Երևան, 20.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության լույսն ու ստվերը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկիրը բավական մեծ տնտեսական հնարավորություններ է ստանալու: Այլ խնդիր է, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարությունն ինչպես կօգտվեն այդ հնարավորություններից, եթե, իհարկե, գործադիր իշխանության այսօրվա ղեկավարներն, ասենք, կես տարի հետո էլ իրենց ներկայիս պաշտոններում լինեն: Այն, որ Հայաստանի տնտեսական ներքին հնարավորությունները մինչ այժմ էլ ոչ արդյունավետ կամ ավելի ճիշտ շատ վատ են օգտագործվել, գաղտնիք չէ: Օրինակ, Հայաստանից մինչև հիմա կաշին արտահանվում է տարեկան` մինչև 4000 տոննա, դրա մեծ մասը Թուրքիա է տարվում, այնտեղ այդ կաշին վերամշակել, արտադրել են կոշիկ, որը մենք հետո, ինչպես չինական կոշիկները, գնել ենք: Ի՞նչն էր խանգարում, որ մենք այդ կաշին կամ գոնե դրա մի մասը Հայաստանում վերամշակեինք, եթե մեր երկրում տարեկան, ասենք, 8 մլն զույգ կոշիկ է իրացվում, դրա գոնե մոտ կեսը արտադրեինք այստեղ: Առաջիկայում, երբ մեր առջև լայնորեն բացվելու են ՄՄ անդամ երկրների շուկաները, կոշիկի արտադրության ավանդույթներ ունեցող մեր երկրում այդ արտադրության վերականգնումը, խորհրդային տարիների ցուցանիշներին հասնելը կամ անցնելը դառնում են արդիական խնդիր, քանի որ, ամեն ինչից զատ, ապահովելու են նոր աշխատատեղեր ու զսպելու են արտագաղթը: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն դեմ արտահայտվողներն ասում են, որ մենք անորակ արտադրանք ենք արտադրում, ՄՄ տարածքում փոխադարձաբար ընդունելի են այդ անորակ արտադրանքները, մինչդեռ անհրաժեշտ է, որ Հայաստան ներկրենք եվրոպական տեխնոլոգիաներ, որակյալ արտադրանք արտադրենք, արտահանենք Եվրոպա, միաժամանակ մենք էլ օգտվենք դրանից, Հայաստանում որակյալ ապրանքներ լինեն: Իհարկե, եթե այդպես լիներ, լավ կլիներ, բայց մեզ ո՞վ կտա այդ տեխնոլոգիաները: Որևէ եվրոպական երկիր իր բարձր տեխնոլոգիաներն ի՞նչու պետք է տա Հայաստանին, կամ` ի՞նչու մինչև հիմա չեն տվել: Օրինակ, Թուրքիայում «Բեկո» ֆիրման, գերմանական, իտալական և այլ երկրների մի շարք ֆիրմաներ կազմակերպել են էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների արտադրություն: Թուրքիայում, այլ երկրներում ոչ միայն տնտեսական շահեր հետապնդելով, այլև, հավանաբար, քաղաքական առևտրի արդյունքում կազմակերպել են այդպիսի արտադրություններ, բայց Հայաստանում ոչ մի եվրոպական երկիր առ այսօր չի արել նման ներդրում: Ճիշտ է, կար այն միտումը, որ որոշ երկրներ իրենց առանձին արտադրություններ դրսում են կազմակերպում և, շնորհիվ դրսի աշխատուժի էժանության, ավելի էժան ապրանք ստանում: Սակայն այդ դեպքում իրենք իրենց տեղի աշխատաշուկան են փոքրացնում, մինչդեռ խնդիր ունեն իրենց երկրում կանխելու սոցիալական լարվածությունը և ցնցումները: Գործազրկության ցուցանիշի 6-7 տոկոսն է նորմալ համարվում, բայց եվրոպական երկրներ կան, որտեղ այդ ցուցանիշը գերազանցվում է, օրինակ, Իսպանիայում 18 տոկոս է, այլ երկրներում` ավելի շատ: Այսօր Եվրամիության որոշ երկրներ, այդ թվում` Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը հայտնվել են տնտեսապես ոչ բարվոք վիճակում` այն առումով, որ նրանց համախառն ներքին արդյունքում ձևավորված եկամուտներն ավելի քիչ են, քան ծախսերը, և նրանք բյուջեի դեֆիցիտի հաշվին են փորձում իրականացնել իրենց ծախսային հոդվածները: Արդյունքում ստացվում է, որ մեծ պարտքեր են կուտակում, ինչն այսօր եվրոպական երկրների հիմնական բացն է, նրանց լուրջ հիմնախնդիրը: Ասել, թե նրանք այսօր կցանկանան իրենց բարձր տեխնոլոգիաները ներդնել Հայաստանում կամ այլ երկրներում, և ստանալ պատրաստի արտադրանք, ևս իրատեսական չէ: Այդ միտումն այսօր էլ պահպանվում է: Համենայն դեպս, մենք չտեսանք, որ եվրոպական որևէ ֆիրմա, ասենք, «Ֆիլիպսը», «Նոկիան», «Ալկատելը», ավտոմեքենայի, կենցաղային տեխնիկայի կամ էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող որևէ ընկերություն գար այստեղ, արտադրություն կազմակերպեր: Հիշենք, թեկուզ, պղնձի խտանյութի հետ կապված օրինակը: Եվրոպայում ավելի շահագրգռված են, որ մենք պղնձի խտանյութ արտահանենք, որովհետև այդ խտանյութի վերամշակումից լրացուցիչ աշխատատեղեր են ունենում և, բացի այդ, կորզման գործընթացում հավելյալ ստանում են այլ թանկարժեք մետաղներ: Հենց այս առումով են նախընտրում ոչ թե բարձր հարստացվածության խտանյութ կամ պատրաստի արտադրանք, այլ ցածր հարստացվածության խտանյութ: Ըստ Հրանտ Բագրատյանի, մենք ազատ, համապարփակ  առևտրի գոտի մտնելու պարագայում կարող էինք Եվրամիությունից տարեկան 143 միլիոն եվրոյի օգուտ ստանալ: Միգուցե ստանայինք, սակայն միայն Ռուսաստանից միայն բանկային համակարգով և ֆիզիկական անձանց միջոցով Հայաստան փոխանցվող անհատական տրանսֆերտները, փորձագիտական գնահատականներով, մոտ 3 մլրդ դոլարի են հասնում: Կասկածից դուրս է, որ ՄՄ-ին անդամակցելուց հրաժարվելու պարագայում մեր հայրենակիցների կողմից փոխանցվող այդ գումարներն էապես կրճատվելու էին, մինչդեռ առաջիկայում սպասվում է տրանսֆերտների լուրջ աճ: Համեմատությունը թողնենք ընթերցողներին: ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը, սակայն, լավատեսական սպասումներից բացի, առաջացնում է նաև մի շարք մտահոգություններ, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Արթուր Հովհաննիսյան
loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan