Երևան, 14.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Այսօր ունենք գիշատչորեն շահագործվող և ինտենսիվորեն դատարկվող հանքեր, էկոլոգիական տագնապալի իրավիճակ

Այո, նաև` ազգային կամ պետական հարստության յուրօրինակ թալան: Հենց այս իրողությունն էլ թելադրում է «Հայաստանում չկառուցե՞լ, թե կառուցել պղնձաձուլարան» հարցադրումը: Մեր հանրապետությունում արդյունահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերը տասնամյակներ շարունակ արտահանվում են արտերկիր: Խորհրդային տարիներին` Ռուսաստան, վերջին մոտ երկու տասնամյակի ընթացքում` Եվրոպա: Պետությունը և առավելապես մասնավոր ընկերություններն, իհարկե, շահույթ ստանում են, բայց հաստատապես ոչ այն, որ կարող էին ստանալ, եթե թեկուզ միայն պղնձի խտանյութը վերամշակվեր այստեղ և հնարավորություն ստեղծվեր դրանից վերջնական արտադրանք ստանալու: Երկար տարիներ շարունակվող սխալ քաղաքականության հետևանքով այսօր ունենք  գիշատչորեն շահագործվող և ինտենսիվորեն դատարկվող հանքեր, էկոլոգիական անմխիթար, ավելին` տագնապալի իրավիճակ, ազգային հարստության յուրօրինակ թալան, քանի որ պղնձի խտանյութի հետ արտերկիր են արտահանվում և Արևմուտքի կապիտալիստների սեփականությունը դառնում նշված խտանյութում բնականորեն առկա հազվագյուտ և թանկարժեք մի շարք մետաղներ: Ի վերջո, ՀՀ պետական բյուջեն զրկվում է այն հսկայական ֆինանսական միջոցներից, որոնք կարող էր ստանալ: Մեր երկրում պղնձի խտանյութի վերամշակման հնարավորության և վերոնշյալ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի հետ: - Ի՞նչ կարծիքներ կան Հայաստանում պղնձի խտանյութի վերամշակման հնարավորության վերաբերյալ: - Ըստ Երևանի «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն պարոն Գ.Կարապետյանի, «Բոլոր հաշվարկներն ու անալիզները ցույց են տվել, որ պղնձի խտանյութի վերամշակումը Հայաստանում գործնականում անհնար է»: Այս տեսակետը, որը պարոն Կարապետյանն արտահայտել է «Գոլոս Արմենիի» թերթի 27.09. 2012թ. համարում, հակասում է մեր հանրապետության նախագահի տեսակետին` արտահայտված Երկրապահների միության ս.թ. փետրվարի 15-ին կայացած համագումարում։ - Նախագահի ելույթը հիշում ենք, իսկ պարոն Կարապետյանը հիմնավորե՞լ է իր տեսակետը: - Ոչ թե հիմնավորել, այլ անհաջող կերպով փորձել է հիմնավորել իրականությանը չհամապատասխանող փաստարկներով։ Դրանցից մեկն այն է, որ «Հայաստանում չկա պղնձի պահանջվող քանակի խտանյութ»։ Համեմատության համար բերվել են Լեհաստանի տվյալները, որտեղ, իբր թե «պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան արտադրում է 500 հազար տոննա պղինձ, այն պարագայում, երբ Հայաստանում տարեկան արտադրվող պղնձի քանակը հազիվհազ կազմում է 40-45 հազ. տ»։ Այս ընդամենը մեկ նախադասության մեջ պարոն Կարապետյանը թույլ է տվել երկու կոպիտ սխալ. առաջինն այն է, որ Լեհաստանն ընդհանրապես չունի պղնձամոլիբդենային կազմավորման հանքավայր, առավել ևս` այնպիսին, որից հնարավոր լինի տարեկան արտադրել 500 հազար տոննա պղինձ (նշենք նաև, որ աշխարհում այդպիսի խոշոր և հարուստ պղնձամոլիբդենային կազմավորման հանքավայր գոյություն չունի ընդհանրապես): Երկրորդ սխալը կամ իրականությանը չհամապատասխանող փաստն այն է, որ կրկնակի անգամ փոքրացված է ներկայացրել Հայաստանում թողարկվող պղնձի խտանյութի զանգվածը։ - Ուզում եք ասել, որ Հայաստանում կա՞ն պղնձի խտանյութի վերամշակման և վերջնական արտադրանքներ ստանալու հնարավորություններ: - 2015 թվականից Հայաստանում թողարկվելու են 319 900 տոննա պղնձի 28 և 26 տոկոս պարունակության խտանյութեր, որոնցում պղնձի զանգվածը կազմելու է 89 250 տոննա, իսկ 2028 թվականից՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական կարողությունը մեծացվելու է երեք անգամ: Այդ պարագայում Հայաստանում արտադրվելու է 442 760 տոննա պղնձի խտանյութ` 123 650 տոննա պղնձի պարունակությամբ։ Ավելին. Թեղուտի հանքավայրի արտադրական կարողությունը եռապատկելու ժամանակահատվածում Կապանի, Շամլուղի և Ալավերդու պղնձի հանքավայրերի շահագործման աշխատանքները նույնիսկ կարող են դադարեցվել։ Այնպես որ, ՀՀ նախագահի հայտարարած տվյալները համապատասխանում են իրականությանը, իսկ պարոն Կարապետյանի ներկայացրած տվյալները իրականությունից շատ հեռու են ու շատ հնացած։ Շատ ցավալի է, որ հիշյալ գործարանի տնօրենը կտրականապես դեմ է Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու գործին. Պարոն Կարապետյանն ասել է՝ «Նման ծավալների պայմանում պղնձի խտանյութի վերամշակումը դառնում է աննպատակ։ Հնարավոր է, որ այդ ծավալները՝ Թեղուտի հանքավայրի գործարկման հետ կապված, աճեն, բայց, միևնույն է, անհրաժեշտ մասշտաբներին հասնել չի հաջողվի»։ Ինչ ասել է «անհրաժեշտ մասշտաբներին հասնել...»: Եթե պարոն Կարապետյանը նկատի ունի տարեկան 500 հազար տոննա պղինձ մետաղի թողարկումը, ապա դարձյալ սխալվում է։ Դրա թեկուզ կեսի կեսն էլ անհրաժեշտ մասշտաբ է, և Հայաստանում խտանյութի վերամշակումն ու մետաղի տեսքով պղնձի ստացումը տնտեսական առումով իմաստավորված է: Կարծում եմ, նա պետք է հիշի, որ Ալավերդու պղնձաձուլարանի նախագծային արտադրական կարողությունը 45 հազար տոննա էր, որին երբևիցե չհաջողվեց հասնել, բայց, միևնույն է, Ալավերդու կոմբինատն աշխատում էր օգուտով, իսկ մեր հանրապետության օգուտն էլ լինում էր շատ ավելին՝ պղնձալարերով ապահովված էին Երևանի մալուխների գործարանը և էլի շատ ձեռնարկություններ, որոնք այժմ շարքից դուրս են եկել պղնձալարեր չունենալու պատճառով, մի քանի հազար բանվոր-ծառայողներ գործազուրկ են դարձել։ Գիտե՞ր, արդյոք, պարոն Կարապետյանը (չգիտենալ չէր կարող), որ իր այդ հայտարարության պահին (դրանից շատ առաջ և հետո էլ) Ալավերդու նախկին պղնձաձուլարանի շենքի հենքի վրա շահույթով գործում է սև պղնձի մետալուրգիական գործարանը` տարեկան ընդամենը 8 հազար տոննա արտադրական կարողությամբ: Հիմա ի՞նչ` եթե մենք չենք կարող ապահովել տարեկան 500 հազար տոննա պղնձի արտադրություն, չանե՞նք ոչինչ, չթողարկե՞նք այն 100 հազար տոննան, որի մասին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահը։ Պե՛տք է անենք, պե՛տք է արտադրենք մաքուր պղինձ և դրա հետ էլ շատ այլ մետաղներ ու ոչ մետաղական օգտակար տարրեր: Մասնավորապես` պղնձին, կապարին, ցինկին, մոլիբդենին, ոսկուն, արծաթին, երկաթին հարակից, դրանց հետ տարածված շատ կարևոր ու շատ արժեքավոր այնպիսի տարրեր, ինչպիսիք են ռենիումը, սելենը, տելլուրը, կադմիումը, բիսմուտը, գալիումը, գերմանիումը, թալիումը, բերիլիումը, ինդիումը, կոբալտը, քրոմը, նիկելը, տիտանը, սկանդիումը, վանադիումը, նիոբիումը, ցերիումը, լանթանը, իտրիումը, նեոդիմը և մյուս հողատարրերն ու մի շարք այլ հազվագյուտ տարրեր։ - Իսկ ի՞նչ անել որպես պղնձի խտանյութի վերամշակման հարակից արդյունք ստացվող ծծմբական թթուն, որի մասին նշել է պարոն Կարապետյանը, որտե՞ղ պահել այդ խիստ վտանգավոր քիմիական նյութը, չէ՞ որ աբխազական երկաթուղու չաշխատելու պատճառով այժմ դեռ չենք կարող արտահանել Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ, իսկ Հայաստանում դրա պահանջարկը շատ քիչ է: - Պարոն Կարապետյանի վատատեսությանը չափուսահման չկա։ Նա հիշյալ թերթի թղթակցին ասել է նաև՝ «Իսկ եթե նույնիսկ հանքաքարի պաշարները գերազանցեն սպասվող ցուցանիշները, կարող է առաջանալ երկրորդ, ոչ պակաս արդիական հարցը. ի՞նչ անել ծծմբական թթուն, որը թողարկվելու է հսկայական քանակներով պղնձի արտադրության հետ կապված։ Խոսքը հազարավոր տոննաների մասին է, որոնք ճանապարհների շրջափակման հետևանքով այլ երկրներ փոխադրելը հնարավոր չէ»։ Ասածին ի հավելումն, պարոն Կարապետյանը նշել է նաև այն մասին, որ «ՀՀ կառավարությունը փորձել է ներգրավել արտասահմանյան մասնագետների, որպեսզի մշակվի տեխնոլոգիա, որը կարող է թույլատրել պղնձի խտանյութի վերամշակումը կատարել առանց ծծմբական թթվի ստացման։ Ցավոք, դեռևս բոլոր ջանքերն ապարդյուն են, և անհայտ է՝ կհաջողվի՞ արդյոք գտնել լավագույն տարբերակը»։ Այո, անհերքելի փաստ է, որ եթե Հայաստանում պղնձի խտանյութի վերամշակման գործարանը կառուցվի նախահեղափոխական մակարդակով կամ տեխնոլոգիայով, որպես հարակից արդյունք ստիպված կլինի արտադրել հազարավոր տոննաներով (312 000-ից մինչև 431 700 տոննա) ծծմբական թթու։ Բայց այն, որ «չի գտնվել պղնձի խտանյութերի վերամշակման տեխնոլոգիա առանց ծծմբական թթվի արտադրության», պարոն Կարապետյանն այստեղ արդեն շատ-շատ է սխալվում. այդպիսի տեխնոլոգիա գտնված է մեր հայրենական գիտնականների կողմից, և այն էլ` սրանից ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Մեզ մնում է արտադրությունում ներդնել ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի կողմից մշակված այդ տեխնոլոգիան, որի հանդեպ շահագրգիռ հետաքրքրություն են դրսևորում ԱՄՆ-ը և Ռուսաստանը, իսկ մեր որոշ գործարարներ և ոլորտի պատասխանատուներ մնում են դրան անտեղյակ ու անհաղորդ։ - Ի՞նչ հնարավորություններ է ընձեռնում ձեր հիշատակած տեխնոլոգիան: - ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի կողմից մշակված այդ տեխնոլոգիան թույլ է տալիս պղնձի խտանյութի վերամշակման գործընթացում կորզել ոչ միայն պղինձ մետաղը, այլև խտանյութում առկա պղնձի խալկոպիրիտ և խտանյութ անցած ծծմբի հրաքար պիրիտ հանքանյութի հետ հարակից տարածված մի շարք այլ տարրեր՝ ոսկի, արծաթ, սելեն, տելլուր, բիսմուտ և այլն, ինչպես նաև ծծումբ՝ ծծումբ տարրի և ծծմբական նատրիումի տեսքով, խուսափելով ծծմբական թթվի արտադրությունից։ Նշենք, որ ծծմբական նատրիումը կարող է կիրառվել տեղում՝ ֆլոտացիոն եղանակով հանքահարստացման գործընթացներում, որի համար ծծմբական նատրիումն այժմ ներկրվում է դրսից, հազարավոր կիլոմետրեր հեռվից։ Ընդգծեմ, որ Հայաստանում պղնձաձուլարանը (մետալուրգիական գործարանը) պետք է կառուցվի ոչ թե մոտ 100-ամյա վաղեմության տեխնոլոգիաներով, այլ ժամանակակից ու գերժամանակակից՝ օգտագործելով ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի մշակումները։ Դրանք միաժամանակ պետք է լինեն էկոլոգիապես անվտանգ, այսինքն` տարբեր տարրերով շրջակա միջավայրի աղտոտման ցուցանիշները չպետք է գերազանցեն սահմանային թույլատրելի խտությունները: - Ի՞նչ լրացուցիչ փաստարկներ կարող եք ներկայացնել Հայաստանում մետալուրգիական գործարանների կառուցման օգտին: - Մեզ պետք են մետալուրգիական գործարանները։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող հարստանալ առանց արդյունաբերության զարգացման։ Մեր երկրի ամբողջ բնակչությունը լուրջ աշխատանք, այն էլ բարձր վարձատրվող աշխատանք ունենալ չի կարող առանց արդյունաբերական ձեռնարկությունների, իսկ արդյունաբերության զարգացումն էլ չի կարող տեղի ունենալ առանց մետաղների և մետաղարտադրանքների։ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ են ինչպես գունավոր, այնպես էլ սև մետաղների արտադրության մետալուրգիական գործարաններ, որտեղ հիմնական՝ պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ և երկաթ մետաղներից բացի, կարող են կորզվել դրանց հետ հարակից տարածված շատուշատ բաղադրիչներ, որոնք քիչ առաջ արդեն թվարկեցի։ Հիշենք, որ նշված հարակից բաղադրիչներից մի քանիսը՝ սելենը, տելլուրը, բերիլիումը, ոսկին, արծաթը, տանտալը, ինդիումը, գալիումը, գերմանիումը, սկանդիումը (օքսիդը), ինչպես նաև հիմնական մետաղը`պղինձը, օգտագործվում են էլեկտրոնիկայի, այդ թվում նաև միկրոէլեկտրոնիկայի՝ քիչ նյութատար, շատ աշխատատար, աշխատավորների բարձր որակավորում պահանջող, էկոլոգիապես անհամեմատ մաքուր և մեծամեծ շահույթներ ապահովող արդյունաբերության մեջ, այն արդյունաբերության, որի հենքի վրա ստեղծվել է Հայաստանի Աբովյան քաղաքը, և որի բնակչության մեծ մասն այժմ անգործության է մատնված։ Սրանից երկու տարի առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում ինքնաթիռի մասերի արտադրության կազմակերպման, իսկ Բելառուսի Հանրապետության հետ էլ՝ գյուղատնտեսական տրակտորների արտադրության գծով։ Նշենք, որ ինչպես ինքնաթիռների մասերի արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական տրակտորների արտադրության համար պետք է կառուցվեն գործարաններ: Դրանք, մեր կարծիքով, պետք է կառուցվեն հեռահար նպատակներով, որպեսզի, ինքնաթիռների մասերի արտադրությանը զուգահեռ կամ որոշ ժամանակ անց, մեր սեփական կարիքների համար արտադրվեն ինքնաթիռներ (թեկուզ փոքրերը) և ուղղաթիռներ, իսկ գյուղատնտեսական տրակտորների արտադրությունը կազմակերպվի նաև այլ երկրների պահանջները բավարարելու, հետագայում նաև տանկերի, զրահամեքենաների և այլ զինատեսակների արտադրության հնարավորություն նախատեսելով (պետք է հաշվի առնել, թե ինչպիսի ոխերիմ բարեկամներով ենք շրջապատված)։ Նկատի ունենանք, որ ինքնաթիռների թեկուզ միայն մասերի և գյուղատնտեսական տրակտորների արտադրության համար անհրաժեշտ է լինելու ունենալ տարեկան մի քանի միլիոն տոննա սև և գունավոր մետաղներ ու մետաղարտադրանքներ։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ դրանց ներկրումը դրսից՝ հազարավոր կիլոմետրեր հեռվից, ձեռնտու չի լինելու։ Մենք ունենք բավական մեծաքանակ հումք` սև և գունավոր մետաղների ու մետաղարտադրանքների ստացման համար։ Ուրեմն, եզրակացությունը մեկն է` մետաղներն ու մետաղարտադրանքները պետք է ստացվեն տեղում` Հայաստանի Հանրապետությունում, որի համար էլ պետք է կառուցվեն մետալուրգիական գործարաններ։ Մետալուրգիական գործարանների կառուցումը կունենա նաև խոշոր ռազմական ու ռազմավարական նշանակություն: Մասնավորապես` կվերագործարկվեն ու կզարգանան հարակից արդյունաբերությունները, կստեղծվեն հարյուր հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր, կհարստանան մեր հանրապետությունն ու մեր ժողովուրդը, կդադարի արտագաղթը, կբարձրանա հանրապետության ռազմական հզորությունը, որով էլ մեր հանրապետությունը կդառնա առավել անվտանգ։ Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan