Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

ԱՄՆ-ը Ռուսաստանին կարող է ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի չստեղծվի իր ռազմավարական պլաններն ի չիք դարձնող երկրորդ բևեռ

Հայտնի օրինաչափություն է` ազդեցությունը ծնում է հակազդեցություն: Եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի այլ երկրների ղեկավարներին թվում էր, թե Ռուսաստանը, ի պատասխան իրենց կողմից հայտարարվող, կիրառվող ու գնալով սաստկացող պատժամիջոցների, ընդամենը դժգոհելու է, դատապարտելու, հանդես է գալու քաղաքական հայտարարություններով,  գործնականում ինչ-որ բան ձեռնարկելու պարագայում էլ այն լուրջ բնույթ չի ունենալու, ապա, կարծում ենք, նրանք արդեն հասկացել են, որ չարաչար սխալվում են: Հակամիջոցներ ձեռնարկելու ռուսական «զինանոցը» բավական մեծ է գրեթե բոլոր առումներով` թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական, և կարծում ենք զիջում է միայն քարոզչական առումով: Դա էլ սոսկ այն պատճառով, որ Ռուսաստանը տիրապետում է առաջատար, համաշխարհային ազդեցություն ունեցող սակավաթիվ լրատվամիջոցների: Խիստ հպանցիկ անդրադառնալով տնտեսական բաղադրիչներից մեկին, նշենք, որ իրավիճակի հետագա սրման պարագայում Եվրոպայի հետ հավանական «գազային պատերազմից» առավելապես տուժելու է հենց նույն Եվրոպան, իսկ Ռուսաստանը, հնարավոր է, չտուժի, այլ, նկատի ունենալով Չինաստանի հետ գնալով սերտացող համագործակցությունը, խոշոր հաշվով, նույնիսկ շահի: Եվրոպական հասարակությանը հանգստացնելու նպատակ ունեցող այն հրապարակումները, ոչ միայն արևմտյան, այլև Հայաստանում Արևմուտքի քաղաքական շահերն արտահայտող առանձին գործիչների հայտարարությունները, թե այդ դեպքում Եվրոպան իր գազը կստանա ԱՄՆ-ից, ինչպես շատ արագ պարզվեց, ընդամենը քարոզչական հնարք են: Այո, դա հնարավոր է, բայց դրա համար կպահանջվի առնվազն 2 տարի, քանի որ գազը Եվրոպա հասցնելու համար նույնիսկ ԱՄՆ-ը չունի համապատասխան ինֆրակառույցներ: Իսկ մինչ այդ ինչո՞վ է յոլա գնալու Եվրոպայի փափկասուն, բարեկեցիկ կյանքին ընտելացած ու սովոր հասարակությունը, ինչո՞վ են տաքանալու ձմռանը… Մանավա՛նդ, եթե նկատի ունենանք, որ կլիման ամբողջ աշխարհում այնպես է խառնվել իրար, որ Եվրոպայում թե առաջիկա, թե մյուս ձմռանը միանգամայն հնարավոր են սիբիրյան սառնամանիքներ: Դրա համար էլ Մերկելը, կարծում ենք, թեկուզ մասամբ հասկանալով իրավիճակի լրջությունը, աշխատում է իր հայտարարություններում հնարավորինս ավելի զուսպ լինել, թեև Գերմանիան, տեղի տալով ԱՄՆ-ի, իհարկե, ոչ բացահայտ ճնշմանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից չի կարող անմասն մնալ: Ընդ որում, միայն Մերկելը և միայն Գերմանիայում չէ, որ հասկանում են Ռուսաստանի դեմ կիրառվող ու նախատեսված պատժամիջոցների հետևանքները: ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները բումերանգի արդյունք են ունենալու: Դա հասկանում է նաև Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին: Ավելին. «Ռուսաստանի կողմից նավթի ու գազի մատակարարման դադարեցման դեպքում եվրոպական տնտեսությունների էական վնասներ կկրեն»,- անցյալ ամսվա վերջին հայտարարել է Արևմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր, բրիտանացի փորձագետ Գյունտեր Վալցենբախը: Ռուսաստանի ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը ժամանակին զգուշացրել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով կպատժի հենց իր արտադրողներին, նրանց ապրանքները կզրկվեն ռուսական շուկայից: Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ սկսված ու գնալով բորբոքվող այս հակամարտությունից, սակայն, ամենամեծ տուժողը լինելու է հենց ԱՄՆ-ը: Ռուսաստանի հետ համագործակցությունից դեպի սառը պատերազմ ուղեգիծն այդ երկրին ոչ մի լավ բան չի խոստանում: Բարաք Օբամային և, ընդհանրապես, ԱՄՆ-ի ղեկավարությանը պետք է պարզ լիներ, որ իրենք Ռուսաստանին, նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով ու հարաբերությունները սառեցնելով, այլընտրանք չեն թողնում, քան ամբողջությամբ դեպի Չինաստան շուռ գալը: Դատելով ամենից, մենք այժմ կարծես թե ականատեսն ենք հենց այդ գործընթացի, որի բարենպաստ նախադրյալներն առաջացել էին դեռ մինչև Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները: Դեռ մեկ տարի առաջ էր հայտարարվել, որ Չինաստանի նոր ղեկավար Սի Ցզինփինն իր արտասահմանյան շրջագայությունը սկսելու է Ռուսաստանից: Չինաստանի նոր ղեկավարը Ռուսաստանն ու Չինաստանը համարել էր կարևորագույն ռազմավարական գործընկերներ: Թերևս բավական է ասել միայն, որ 2012թ. արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 88 մլրդ դոլարի: Առաջիկայում, հավանաբար մինչև հունիս, Ռուսաստանի և Չինաստանի միջև կստորագրվի նավթագազային նոր պայմանագիր, որով կնախատեսվի նավթի ու գազի առավել մեծ ծավալների առաքում Չինաստան, առանց Եվրոպայի էլ, Ռուսաստանն իր էներգակիրները կկարողանա իրացնել: Բոլորն էլ գիտեն, որ չինական շուկան և այդ երկրի պահանջարկն ահռելի են: «Գազպրոմի» և չինական կողմի բանակցությունները  «Արևելյան երթուղով» տարեկան 38-60 մլրդ խմ գազի արտահանման համար 30 տարով համաձայնագիր կնքելու շուրջ են: Համեմատության համար նշենք, որ թեկուզ 38 մլրդ խմ-ն կազմում է 2013թ. Չինաստանում օգտագործված գազի մեկ չորրորդ մասը, դա ուղղակի ահռելի ծավալ է: Գազը Չինաստանին կվաճառվի հավանաբար մի փոքր նվազ գնով, քան Եվրոպային, բայց դրա փոխարեն Ռուսաստանը կշահի (ընդ որում, ոչ միայն տնտեսապես) Չինաստանի հետ ընդլայնվող ու նոր մակարդակի հասցվող համագործակցությունից: Համենայն դեպս, «Գազպրոմի» նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել է, որ Չինաստանին վաճառվող գազը չի կարող Եվրոպային վաճառվող գազից պակաս եկամտաբեր լինել: Ռուս-չինական համագործակցությունը միայն էներգետիկ ոլորտում չէ, որ ընդլայնվում է: Վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն` արդեն իսկ երկու երկրների նախագահների պայմանավորվածությունը կա ռազմական ոլորտում խոշոր գործարքի մասին: Չինաստանը Ռուսաստանից գնելու է Су-35 բազմաֆունկցիոնալ 24 կործանիչ և Լադա» նախագծի (թիվ 677) 4 հատ դիզելային-էլեկտրական սուզանավ: Ռուսական միայն ինքնաթիռների խմբաքանակը գնահատվել է 1.5 միլիարդ դոլար: Չինաստանի նոր նախագահ Սի Ցզինփինը օրեր առաջ Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է 24 հատ Су-35 բազմաֆունկցիոնալ կործանիչի գնման և «Լադաե նախագծի (թիվ 677) 4 հատ դիզելային-էլեկտրական սուզանավի կառուցման շուրջ: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: Առավել վաղ ռուսական ինքնաթիռների խմբաքանակը գնահատվել է 1.5 միլիարդ դոլար: Պայմանագրի համաձայն, սուզանավերից երկուսը կառուցվելու է Չինաստանում, երկուսը՝ Ռուսաստանում: Լուրջ համագործակցություն է նախատեսվում նաև քաղաքացիական ավիաշինության ոլորտում: Չինաստանը մտադիր է 100 հատ «Sukhoi Superjet» ինքնաթիռ գնել Ռուսաստանից: Ռուսական «Sukhoi» ընկերությունը կարող է խոշոր գործարք կնքել Չինաստանի հետ, որի շրջանակներում այդ երկիրը ձեռք կբերի 100 հատ «Sukhoi Superjet» քաղաքացիական ինքնաթիռ: Իրականանում է հենց այն, ինչից զգուշանում էին Արևմուտքի առավել հեռատես քաղաքական վերլուծաբանները և քաղաքական գործիչները: Դա չինական հզոր ու գնալով աճող տնտեսության միավորումն է ռուսական ռազմական կարողությունների, նոր տեխնոլոգիաների և գիտական մշակումների հետ: Սկսվում է ձևավորվել միանգամայն իրական երկրորդ բևեռ, որը լիարժեք հակակշիռ կարող է լինել ԱՄՆ-ի և Եվրոպայի համար` միասին վերցված: ԱՄՆ-ը դա թույլ չտալու համար հավանաբար կփորձի Ռուսաստանին մի քանի ճակատներով (Ուկրաինա, Սիրիա) ներքաշել պատերազմի մեջ: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan