Ереван, 18.Ноябрь.2018,
--
:
--
,

Հայ-ֆրանսիական վիրտուալ ցուցահանդես կանցկացվի` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին

Այս տարի լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, և բոլոր մասնակից երկրներն այս կամ այն կերպ պատրաստվում են հիշատակել այն: Հայաստանի «Ազգային արխիվ»-ը ևս միջոցառումների շարք է նախատեսել այս առիթով: «Մենք ներկայումս Ֆրանսիայի հետ համատեղ վիրտուալ ցուցահանդես ենք պատրաստում, որտեղ կլինեն նյութեր թե´հայկական, թե´ֆրանսիական արխիվներից»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ազգային արխիվ»-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` հավելելով, որ պատերազմի տարիներին ֆրանսիական բանակի կազմում է եղել «Արևելյան լեգեոն»-ը, որն իրականում հայկական էր, սակայն այդ անունը չէին տալիս` թուրքերի ուշադրությունը չգրավելու համար. «Լեգեոնը Թուրքիայի դեմ Պաղեստինում մղվող մարտերին է մասնակցել, ինչպես նաև Կիլիկիայի պաշտպանությանը»: Բանախոսի տեղեկացմամբ՝ մինչև ապրիլ պատրաստ կլինի ցուցահանդեսի օնլայն տարբերակը և կտեղադրվի տարբեր կայքերում: «Ռուսաստանում ևս Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված մեծ ցուցահանդես է բացվելու, որի մի մասն արտացոլելու է կովկասյան ռազմաճակատը, որտեղ հայկական ռազմական միավորումներն էլ էին կռվում»,- նշեց նա` հավելելով, որ նաև ժողովածու են պատրաստում, որը կոչվելու է «Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին»: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումներին` Ա. Վիրաբյանը նշեց, որ արդեն 3 ժողովածու է լույս տեսել «Հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում» խորագրով. «Դրանք արդեն թարգմանվել են անգլերեն, և մինչ 2015թ. նախատեսվում է ևս մի քանի լեզուներով թարգմանել»,- ասաց նա` ընդգծելով, որ շատ ուշացած, բայց փորձ է արվելու ստեղծել Հայոց ցեղասպանության անունների շտեմարան. «Եթե 1920-30-ականներին անեինք, շատ մեծ տվյալներ կունենայինք, սակայն արդեն բավականին ուշացել ենք և միայն գրառված անուններն են, որ կարող ենք նշել»: Ա. Վիրաբյանը նաև ընդգծեց, որ ոչ թե պետք է տարեդարձից-տարեդարձ, տարելիցից-տարելից հիշել նման նշանակալի թվերը, այլ ամեն օր է պետք քայլեր անել այդ ուղղությամբ:
loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan