Երևան, 15.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Միտումնավոր անգործությո՞ւն, որ դժգոհություն առաջանա ՄՄ-ին Հայաստանի անդամակցության նկատմամբ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմանը շատ քիչ ժամանակ է մնացել: ՄՄ-ին անդամակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից տարբեր նախարարություններում, գերատեսչություններում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղված են նախապատրաստական աշխատանքներով ու բանակցություններով: Արդյունքները կերևան մոտ ապագայում: Իսկ ի՞նչ մտահոգություններ և ակնկալություններ կան… Մենք առայժմ կանդրադառնանք միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մասնավորապես այն հարցին, թե ինչ կտա մեզ ՄՄ-ին անդամակցելը: Կառավարության մամուլի կենտրոնում երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանը կարևորելով ապրանքների ներկրման համեմատ արտահանման դերն ու դրա աճը, կարողացավ միայն մեկ օրինակ բերել հիշյալ ոլորտում արտահանման ծավալների աճի: «Մեկ օրինակ բերեմ,- ասաց նա:- Մեր ձկնաբուծությունն արտադրում է շուրջ 11 000 տոննա ձուկ, 11 000 տոննան իրացվում է մեր երկրում և Ռուսաստանի Դաշնությունում: Մեր գյուղատնտեսության զարգացման ռազմավարության պլանով նախատեսվում է այդ թիվը հասցնել մինչև 25 000 տոննայի: Մենք, ընդհանրապես, հնարավորություն ունենք այդ թիվը հասցնել 70 000 տոննայի, և այդքան ձկան, ձկնամթերքի իրացումը մենք անպայման կիրականացնենք Ռուսաստանի Դաշնության և Մաքսային միության անդամ մյուս երկրների հետ: 70 000 տոննա ձկան իրացումը Ռուսաստանի Դաշնության մեծ քաղաքների, առավել ևս` Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի համար ընդամենը 1 ամսվա իրացման արտադրանք է հանդիսանում»: Շատ լավ, իսկ ինչպե՞ս է նախատեսվում ձկան արտադրությունն ավելի քան կրկնապատկել` 11 000 տոննայից հասցնելով 25 000 տոննայի, և նույնիսկ խոսել այն 70 000 տոննայի հասցնելու մասին: Չէ՞ որ Արարատյան դաշտում ընդերքի ջրային պաշարները սպառվում են, ջրի ճնշումն ընկել է, ձկնաբուծարանների մի մասը փակվել ու փակվում է: Պարզվում է, ամբողջ հույսը Սևանա լճի վրա է… Այո, կառավարությունը որոշել է այնտեղ ցանցավանդակներում արհեստական կերով սնվող իշխանի արտադրությունը մասնավոր ընկերության միջոցով հասցնել 50 000 տոննայի` անտեսելով, որ բնական կերի համեմատ պրոտեիններով հարուստ և կերային ավելի բարձր գործակից ունեցող 50 000 տոննա արհեստական կերի օգտագործման պարագայում լիճն աղտոտվելու է ազոտով ու ֆոսֆորով: Իշխանն արտադրվելու է ոչ այնքան արհեստական կերի և նշված արտադրության կազմակերպման համար կատարվելիք այլ ներդրումների, որքան ձկան համար այնքան անհրաժեշտ թթվածին պարունակող Սևանա լճի ջրի հաշվին, որի օգտագործման դիմաց մասնավոր ընկերությունը չնչին գումար է վճարելու: Հիշյալ գործարքից փաստորեն շահելու է այդ ընկերությունը (հնարավոր է նաև` կառավարությունից ոմանք), իսկ մեր ժողովուրդը թեև բյուջե փոխանցվելիք հարկերից մի փոքր օգուտ է ստանալու, խորքում, մեծ հաշվով, տուժելու է: Սա մի թեմա է, որին առաջիկայում հանգամանորեն դեռ կանդրադառնանք: Ձկից բացի, Հայաստանից էլ ի՞նչ է հնարավոր արտահանել ՄՄ երկրներ կամ, ավելի ճիշտ, ավելացնել արտահանման ծավալները: Պարզ է, մրգեր, պտուղ-բանջարեղեններ, հնարավոր է, նաև ծաղիկներ: Ընդ որում, արտահանման ծավալների աճը պայմանավորվելու է ոչ թե դրանց մաքսատուրքի նվազմամբ (այժմ էլ դրանց արտահանման նկատմամբ զրոյական մաքսատուրք է), այլ Վերին Լարսով անցման դյուրինացմամբ, թղթարարության նվազմամբ և, ինչպես սպասվում է, բյուրոկրատական քաշքշուկի վերացմամբ: Այժմ դեռ դժվար է կանխատեսել` դրանց շնորհիվ արտահանման ծավալների էական աճ կլինի՞, թե ոչ: Ենթադրենք, թե կլինի: Բայց այդ դեպքում մենք արդյոք կունենա՞նք այնքան միրգ ու պտուղ-բանջարեղեն, որ դրանք հարյուրավոր կամ հազարավոր տոննաներով ՄՄ անդամ երկրներ արտահանելուց պարագայում մարդուն կենսականորեն անհրաժեշտ բնության այդ բարիքների գները մեր ներքին շուկայում չթռնեն: Թե՞ գների բարձրացման հետևանքով ավելի շատ հայ ընտանիքներ ստիպված կլինեն սեզոնի ընթացքում, օրինակ, ծիրանը, դեղձը, կեռասը, սալորը գնել համը չմոռանալու համար, իսկ ձմռանը կիսասոված ապրել, որովհետև կարտոֆիլի գինը կարող է, ասենք կրկնապատկվել` հասնելով 400-500 դրամի: «Մենք գյուղատնտեսական մթերքների այն մասը, որի ավելցուկ ունենք, անպայման պետք է արտահանենք այլ երկրներ»,- ասաց Գրիշա Բաղիյանը: Այո, համաձայն ենք, եթե ավելցուկ ունենք, արտահանենք, բայց փորձը, ցավոք, ցույց է տվել, որ դրանք մինչ այժմ արտահանվել է նաև ավելցուկ չունենալու պարագայում (պետական այդ ո՞ր մարմինն է տեր կանգնել ժողովրդի կամ սպառողի շահերին), քանի որ արտահանողները դրանից լուրջ շահույթներ են ունեցել: «Խնդիր ենք դրել, որ մինչև 2020 թվականը մեր բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ավելացնենք»,- տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարի տեղակալը: Իհարկե, դրանով կարելի է մխիթարվել, եթե պարոն Բաղիյանի ասածն իրականություն դառնա, և գյուղմթերքների արտադրության ավելացումն էլ ոչ թե մի քանի տոկոս լինի, այլ էական: Ընդգծենք, որ գյուղատնտեսական մթերքների արտադրության ավելացումը կարևոր է ոչ միայն արտահանման համար համապատասխան միջոցներ ունենալու և ներքին շուկայում դրանց գների բարձրացում թույլ չտալու համար: Դրանցից որոշների (օրինակ, անասնամսի և թռչնամսի, կարագի, ճակնդեղի) արտադրության կտրուկ ավելացումն անհրաժեշտ է ոչ թե արտահանման առումով, այլ երրորդ երկներից ներկրվող կարագի, շաքարավազի ու դրա հումքի, սառեցված մսի և հավի նկատմամբ կիրառվելիք բարձր մաքսատուրքերի հետևանքով հիշյալ ապրանքների գների բարձրացում թույլ չտալու համար: Թե մաքսատուրքերի նվազեցման առումով ինչ արդյունքների կհասնի Հայաստանը, առայժմ անորոշ է, բանակցությունները դեռ շարունակվում են: Նկատի ունենանք նաև, որ երրորդ երկրներից այդ մթերքների և գյուղատնտեսական արտադրանքների ներկրումը չի կարող փոխարինվել Մաքսային միության անդամ երկրներից դրանք ներկրելով, քանի որ այնտեղ դրանք էժան չեն: Նկատի ունենալով վերը շարադրվածը, բնականաբար, հարց է առաջանում, թե ի՞նչ է արվում հիշյալ և այլ մթերքների արտադրությունն ավելացնելու ուղղությամբ, ինչ-որ բան պե՞տք է արդեն նկատելի լիներ, չէ՞ որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցելու քաղաքական որոշումը դեռ անցյալ տարվա սեպտեմբերին է կայացվել: Ցավոք, ոռոգման ջրի սակագինը շարունակում է մնալ չարդարացված կերպով բարձր, գյուղտեխնիկայի վառելիքը` թանկ, գյուղատնտեսական վարկերն իրենց դեռ բարձր տոկոսադրույքների պատճառով շարունակում են խեղդել գյուղատնտեսներին, ու դեռ ոչ մի խոսք չկա ոռոգման ջրի սակագնի, վարկերի տոկոսադրույքների նվազեցման, հիշյալ մթերքների արտադրության խթանման նպատակով պետական դոտացիաների տրամադրման մասին: Նույնիսկ այն տպավորությունն է առաջանում, թե կառավարության կամ իշխանության առանձին պաշտոնյաներ կամ չեն հասկանում օր առաջ համապատասխան միջոցներ ձեռնարկելու կարևորությունը, կամ միտումնավոր անգործություն են դրսևորում, որպեսզի որոշ ապրանքների գների բարձրացման հետևանքով բնակչության գերակշիռ մեծամասնության մոտ դժգոհություն առաջանա ՄՄ-ին Հայաստանի անդամակցության նկատմամբ: Արթուր Հովհաննիսյան
loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan