակտիկաներից վերադարձող աստղագնացը մեր վիթխարի հողագնդից հիշում է սամիթի բույրը արևի տակ։ Բակունցի գործերում «հիշատակվում է» ահա հենց այդ կարևոր երկրորդականը, հենց այդ երկրորդական մնայունը։ Քչի այդ շատությունը, անշարժության այդ թափը հիշեցնում է Սանահինի կամրջի բարձրաքանդակ առյուծները. այդ առյուծները, կամրջի որձաքարե բազրիքներին, ճապաղված դարան են պահել. նրանք քար են, բայց և ոստյունի պատրաստ առյուծ։ Չարենցի զգայուն աչքը նրա գյուղագրության, գյուղանկարագրության, ակնարկների, թղթակցությունների, ձախողումների և շուրջ քսան բացարձակ գլուխգործոցների միջից առանձնացրել է այն մնայունը, ինչի համար որ մենք հիմա նրան մեծ ենք համարում. ... Եվ բառերի համար քո մարմարյա, Հնամենի, բուրյան, որպես մեր հին Քարաքանդակ անդուռ մատուռների Անջընջելի գրերն հնադարյան... ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Գարիկ Գրիգորյան (Ֆեյսբուք)
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan