Yerevan, 20.July.2018,
--
:
--
,

Ամեն մեկն ունի իր 1+1-ը. անհատականության բանաձև` ըստ հեքիաթագիր Արմինե Անդայի

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի այսօրվա հյուրը հեքիաթից է: Մեզանում առաջին հեքիաթային վեպի`«Անկիմյուրի բնակիչների» հեղինակ Արմինե Անդան հուսով է` այն, որ գիրքը դեռ շատ քչերն են կարդացել, պատճառն է միայն նրա, որ «առաջինը» միշտ էլ դիմադրության է արժանանում, նորը դժվարությամբ է ընդունվում: - «Լինում է, չի լինում»… սովորաբար հեքիաթները այսպես են սկսվում, բայց ոչ Ձեր հեքիաթը: Պատճառն այն է, որ դուք հանո՞ւմ եք «չլինելու» հավանականությունը: - «Չլինելու» տարրը ինձ համար միշտ հանված է: Ես սկսում եմ հեքիաթը ինչ-որ հերոսի մասին պատմելով: Ճիշտն ասած` երբ սկսեցի պատմել Մյուսետի մասին (Մյուսետը Անկիմյուրի բնակիչ է, նրա թարթիչներն այնքան երկար են, որ երևում են երկրի բոլոր պատուհաններից), չէի մտածում, որ շարունակություն կգրեմ: Մյուսետից հետո նույն կերպ սկսեցի պատմել նիմբլյումների մասին (Անկիմյուրի երաժիշտները, որ ունեն մեծ, եռանկյունաձև ականջներ), հետո մյուս մյուս հերոսների մասին, և երբ հերթը հասավ մաթեմատիկոս տասնոտնուկներին ու պարզվեց, որ Անկիմյուրի մաթեմատիկան բոլորովին այլ է, քան մյուս աշխարհներինը, հասկանալի դարձավ, որ ես գրում եմ մի ամբողջ միկրոտիեզերքի մասին: - Ինչո՞ւ  իբրև ծածկանուն ընտրեցիք  հենց պալլա Անդայի անունը: Արդյոք որովհետև նա արեց մի բան, որ չէ՞ր կարելի (պալլաները նման էին փերիների ու թիթեռների, բայց ոչ մեկն էին, ոչ էլ մյուսը: Նրանք չպետք է լսեին երաժշտություն, բայց Անդան, ուզում էր և ի վերջո լսեց ու հալվեց): - Մի կողմից` այո, բայց նա ոչ միայն արեց մի բան, որ չէր կարելի, այլ մի բան, որ դարձել էր իր երազանքը, նա գնաց երազանքի հետևից: Չէի ասի, թե Անդային մյուս հերոսներիցս գերադասել եմ: Ճիշտն ասած, երբ սկսեցի մտածել, թե որ հերոսուհուս անունը վերցնեմ, երկու պատճառով Անդային ընտրեցի: Առաջին պատճառը շատ բանալ է` որովհետև նրա անունը նույնպես «Ա»-ով էր սկսվում, իսկ երկրորդ պատճառը, ճիշտն ասած, չեմ ասի, գաղտնիք կպահեմ, գուցե երբևէ մեկը կկռահի: - Արդեն մի քիչ հիշատակեցիք Անկիմյուրի յուրօրինակ մաթեմատիկայի մասին: Բացի մաթեմատիկան, ուշադրության եք արժանացրել նաև երաժշտությանը, փիլիսոփայությանը, թատրոնին, ֆիզիկային, քիմիային, պարին, բանաստեղծությանը, նկարչությանը… Սրա՞նք են այն բաղադրատարրերը, որ պետք է լինեն  իդելական երկրի մշակույթում: - Չէի ասի, թե դա նախորոք որոշել էի, բայց գուցե իրոք դրա մեջ կա իմ այն մոտեցումը, թե երկրի համար ինչը պիտի կարևոր լինի: - Իսկ ինչո՞ւ են արվեստի այդ ճյուղերն այդքան մենաշնորհային: Նիմբլյումները երաժիշտներ են, տասնոտնուկները` մաթեմատիկոսներ, Անկիմյուրի նախկին թագավորները` դերասաններ և այլն: - Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է և կապված է մի որևէ մշակութային ֆենոմենի: Դա ոչ թե մենաշնորհ է, այլ առաքելություն, ուժ, ամենակարող կողմ, միևնույն ժամանակ` պատասխանատվություն: - Երբ նայեցի Անկիմյուր քաղաքի քարտեզին, Թամանյանի «Արևային քաղաքի» մոդելը տեսա: Բոլոր ճանապարհները դուրս են գալիս մի կետից` կենտրոնից, գնում  ինչ-որ տեղ, հետ են գալիս որպես մեկ այլ բան ու իրենց հետ բերում են այդ նորը (տես` նկար 3): - Այո, թեև իմ մոդելը «փակվող փաթիլ»-ն է, որն իրոք շատ նման է արևին հենց այն սկզբունքով որը նշեցիք: Կա կենտրոն, որտեղ բոլորը միանում են, և կան ուղիներ, այսինքն, յուրաքանչյուրը նաև կարող է գնալ իր ճանապարհով: Իսկ թե ինչու եմ ընտրել փաթիլը, և ոչ թե արևը, կասեմ, որ, ինչպես նկատել եք, Անկիմյուրում կես տարին ամառ է, մյուս կեսը` ձմեռ, բայց ես հատկապես շատ եմ սիրում Անկիմյուրի ձմեռները: -Անկիմյուրում մի օր երկիր են հայտնաբերում, որն այնքան փոքր է, որ չի երեւում, և բնակիչներն իրենց աշխարհում այդ նոր աշխարհը մի օր գտնում, մի օր կորցնում են: Ի՞նչ է սա խորհրդանշում: - Սա առաջին հերթին խորհրդանշում է այն, որ մենք մեր շուրջը հաճախ իրոք շատ կարևոր բաներ չենք նկատում և այդ կարևոր բաները գտնելու համար, կարծում եմ, իրոք պետք է «ճանապարհորդել», ինչի ժամանակ հենց Սարսունելը հայտնաբերեց այդ աշխարհը: Ճանապարհորդել ասելով պետք չէ հասկանալ մի կետից մեկ այլ կետ գնալ, այլ այն, որ դա խորհրդանշում է մարդու կատարելագործումը, վերափոխումը, ի վերջո դա համարձակություն է մի բան թողնել գնալու և մեկ այլ բան գտնելու: - Գուցե նաև պրագմատիկ չլինելո՞ւ, ինչի մասին է, կարծում եմ, Անկիմյուրի մաթեմատիկան (տասնոտնուկներն ունեն 10 ոտք ուրեմն 2 տասնոտնուկ միասին ունեն 20 ոտք, և ուրեմն, տասնոտնուկների 1+1-ը հավասար է 20-ի): - Պրագմատիզմը հասկանալի է, բայց վտանգավոր: Երեխաների դեպքում է սա հատկապես վտանգավոր, քանի որ նրանք վերցնում են եղած կարծրատիպերը և էլ չեն փնտրում իրենցը, թե իսկ իրենք ինչ են ուզում, սիրում, երազում, սա մի տեսակ սպանում է սեփական 1+1-ը գտնելու ձգտումը: Ամեն մեկն ունի իր 1+1-ը. սա անհատականության բանաձևն է: - Սրա՞ն է հղում նաև դեղին ճամպրուկի պատմությունը (Անկիմյուրում կար մի դեղին ճամպրուկ, որը մի միլիմետրից էլ փոքր էր, նա կարծում էր, որ անպետք է, բայց ամենավերջում պարզվեց, որ ինքն է եղել Անկիմյուր երկրի չափման միավորը): - Անկիմյուրում չկա ոչ մի անկարևոր բան, և մեկ միլիմետրից էլ փոքրիկ ճամպրուկի` երկրի չափման միավոր լինելը սրա ամենավառ օրինակն է: Երևի սա ևս ապացույցն է այն բանի, որ հեքիաթի դերն է ավելի կատարյալ աշխարհ ստեղծելը: Լարա Առաքելյան
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan