Երևան, 24.Հունիս.2019,
--
:
--
,

Միաբևեռ աշխարհակարգի վերջնական տապալումը կանխելու համար ԱՄՆ-ը հավանաբար յուղ կլցնի ռուս-ուկրաինական հնարավոր կրակի վրա

Ուկրաինայում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Տնտեսությունը նույնպես զգում է կատարվածի բացասական հետևանքները: Անցած ամսվա վերջին, ինչպես տեղեկացրել է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը, Դոնեցկի մարզային խորհուրդն ու նրա ղեկավար Անդրեյ Շիշացկին դիմել են Ուկրաինայի Գերագույն Ռադային՝ խնդրելով օրենք ընդունել հանրաքվեի մասին, ինչպես նաև ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ` Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով, շտապ ընդունել «Տեղական հանրաքվեների մասին» օրենք Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ Ուկրաինայի վերջին իրադարձությունները հանգեցրել են քաղաքական իրավիճակի և քրեածին մթնոլորտի սրման, նոր իշխանությունների առանձին պոպուլիստական քայլերի հետևանքով առաջացել է սոցիալ-տնտեսական ճգնաժամ, ինչպես նաև տեղի բնակչության անհանգստությունը: Նշենք, որ դրանից մոտ երկու շաբաթ առաջ Դոնեցկ քաղաքում ռուսամետ ակտիվիստները հանրաքվե կազմակերպելու համար ստորագրահավաք են անցկացրել ՝ կոչ անելով Ղրիմի օրինակին հետևելով, անձամբ որոշել քաղաքի ու շրջանի ապագան: Խոսքը Դոնբասի կարգավիճակը որոշելու հանրաքվեի մասին է: Ցույցի մասնակիցների ձեռքներին եղել են Ռուսաստանի պետական դրոշներ, հնչել են ռուսամետ կարգախոսներ: Նրանք ջարդել են Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքի շենքի դուռը, իսկ շենքի վրա Ռուսաստանի դրոշն ամրացրել: Հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության փողոց դուրս եկած ցուցարարների հետ բախումների հետևանքով երկու հոգի զոհվել է, առնվազն 17-ը վիրավորվել: Ավելի վաղ ռուսամետ ցուցարարները գրոհել էին Օդեսայի և Դոնեցկի շրջանային ադմինիստրացիայի շենքերը, Դոնեցկում «Ոստիկանությունը ժողովրդի հետ է», «Ռուսաստան» գոչյուններով գրավել շրջխորհրդի շենքը: Ինքնին հասկանալի է, որ Կիևը երկար ժամանակ չի կարող հանդուրժել վերը նշված իրավիճակը: Այժմ Ուկրաինայի ժամանակավոր իշխանությունը խրված է բազմաթիվ հիմնախնդիրների մեջ ու փորձում է դրանք լուծել, այսինքն` հնարավորություն չունի ակտիվորեն միջամտելու Դոնեցկում, Օդեսայում և այլ քաղաքներում կատարվող իրադարձություններին: Մասնավորապես` ներքաղաքական լարված իրավիճակ է ստեղծվել «Աջ սեկտոր»-ի առաջնորդներից Ալեքսանդր Մուզիչկոյի սպանությունից հետո: Անկախության մայդանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, ինչպես հայտնի է, «Աջ սեկտոր» կազմակերպությունն արգելելու որոշում է ընդունել: Բացի այդ, Ուկրանիան դեռ չի ընտրել նախագահ, իսկ ժամանակավոր իշխանությունները հազիվ թե համարձակվեն իրենց ուսերին պատասխանատվության այդպիսի մեծ բեռ վերցնել: Սակայն ինչ-որ ժամանակից հետո այս և ներքին մյուս խնդիրները կլուծվեն և Կիևը հնարավորություն կունենա գործնականում և ակտիվորեն ճնշելու անկախանալուն կամ ՌԴ-ին միանալուն նպատակաուղղված շարժումները: Եվ ի՞նչ` դա առանց ցնցումների կանցնի, բախումների հետևանքով չե՞ն լինի մեծաթիվ զոհեր Դոնեցկում, Օդեսայում և այլուր բնակվող ռուսամետ, ռուսալեզու, ռուս բնակչության շրջանում: Ի վերջո, երբ զոհերի քանակը մեծ լինի, Ռուսաստանը Ուկրաինայի ազգությամբ ռուս բնակչությանը պաշտպանելու, զոհերի թվաքանակի հետագա աճը կանխելու համար իր զինուժի միջոցով չի՞ ձեռնարկի գործնական միջոցներ: Ռուս-ուկրաինական զինված բախումը կարող է ավելի հավանական լինել, եթե դրանում շահագրգռված լինի Արևմուտքը, այսինքն` Ռուսաստանին լրջորեն թուլացնելու նպատակով իրադարձությունների նման զարգացումը լինի արևմտյան ռազմավարների պլաններում: Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ը, այժմ իրենց և իրենց հեռագնա նպատակների իրականացման համար շատ մեծ վտանգ են տեսնում Ռուսաստանի և Չինաստանի գնալով խորացող մերձեցումից, և տրամաբանական է, որ Միացյալ Նահանգները եվրոպական որոշ երկրների հետ բոլոր հնարավոր քայլերը պետք է կատարի միաբևեռ աշխարհակարգի վերջնական տապալում թույլ չտալու համար: Ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանի, եթե Ռուսաստանը Ուկրաինայի արևելքում ներքաշվի զինված բախումների մեջ, ապա հետևանքները լավ չեն լինի: Իսկ Արևմուտքին դա ձեռնտո՞ւ է… «Իհարկե, կարծում եմ ԱՄՆ-ի համար այս պայմաններում, երբ Ռուսաստանը փորձում է ուժի կենտրոն, բևեռ դառնալ, ձեռնտու է, որ Ռուսաստանի սահմանների երկայնքով տեղի ունենան հակամարտություններ, եղբայրասպան պատերազմ, ու Ռուսաստանը ներքաշվի դրա մեջ,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:- Պատկերացրեք ռուսների և ուկրաինացիների` երկու եղբայրական, սլավոնական ժողովուրդների միջև ռազմական բախումը: Սա, ես կարծում եմ, հաշվարկների մի մասն է կազմում»: Արթուր Հովհաննիսյան
loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan