Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը:
Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության կայքից:
Ընդունելությանը ներկա զինվորականներին հանձնվել են կրծքանշանի առաջին օրինակները: