Երևան, 20.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Ե՛վ հայաստանյան մայդանի հեռանկարն են ապահովում, և՛ հնարավորություն է ստեղծվում մեր երկիրը ներսից պայթեցնելու

Մեր հասարակության գերակշիռ մասն այսօր մերժում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Այն ձևով ու բովանդակությամբ, ինչպիսին կա այդ համակարգն այսօր, միանշանակ անընդունելի է: Այն անհրաժեշտ է արմատապես վերանայել: Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները սա դեռ չեն գիտակցում: Եթե հասարակությունն իր մեծամասնությամբ դեմ է հիշյալ համակարգի պարտադրանքին, ապա այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հակառակը` կարող է պատճառ դառնալ ներքին բախումների և հուզումների, որոնք Հայաստանի պարագայում ծայրահեղ վտանգավոր են և անթույլատրելի: Եթե բանը բախումների չհասնի էլ, առնվազն կավելանա իշխանությունների նկատմամբ հասարակության մի ստվար հատվածի ատելության չափաբաժինը, նորանոր մարդիկ կհամակվեն ընդդիմադիր տրամադրություններով, կխթանվի արտագաղթը կամ արտագաղթելու մտայնությունը կուժեղանա: Սա պետք է արագորեն կանխել և ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ բանակցությունների միջոցով հասնել խնդրի լուծման: Խոսքն այն քաղաքական ուժերի մասին է, որոնք գիտակցում են սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված նախկին կենսաթոշակային համակարգն անփոփոխ թողնելու դեպքում ոչ հեռավոր ապագայում առաջացող օբյեկտիվ դժվարությունները, և ծայրահեղ դիրքորոշումներ չարտահայտելով, պատրաստ են փոխզիջումային լուծումներ գտնել: Միաժամանակ ուշագրավ է, որ իշխանության մի շարք ներկայացուցիչներ շարունակում են կուրորեն պաշտպանել ի սկզբանե մերժելի այդ համակարգի պարտադրանքը: Բոլո՞րը չեն գիտակցում թույլ տրվող սխալը, թե մի մասը գիտակցում է, բայց միտումնավոր շարունակում է այդ քաղաքականությունը` մտածելով ` դե մեկ էլ տեսար ստացվեց հայկական «Մայդանը»: Արդյոք մեր իշխանության մեջ չկա՞ն մարդիկ, նրանց թվում նաև` առանցքային պաշտոններ զբաղեցնողներ, որոնք, հաջող կամ անհաջող կերպով ծպտված լինելով, աշխատում են հօգուտ Արևմուտքի: Հիշենք, որ արտաքուստ ռուսամետ թվացող կամ ներկայացող Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Յանուկովիչի իշխանության ներկայիս օրհասական վիճակից 22 օր առաջ անձնական ինքնաթիռով մեկնեց ոչ թե Ռուսաստան, այլ Ավստրիա: Այնտեղ կամ Եվրապայում էին նրան սպասում: Կասկած չկա, որ անվտանգության երաշխիքները տրված են, համապատասխան գումարներ կան և բարեկեցությունն ապահովված է: Իհարկե, նա միակ պատասխանատուն չէ Ուկրաինայի ներկայիս վիճակի առաջացման, բայց այսպիսի դեպքերում սովորաբար ասում են` Մավրն իր գործը կատարեց, Մավրը կարող է հեռանալ: Վերոնշյալի համատեքստում, ի տարբերություն ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի, մեզ համար բնավ զարմանալի չէ, որ Հայաստանում, այսպես ասած, «արևմտյան կորպուսի» երևելիներն արդեն նույնիսկ բացահայտ պաշտպանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Օրինակ, նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը խոսելով Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին, և խնդիր է տեսել միայն այն առումով, որ այդ բարեփոխումների հանրային իրազեկումը բավարար չէ: Ինչպես իր այսօրվա համարում գրել է «168 ժամ» թերթը, «Երեկ, օրինակ, Կենսաթոշակային համակարգին նվիրված մի համաժողովի ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը, Հայաստանում ԱՍՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այնպիսի ջերմեռանդությամբ են խոսել Հայաստանում հասարակության 80 տոկոսի կողմից մերժվող այս համակարգի ներդրման մասին, այնպիսի գովասանքի ու աջակցության խոսքեր են հայտնել այդ քայլն իրականացնողներին, որպիսիք Մաքսային միություն սլացող Հայաստանի իշխանությունը կարող էր միայն երազել»: Այս ամենից, կամա թե ակամա, այն տպավորությունն է առաջանում, թե նրանք «կուտ» են տալիս ՀՀ իշխանություններին` խրախուսելով դեպի, ուշ թե շուտ, իրադարձությունների վտանգավոր զարգացում տանող նրանց քայլերը, և առաջնորդվում այն սկզբունքով, թե որքան վատ լինի Հայաստանում, այնքան լավ այն երկրների և ուժերի համար, որոնց շահերի ներկայացուցիչներն են այստեղ: Tert.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի՝ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին անցնելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությանը, նշել է. «Կարող եմ ասել, որ ինձ զարմացրեց այդ ելույթը, որովհետև իմ կարծիքով ՝ ԱՄՆ-ի դեսպանն այսօր ակնհայտորեն ցուցաբերեց իր, կարելի է ասել, անձնական շահագրգռվածությունը Հայաստանում ինչ-որ համակարգի վերաբերյալ: Կողք դնենք այդ հարցի ճիշտ կամ սխալ լինելը, բայց որևէ պետության դեսպանը, իմ կարծիքով, այն պաշտոնյան չէ, որը պետք է նման կարծիք արտահայտի: Եթե ԱՄՆ-ի դեսպանն անձամբ դրական է համարում կուտակային համակարգի ներդրումը, ապա ինքը կարող է անձնապես մասնակցել այդ համակարգին, և դա քարոզչության լավագույն ձևը կլինի: Թե ինչու է նա Հայաստանում քարոզում Կառավարության գործառույթները, հասկանալի չէ»: Ա. Ղուկասյանը շատ հասկանալի ակնարկել է, որ «ԱՄՆ-ի դեսպանն իր առաջ խնդիր է դնում PR անել Կառավարության գործողությունները»: Tert.am-ի թղթակիցը Անդրիաս Ղուկասյանին է ներկայացրել դեսպանի հիշյալ հայտարարությանը ֆեյսբուքի օգտատերերից մեկի անդրադարձը. «Հայկական ռադիոյին հարցնում են՝ ինչու Ամերիկայում հեղափոխություն չի լինում և քաղաքացիական պատերազմ վաղուց չի եղել, ռադիոն պատասխանում է. որովհետև Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատուն չկա»: Ի պատասխան սրա, ՀՀ նախագահի նախկին թեկնածուն ծիծաղել է, ապա ասել. « Ինչ-որ տեղ ես հենց դա էլ նկատի ունեի, որ ԱՄՆ-ի դեսպանը ներքաշված է մի հարցում, որտեղ ԱՄՆ-ը, կարծես թե, պետք է չեզոք դիրք ունենա: Բայց տեսնում ենք, որ ցուցաբերում է շահագրգռված դիրքորոշում»: Սակայն միայն Հայաստանում Մայդանի կրկնության հույսեր ծնող զարգացումներով չէ, որ շահագրգռված է «արևմտյան կորպուսը»: Հիշենք, թե մեր աշխատավարձերից պահումները, ՀՀ պետբյուջեից հատկացումներն էլ հետը, ուր են փոխանցվելու, ովքեր կամ ինչ կազմակերպություններ են շահելու դրանից` այդ գումարները 40 տարի կամ ավելի պտտացնելով: Դրանք արևմտյան կազմակերպություններ են: Ավելին. խնդիրը միայն ֆինանսապես շահելը չէ: Տիրապետելով այդ գումարներին, այսինքն` գնալով ծերացող մեր հասարակության մի ահռելի հատվածի ապագա գոյամիջոցներին, այդ կազմակերպությունները կամ նրանց հետևում կանգնած ուժերը լրջագույն միջոց են ստանում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու և իրենց կամքը թելադրելու, մեր առանց այն էլ երերուն անկախությունն առավել մեծ չափով հարցականի տակ դնելու: Դժվա՞ր է պատկերացնել, թե Հայաստանում ինչ «ռումբ» կպայթի, եթե, ասենք, մի 30 տարի հետո այդ կազմակերպությունները համաշխարհային մի անտեսանելի կարգավարի թելադրանքով անհետանան ասպարեզից կամ, խոսքումեկ արած, հրաժարվեն վճարել կենսաթոշակները: Հետաքրքիր է` այս ամենի վերաբերյալ ինչ է մտածում կամ մտածել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արթուր Հովհաննիսյան
loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan