Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Երեսունվեց աուդիտորական կազմակերպություններում ստուգումների փոխարեն, կատարվել է ընդամենը մեկ ստուգում

Վերահսկիչ պալատը 2013 թվականի հունվարի 11-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը վերահսկողություն է իրականացրել ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ, որն այն ժամանակ, ինչպես հայտնի է, ղեկավարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի մտերիմներից Դավիթ Սարգսյանը: ՀՀ կառավարության 04.07.2012թ-ի թիվ 880-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2012-2013թթ. թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստի ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ծրագիրը մինչև ստուգման ժամկետի ավարտը` 14.11.2013 թվականը, ամբողջությամբ չի կատարվել: ՎՊ-ի վերահսկողության օբյեկտներից մեկը եղել է ՀՀ ֆինանսների նախարարության աուդիտորական գործունեության հսկողության տեuչությունը: Դրանում իրականացված ստու·Ùան արդյունքների վերլուծությունից պարզվել է, որ տեսչությունը չի իրականացրել ՀՀ ֆինանսների նախարարի 30.11.2011թ. թիվ 938-Ա հրամանով նախատեսված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից 2012 թվականին իրականացվելիք ստուգումների ծրագիրը»: Դրանով նախատեսվում էր իրականացնել ստուգումներ 36 աուդիտորական կազմակերպություններում, սակայն  կատարվել է ընդամենը մեկ ստուգում և մեկ վերստուգում: 2012թ. արդյունքներով պարտադիր աուդիտի ենթակա 970 ընկերություններից 212-ը ընդհանրապես աուդիտի չեն ենթարկել իրենց ֆինանսական հաշվետվությունները: Թվով 30 անհատ ձեռնարկատեր, որոնց տարեկան գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, նույնպես չեն անցել աուդիտորական ստուգում: Լիցենզավորման գործակալությունում իրականացված ստուգման արդյունքների վերլուծությամբ ՎՊ-ն պարզել է, որ լիցենզավորման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշման պահանջներին ոչ համապատասխան: Օրինակ, «ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» ՍՊԸ-ն տեղեկանք է ներկայացրել առ այն, որ «Արարատբանկ» ԲԲԸ-ում ունի ավանդային հաշիվ, որի մնացորդը կազմում է 200 մլն դրամ, սակայն իր կողմից ներկայացրած գրության համաձայն`  «ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» ՍՊԸ-ն 2013թ. հունվարի 1-ից առ այսօր որևէ բանկի հետ չունի բանկային ավանդի պայմանագիր: Մեկ այլ` լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչությունում իրականացված ստուգման արդյունքների վերլուծությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի  2011թ. դեկտեմբերի 1-ի թիվ 954-Ա հրամանով հաստատված, տեսչության կողմից 2012թ. իրականացվելիք ստուգումների ծրագրով նախատեսված է եղել ստուգումներ իրականացնել թվով 97 լիցենզիաների պայմանների և պահանջների կատարման նկատմամբ, սակայն, ըստ նախարարության կողմից տրամադրված հաշվետվության, իրականացվել է թվով 83 լիցենզիաների ստուգում: Ընդ որում, 4 լիցենզիայի մասով 2012թ. ընդհանրապես ստուգում չի իրականացվել («Մինո» ՍՊԸ, «Ար-Ան-Ռուբ» ՍՊԸ, «Մեգա Գալ գրուպ» ՍՊԸ, «Գլիզնաձոր» ՍՊԸ), իսկ 10 լիցենզիայի մասով իրականացվել է ոչ սահմանված ժամկետներում: Ըստ ՎՊ-ի, տեսչությունը  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ՀՀ ֆինանսների նախարարի 2011թ. դեկտեմբերի 1-ի թիվ 954-Ա հրամանով հաստատված, տեսչության կողմից 2012 թվականին իրականացվելիք ստուգումների ծրագրով նախատեսված լիցենզիաների պայմանների և պահանջների կատարման նկատմամբ հսկողական գործառույթը լիարժեք չի իրականացրել: Ուշագրավ մանրամասներ են պարզվել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեuչությունում իրականացված ստուգման արդյունքների վերլուծությամբ: Հիշյալ տեսչության կողմից 2012թ. ստուգումներ են կատարվել «Աշտարակի բժշկական կենտրոն», «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Մալաթիա բժշկական կենտրոնում», «Աբովյանի բժշկական կենտրոն» և «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներում: Ստուգումները կատարվել են 2010-2011թթ. կատարված աշխատանքների առնչությամբ: Արդյունքում արձանագրվել են 52 մլն 179 800 դրամի խախտումներ, որից 18 մլն 770 600 դրամը փոխանցվել է ՀՀ պետական բյուջեի համապատասխան եկամուտների հաշվին, իսկ 33 մլն 409 200 դրամը «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Մալաթիա  բժշկական կենտրոնի» կողմից այդպես էլ չի փոխանցվել ՀՀ պետական բյուջե: ՀՀ առողջապահության նախարարը 08.04.2013 թ-ի թիվ ԴԴ/ՊԳ/3856-13 գրությամբ տեղեկացրել է, որ հաշվի առնելով համապատասխան որոշման պահանջները, խախտումների արդյունքում արձանագրված գումարները ենթակա չեն նվազեցման 2012թ. կատարված աշխատանքների ծավալներից, և կազմակերպությունների կողմից ընդհանուր եկամուտների շրջանակներում պետք է փոխանցվեն ՀՀ պետական բյուջեի համապատասխան եկամուտների հաշվին: Վերը նշված ընկերությունները, ՎՊ-ի հավաստմամբ, պարտավոր են ՀՀ պետական բյուջե վճարել նշված գումարները` համաձայն ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման: Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարը մեկ այլ` 04.11.2013 թ-ի թիվ ԴԴ/ՊԳ/ 12143-13 գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից 2013թ. կատարված աշխատանքների ծավալներից նվազեցումներ են կատարվել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 15 մլն 987 700 դրամի և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Մալաթիա բժշկական կենտրոնում» 16 մլն 637 200 դրամի չափերով: Ինչպես ընդգծել է ՎՊ-ն, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունն իրավունք չի ունեցել նվազեցումներ կատարելու, որովհետև հայտնաբերված անճշտությունները վերաբերվել են նախորդ տարիներին կատարված աշխատանքներին: ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման 2-րդ հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ նվազեցումները թույլատրվում են կիրառել միայն ընթացիկ տարում ներկայացված հաշվետվություններում հայտնաբերված անճշտությունների դեպքում: Վերը նշված ընկերությունները պարտավոր են եղել պետական բյուջե վճարել հայտնաբերված անճշտությունների արդյունքում Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից արձանագրված գումարները, ինչը չի արվել մինչ օրս:
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan