Yerevan, 25.April.2018,
--
:
--
,

«Տանը մեկ տղա ունեմ, կրկեսում` քսանհինգն ունեի». Նաիրա Պետրոսյան

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի հյուրն է միակ կինը Հայաստանում, ով վարժեցնում է խոշոր կենդանիներ, ով ապրում է կրկեսի մշակույթով, տիրապետում նրա ամենանուրբ, դժվար նկատելի ու մեկնաբանելի պրոֆիլներին: Կրկեսի մշակույթի մասին` երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանից: - Տիկին Պետրոսյան, գիտեմ, որ ամեն անգամ արենա դուրս գալուց առաջ աղոթում եք… - Այո, աղոթում եմ և հիշում որդուս, ով ինձ ուժ է տալիս: Գիտե՞ք` կենդանին ի վերջո մնում է կենդանի: Պետք է լինել մաքսիմալ զգոն: Արենա դուրս գալուց առաջ չեմ կարող անգամ օծանելիք ցանել, քանի որ, օրինակ, եթե շնիկը դա նորմալ է ընդունում, հնարավոր է, որ բույրը սկզբունքորեն «դուր չգա» արջին: Ուշադիր պետք է լինել ամեն ինչին` սկսած նրանից, որ հանկարծ վարժեցնողի վրա քերծվածք չլինի, որովհետև կենդանին արյան հոտից կարող է անկառավարելի դառնալ ու հարձակվել: Պատկերացրեք, որ ներկայացումից մոտ երկու օր առաջ ես արդեն աշխատում եմ հնարավորինս զգույշ լինել անգամ տանը ճաշ պատրաստելիս, որպեսզի հանկարծ չվնասեմ մատս: - Կրկեսը մանկուց Ձեզ համար երկրորդ տուն է եղել. սա՞ է պատճառը, որ վարժեցրած կենդանիները նույնքան հարազատ են, որքան սեփական երեխան: Գիտեմ, որ վարժեցրած ձիուկներից մեկին Ձեր տղայի` Հրաչի անունն եք տվել: - Այո, ամենասիրելի ձիուկիս անունն եմ Հրաչ դրել: Գիտե՞ք` կյանքիս շատ պահերի զգացել եմ, որ կրկեսը անգամ ոչ թե երկրորդ, այլ առաջին և հարազատ տունս է: Ի վերջո` տանը մեկ տղա ունեմ, կրկեսում` քսանհինգն ունեի: Ամենասկզբում, երբ հավաքել էի բոլոր կենդանիներիս, լինում էին օրեր, երբ տուն չէի գնում, որովհետև 10-15 ժամ նվիրում էի միմիայն նրանց: - Երբ լսում եմ Ձեզ, ինձ մոտ հարց անգամ չի առաջանում, որ այդ կենդանիները հոգատարության պակաս կարող են ունենալ, բայց, այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ կրկեսը այն վայրն է, որտեղ կենդանիներին օրինական շահագործում են… - Ինչքան էլ ես ասեմ, որ դա այդպես չէ, կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն հակառակն ապացուցել: Պետք է հաշվի առնել, թե ինչքան հոգատարություն, քնքշանք ու էներգիա ենք մենք տալիս այդ կենդանիներին, ինչքան բան ենք սովորեցնում: Գազանանոցում դու կարո՞ղ ես գնալ ու  առյուծի հետ նկարվել, ոչ, իսկ մենք նրանից դարձնում ենք մարդամոտ, քնքուշ արարած, որին հնարավոր է մոտ գնալ առանց վախենալու: Ի վերջո հասկանալ է պետք` ծեծելով կենդանուց «մարդ» չես ստանա: Եթե հանկարծ փորձես ծեծելով հասնել ուզածիդ, նա ուղղակի կգժվի ու կուտի ինչ-որ մեկին: Սա անընդունելի է: Այսինքն` ես այնքան սեր եմ տալիս ամեն կենդանուն փոքրուց, կտրելով մոր կաթից և ինքս նրան կերակրելով, որ նա հարազատի պես է սկսում ընկալել ինձ: Այլ բան է, որ երբեմն նաև խիստ պետք է լինել: Անգամ ընտանիքում է այսպես: Հարազատ երեխային դաստիարակելիս երբեմն մենք զայրանում ենք, հարկ եղած դեպքում գոռում: - Դուք, իհարկե, անգամ հիմա զբաղվում եք Ձեր գործով, բայց, համենայն դեպս, ոչ կրկեսում: Հայաստանի միակ կին աճպարարն ու կենդանիներ վարժեցնողը կրկեսը  չի՞ կարոտել արդյոք: - Իհարկե, կարոտում եմ: Գրեթե ամեն օր անցնում եմ կրկեսի մոտով և անձամբ հետևում աշխատանքներին: Կենդանիներիցս ոմանք ժամանակավորապես Դավիթաշենի ձիավարժարանում են: Ես այնտեղ էլ եմ աշխատում նրանց հետ, որ հետ չվարժվեն, մինչև կրկեսը վերանորոգվի: Անշուշտ, դժվար է դիմանալ կարոտին, բայց մյուս կողմից ուրախանում և հպարտանում եմ, որ որոշ ժամանակ անց կունենանք վերանորոգված կրկես: Լարա Առաքելյան
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan