Երևան, 23.Մարտ.2017,
--
:
--
,

«Տանը մեկ տղա ունեմ, կրկեսում` քսանհինգն ունեի». Նաիրա Պետրոսյան

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի հյուրն է միակ կինը Հայաստանում, ով վարժեցնում է խոշոր կենդանիներ, ով ապրում է կրկեսի մշակույթով, տիրապետում նրա ամենանուրբ, դժվար նկատելի ու մեկնաբանելի պրոֆիլներին: Կրկեսի մշակույթի մասին` երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանից: - Տիկին Պետրոսյան, գիտեմ, որ ամեն անգամ արենա դուրս գալուց առաջ աղոթում եք… - Այո, աղոթում եմ և հիշում որդուս, ով ինձ ուժ է տալիս: Գիտե՞ք` կենդանին ի վերջո մնում է կենդանի: Պետք է լինել մաքսիմալ զգոն: Արենա դուրս գալուց առաջ չեմ կարող անգամ օծանելիք ցանել, քանի որ, օրինակ, եթե շնիկը դա նորմալ է ընդունում, հնարավոր է, որ բույրը սկզբունքորեն «դուր չգա» արջին: Ուշադիր պետք է լինել ամեն ինչին` սկսած նրանից, որ հանկարծ վարժեցնողի վրա քերծվածք չլինի, որովհետև կենդանին արյան հոտից կարող է անկառավարելի դառնալ ու հարձակվել: Պատկերացրեք, որ ներկայացումից մոտ երկու օր առաջ ես արդեն աշխատում եմ հնարավորինս զգույշ լինել անգամ տանը ճաշ պատրաստելիս, որպեսզի հանկարծ չվնասեմ մատս: - Կրկեսը մանկուց Ձեզ համար երկրորդ տուն է եղել. սա՞ է պատճառը, որ վարժեցրած կենդանիները նույնքան հարազատ են, որքան սեփական երեխան: Գիտեմ, որ վարժեցրած ձիուկներից մեկին Ձեր տղայի` Հրաչի անունն եք տվել: - Այո, ամենասիրելի ձիուկիս անունն եմ Հրաչ դրել: Գիտե՞ք` կյանքիս շատ պահերի զգացել եմ, որ կրկեսը անգամ ոչ թե երկրորդ, այլ առաջին և հարազատ տունս է: Ի վերջո` տանը մեկ տղա ունեմ, կրկեսում` քսանհինգն ունեի: Ամենասկզբում, երբ հավաքել էի բոլոր կենդանիներիս, լինում էին օրեր, երբ տուն չէի գնում, որովհետև 10-15 ժամ նվիրում էի միմիայն նրանց: - Երբ լսում եմ Ձեզ, ինձ մոտ հարց անգամ չի առաջանում, որ այդ կենդանիները հոգատարության պակաս կարող են ունենալ, բայց, այնուամենայնիվ, շատերը պնդում են, որ կրկեսը այն վայրն է, որտեղ կենդանիներին օրինական շահագործում են… - Ինչքան էլ ես ասեմ, որ դա այդպես չէ, կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն հակառակն ապացուցել: Պետք է հաշվի առնել, թե ինչքան հոգատարություն, քնքշանք ու էներգիա ենք մենք տալիս այդ կենդանիներին, ինչքան բան ենք սովորեցնում: Գազանանոցում դու կարո՞ղ ես գնալ ու  առյուծի հետ նկարվել, ոչ, իսկ մենք նրանից դարձնում ենք մարդամոտ, քնքուշ արարած, որին հնարավոր է մոտ գնալ առանց վախենալու: Ի վերջո հասկանալ է պետք` ծեծելով կենդանուց «մարդ» չես ստանա: Եթե հանկարծ փորձես ծեծելով հասնել ուզածիդ, նա ուղղակի կգժվի ու կուտի ինչ-որ մեկին: Սա անընդունելի է: Այսինքն` ես այնքան սեր եմ տալիս ամեն կենդանուն փոքրուց, կտրելով մոր կաթից և ինքս նրան կերակրելով, որ նա հարազատի պես է սկսում ընկալել ինձ: Այլ բան է, որ երբեմն նաև խիստ պետք է լինել: Անգամ ընտանիքում է այսպես: Հարազատ երեխային դաստիարակելիս երբեմն մենք զայրանում ենք, հարկ եղած դեպքում գոռում: - Դուք, իհարկե, անգամ հիմա զբաղվում եք Ձեր գործով, բայց, համենայն դեպս, ոչ կրկեսում: Հայաստանի միակ կին աճպարարն ու կենդանիներ վարժեցնողը կրկեսը  չի՞ կարոտել արդյոք: - Իհարկե, կարոտում եմ: Գրեթե ամեն օր անցնում եմ կրկեսի մոտով և անձամբ հետևում աշխատանքներին: Կենդանիներիցս ոմանք ժամանակավորապես Դավիթաշենի ձիավարժարանում են: Ես այնտեղ էլ եմ աշխատում նրանց հետ, որ հետ չվարժվեն, մինչև կրկեսը վերանորոգվի: Անշուշտ, դժվար է դիմանալ կարոտին, բայց մյուս կողմից ուրախանում և հպարտանում եմ, որ որոշ ժամանակ անց կունենանք վերանորոգված կրկես: Լարա Առաքելյան
loading...
ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել «Իգլա» զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործով Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Ադրբեջանը հերթական սարսափի մեջ է` Վրաստանով ռազմական տեխնիկա է գալիս Հայաստան Կիեւում սպանվել է Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող»-ի հուղարկավորության արարողության ժամանակ Իսրայելը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ բաց ու զարգացած հարաբերություններ Վարչապետը Վլադիմիր Գասպարյանին հորդորեց ճանապարհային ոստիկանության ոլորտը վերցնել անձնական հսկողության ներքո Եպիսկոպոս Մաշալյանը խնդրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին միջամտել Աթեշյանի հեռացման հարցում Կառավարությունը հաստատել է կամավորական գործունեությունը կանոնակարգող հայեցակարգը Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով Ինն անց կես մոստերի վրա աշխատող չկա. վարչապետը բարկացավ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Սևանա լճին հարակից տարածքներում ներդրումներ կատարելու հետ կապված Դեղերի գնի նվազեցում և դրանց՝ ԱԱՀ–ից ազատում. թեկնածուների առողջապահական ծրագրերը Գծերի «կանեցներում» պտտվող գումարներից մինչև երկրաչափական պրոգրեսիայով աճած տուգանքների հետևանքներ Պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ՝ ճանապարհները վերանորոգելու համար Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել է հինգի Հայաստանը մասնակցելո՞ւ է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժություններին. իսկ ի՞նչ կասի Ռուսաստանը Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը չի կարող արդյունավետ լինել Տեր–Պետրոսյանի մոտեցումը մնում է առանց լուրջ հակափաստարկի Գագիկ Մելքոնյան. «Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը սարքել մեր տղերքի գլխին» Արցախի դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 370 կրակոց Ոստիկանների կողմից կատարված չարաշահումները հերքվել են. քննիչը հանիրավի է մեղադրվել հանցագործության կատարման մեջ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan