Երևան, 20.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

«Երկիրը չի կարող անկախ լինել, եթե պետության հիմքում օտարի գաղափարախոսությունն է, մեր դեպքում` դեմոկրատիան». Դավիթ Միրզոյան

Ամերիկայում ապրող հայ նկարիչ Դավիթ Միրզոյանի գործերն աշխարհի շատ երկրներում են ցուցադրվել ու լավ գնահատանքի արժանացել: Վերջին տարիներին Դավիթ Միրզոյանը շատ է զբաղվում նաև գրականությամբ, գրում սեփական նոթերը, մտքերն ու հոդվածները: Իսկ բոլորովին վերջերս նա ավարտեց իր «Վերածնունդ» վեպը: Ինչպես վեպում, այնպես էլ ֆեսբուքյան իր «Վերնատուն» խմբում հեղինակը հաճախ է անդրադառնում դեմոկրատիա, միապետություն, բռնապետություն համակարգերին, խոսում հայ նահապետական համակարգի, այսօր մեր երկրին ավելի անհրաժեշտ կարգավիճակի մասին: Հենց այդ հարցերն արծարծեցինք նրա հետ հարցազրույցի ընթացում: -Պարոն Միրզոյան, ինչպե՞ս կարող եք դեմոկրատասեր հասարակությանը համոզել, որ դեմոկրատիան փտած համակարգ է: -Դեմոկրատիան շատ շատերը մարդկության բարձրագույն նվաճումն են համարում։ Դրա արժեքը կասկածի տակ դնելն իսկ սրբապղծություն է շատերի համար, նույնիսկ, այն համատարած իրողությունն աչքների առաջ, որ դեմոկրատական կառավարում որդեգրած երկրների մեծամասնությունը բռնապետությունների են վերածված: Մարդիկ անտեսում են այն իրողությունը, որ ժամանակակից միապետությունները կայուն ու բարգավաճող երկրներ են։ Ի դեպ, ներկայումս, աշխարհում քառասունչորս միապետություն կա։ Ոչ մեկում չկան ժողովրդական ընդվզումներ։ Մարդիկ ապրում են խաղաղ ստեղծագործ աշխատանքով, հաշտ ու երջանիկ։ Բուտանի թագավորությունում, օրինակ, կա երջանկության մինիստրություն։ Այն պարբերաբար հարցում է անցկացնում բնակչության շրջանում` բացահայտելու և միապետին ներկայացնելու բնակչության երջանիկ ու դժբախտ մարդկանց տոկոսը։ Քանի որ միապետն իր երկրի հիմնական տերն է, ապա գերդաստանի նահապետի պես շահագրգռված է կայուն ու հզոր երկիր ունենալ, նաև` երջանիկ ու նվիրված ժողովուրդ։ Ի հակադրություն` դեմոկրատական կառավարման համակարգը երկրի հիմնական տեր չի ենթադրում։ Կան միայն ժամանակավոր կառավարիչներ։ Հետևաբար, կա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման միջավայր։ Իսկ եթե այն կա, ապա կառաջանան և նրանք` կաշառակերներն ու բոլոր տեսակի հանցագործները։ Կոռուպցիան դեմոկրատական կառավարման համակարգի ամենահիմնական ուղեկիցն է։ Միապետական կառավարման համակարգում երկրի հիմնական պատասխանատու միապետն է նշանակում կամ հաստատում բոլոր պաշտոյանաներին։ Հետևաբար, միապետն է պատասխանատու ցանկացած պաշտոնյայի լավ կամ վատ արարքի, երկրի ընդհանուր իրավիճակի համար։ Միապետական համակարգում չկա ժամանակավոր ուտող փախնողների` կոռուպցիայի, միջավայր։ Կոռուպցիայի եզակի դեպքերը բացառված չեն։ Բայց, եթե այն անընդհատ բնույթ ստանա, ապա մարդկանց դժգոհությունն իրավացիորեն կուղղվի երկրի հիմնական պատասխանատուի` միապետի դեմ։ Իսկ ինչ երաշխիք կա, որ մեր` հայ, իրականության մեջ չի ծագի համատարած կոռուպցիա, եթե, նույնիսկ, անցնենք միապետական կառավարման: Ասեմ, որ իմ կազմած Միապետական Հայաստանի Սահմանադրության մեջ, ի թիվս մարդու արժանապատվությունը պաշտպանող այլ հոդվածների, ամրագրել եմ հպատակների զենք կրելու, նաև` զինված ապստամբության իրավունքը։ Այն նույն իրավունքը, որ նրանք ունեին Նահապետ Հայկի ժամանակ։ Եթե դեմոկրատիան արդյունավետ համակարգ լիներ, ապա նույն այն երկրները, որոնք մեզ հորդորում են որդեգրել դեմոկրատական կառավարում, ապա իրենց երկրներում վաղուց հրաժարված կլինեին միապետությունից։ Չմոռանանաք, որ արևմտյան աշխարհի շատ երկրներ միապետություններ են` Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Լիխտենշտեյնը, Անդորրան, Իսպանիան, Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան Կանադայի, Ավստրալիայի ու Նոր-Զելանդիայի հետ միասին։ Նույնիսկ, Վատիկանն է միապետություն։ Պապը Վատիկան պետության միապետն է։ -Դուք գրում եք, որ դեմոկրատիայի պատճառով մենք կորցրինք մեր անկախությունը: Իսկ շատերն ասում են, որ դեմոկրատիան բերեց մեզ անկախություն, մեր անկախության հիմքն է: -Ես միայն ասել եմ, որ երկիրը չի կարող անկախ լինել, եթե իր պետության հիմքում օտարի գաղափարախոսությունն է։ Մեր դեպքում` դեմոկրատիան։ Փաստորեն, մեր պետականության հիմքում ընկած է օտարի ուսմունքը։ Հետևաբար, մենք անկախ չենք։ Իսկ, եթե հաշվի առնենք, որ ոչ՛ տնտեսական, ոչ՛ էլ քաղաքական անկախություն չենք ունեցել, նաև, որ մշտապես արտաքին աշխարհի մշակութային ճնշման տակ ենք, ապա պատկերն ավելի կամբողջանա։ Մենք, ընդհանրապես, կորցրեցինք մեր անկախությունը, երբ կորցրեցինք մեր ազգային ուսմունքն ու կախման մեջ ընկանք օտարների ուսմունքներից։ Մեր կախվածությունը դարավոր պատմություն ունի։ Այն շատ վաղուց է սկսվել։ Ուսմունքները, սովորաբար, արագորեն կրոն դառնալու միտում ունեն։ Հետևաբար, ամեն ինչ սկսվեց, երբ օտար կրոնները մտան ու ապականեցին մեր ազգային ուսմունքը։ Բայց, վերադառնալով ձեր հարցին, այո` մեր համաժողովրդական շարժման շնորհիվ ԽՍՀՄ-ը քայքայվեց, մենք, ի վերջո, ստացանք պետական անկախություն։ Բայց, քանի որ չունեինք մեր սեփական ուսմունքը, չկարողացանք պահել մեր անկախությունը։ Ընդունեցինք մեզ համար օտար` դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման համակարգը։ Մենք չենք կարող անկախ լինել, քանի դեռ մեր պետության հիմքում ընկած չի մեր սեփական ուսմունքը։ Ոչ՛ դեմոկրատիան է մերը, ոչ՛ էլ բռնապետությունը։ Մերը նահապետական կարգն է, կամ այլ կերպ ասած` միապետությունը։ -Ի՞նչ տարբերություն միապետության և բռնապետության միջև: -Ե՛վ դեմոկրատիան, և՛ բռնապետությունը նահապետական կարգից են սերված, բայց աղավաղված ու ծայրահեղության հասցված են։ Միապետության հիմքում միասնական ուսմունք կա։ Միապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները համընկնում են։ Հետևաբար, կարիք չկա որևէ բռնության։ Նահապետները, ազգի գերագույն նահապետի` արքայի գլխավորությամբ հոգ են տանում իրենց հպատակների կրթության, բարեկեցության, պատվի ու արժանապատվության մասին։ Այնպես, ինչպես ընտանիքի հայրն է հոգ տանում իր ընտանիքի մասին։  Բռնապետությունն իր կառավարման ձևով նման է միապետությանը։ Տարբերությունն այն է, որ բռնապետական համակարգում չկա միասնական ուսմունք։ Բռնապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները չեն համընկնում։ Հետևաբար, բռնությունն անհրաժեշտ է համակարգը պահելու համար։ Բռնապետական համակարգում հաճախ ժողովրդի բարեկեցության փոխարեն բռնապետի ու ողջ իշխանական կառույցի նպատակն է սեփական դիրքի պահպանումն ու անձնական բարեկեցությունը։ Բռնապետությանը բնորոշ է մի կողմից իշխանական կառույցի, իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների բախում։ -Արդյոք մեր երկրում միապետությունը բռնապետության չե՞ն վերածի, մանավանդ, որ դեմոկրատիան են արդեն վերածել բռնապետության: -Միապետությունը կարող է բռնապետության վերածվել, եթե վերանա միասնական ուսմունքն ու առաջանա հակամարտություն մի կողմից իշխանական կառույցի, իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների միջև։ Ասենք, օրինակ` երբ միապետը մնա արդար ու բարի, իսկ ժողովուրդը դառնա գող ու ավազակ։ Կամ, երբ միապետը դառնա գող ու ավազակ, իսկ ժողովուրդը մնա արդար ու բարի։ Կամ` երբ երկուսն էլ դառնան գող ու ավազակ։ Վերջին դեպքում բռնապետությունը չարիք կդառնա նաև հարևան ազգերի համար։ Դեմոկրատական համակարգը ևս շատ արագ բռնապետության կվերծվի, եթե վերանա միասնական ուսմունքը։ Մեր դեպքում դա միանգամից տեղի ունեցավ, որովհետև մենք ի սկզբանե չունեինք մեր ուսմունքը։ Հիմա էլ չունենք։ Փաստորեն, մեր դեպքում բռնապետությունն անխուսափելի էր։ Սա է պատճառը, որ ամեն առիթի դեպքում շեշտում եմ միասնական, մեր ազգային` նահապետական, ուսմունքը վերականգնելու ու սերմանելու անհրաժեշտությունը։ -Դուք ասում եք, որ նահապետական համակարգը զուտ հայկական է, ի՞նչն եք հիմք ընդունում դա ասելով: -Նախ, մենք` հայերս, կանգնած ենք ժամանակակից քաղաքակրթության ակունքներում։ Դա այդպես է նույնիսկ եթե պատմագրությունը չի հաստատել։ Եթե դեմոկրատիան միայն կառավարման ձև է, իսկ կապիտալիզմը միայն տնտեսավարման, ապա նահապետական կարգը և՛ կառավարման, և՛ տնտեսավարման ձև է։ Նահապետական` չի նշանակում հետադիմական կամ ագրարային։ Այն միայն կառավարման ու տնտեսավարման ձև է։ Աշխարհում գույություն ունի երկու արժեհամակարգ։ Մեկը մարդկային, իսկ մյուսը` անմարդկային։ Առաջինը ներկայացված է «ԱՐԱՐՉԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ»-ով ու իմ կազմած Միապետական Հայաստանի Սահմանադրությամբ։ Ըստ որի, բոլոր մարդիկ իրավահավասար ու հավասարազոր անհատներ են։ Հետևաբար արգելվում է ստրկատիրությունը, ճորտատիրությունը, նաև` սրանց ժամանկակից ձևը` կապիտալիզմը։ Հայաստանում ի սկզբանե ստրկատիրություն ու ճորտատիրություն չի եղել։ Նահապետ Հայկի ժամանակ, նրանից առաջ ու նրանից հետո Հայաստանում մարդիկ ապրել են, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։ Դա մեր Հայկ-նահապետական արժեհամակարգն էր։ Նահապետն իր ազգի և՛ հոգևոր, և աշխարհիկ առաջնորդն էր։ Անմարդկայինը Բելի արժեհամակարգն էր` բռնապետությունը։ Հայկի ու Բելի առճակատումը երկու արժեհամակարգերի բախումն էր` մի կողմից Հայկ-նահապետական, իսկ մյուս կողմից Բել-կապիտալիստական։ Այդ առճակատման էությունը ներկայացրել եմ իմ «Հայկ և Բել» ակնարկով։ Ըստ մեր Հայկ-նահապետական ուսմունքի, երկրում ամեն ինչ հավասարապես պատկանում է բոլորին։ Հետևաբար, մեր տնտեսությունը պիտի ազգայնացվի։ Տնտեսության կարևորագույն ոլորտները պիտի գտնվեն Համայն Հայոց Արքայի` ազգի գերագույն նահապետի, իշխանության տակ։ Արքան է իր ազգի գերագույն նահապետը` և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ` մտավոր, ռազմական, տնտեսական առաջնորդը, գերագույն օրենսդիրը, օրինապահն ու դատավորը։ Այսպես է եղել Հայկ Նահապետի ժամանակ. Նաև նրանից առաջ ու նրանից հետո։ Սառա Գալստյան
loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan